Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 67 — Քրեական վարույթին մասնակցելու նպատակով դատապարտյալին կալանավորվածներին պահելու վայրում թողնելը կամ վարույթն իրականացնող մարմնին մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկում պահելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 67AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 67 — Քրեական վարույթին մասնակցելու նպատակով դատապարտյալին կալանավորվածներին պահելու վայրում թողնելը կամ վարույթն իրականացնող մարմնին մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկում պահելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 67. Քրեական վարույթին մասնակցելու նպատակով դատապարտյալին կալանավորվածներին պահելու վայրում թողնելը կամ վարույթն իրականացնող մարմնին մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկում պահելը 1. Այն դեպքում, երբ դատապարտյալը քրեական այլ վարույթի շրջանակներում ունի մեղադրյալի կարգավիճակ, ապա քրեական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ և Տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ նա կարող է պահվել նախաքննություն կատարող մարմնի կամ տվյալ դատարանի դատական տարա

Ամբողջ Տեքստ

Հոդված 67. Քրեական վարույթին մասնակցելու նպատակով դատապարտյալին կալանավորվածներին պահելու վայրում թողնելը կամ վարույթն իրականացնող մարմնին մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկում պահելը 1. Այն դեպքում, երբ դատապարտյալը քրեական այլ վարույթի շրջանակներում ունի մեղադրյալի կարգավիճակ, ապա քրեական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ և Տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ նա կարող է պահվել նախաքննություն կատարող մարմնի կամ տվյալ դատարանի դատական տարածքին հնարավորինս մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկում՝ պահպանելով անվտանգային գոտու տեսակը, կամ կարող է թողնվել կալանավորվածներին պահելու վայրում։

2. Մեկ այլ անձին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով դատաքննությանը մասնակցելու անհրաժեշտության դեպքում դատապարտյալը, քրեական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ և Տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ, կարող է պահվել տվյալ դատարանի դատական տարածքին հնարավորինս մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկում՝ պահպանելով անվտանգային գոտու տեսակը։

3. Դատապարտյալը կալանավորվածներին պահելու վայրում կարող է թողնվել մինչև համապատասխան քրեական վարույթի ավարտը: Կալանավորվածներին պահելու վայրում գտնվող դատապարտյալն օգտվում է դատապարտյալի իրավունքներից և կրում է դատապարտյալի պարտականությունները:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված հիմքով քրեական վարույթն իրականացնող մարմնին մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկում պահվելու ընթացքում, ինչպես նաև այդ հիմքը վերանալու դեպքում դատապարտյալն այլ քրեակատարողական հիմնարկ կարող է տեղափոխվել սույն օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում՝ պահպանելով անվտանգային գոտու տեսակը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել