ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 69 — Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը մշակում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝
Ամփոփում
Հոդված 69. Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը մշակում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ հաշվի առնելով էկոլոգիական, սոցիալական և տնտեսական առկա իրավիճակը, ջրային ռեսուրսների վերականգնման, օգտագործման և պահպանության պետական նպատակային ծրագրերով սահմանված ժամկետները և փուլայնությունը: Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը հաստատ
Ամբողջ Տեքստ
Հոդված 69. Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը մշակում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ հաշվի առնելով էկոլոգիական, սոցիալական և տնտեսական առկա իրավիճակը, ջրային ռեսուրսների վերականգնման, օգտագործման և պահպանության պետական նպատակային ծրագրերով սահմանված ժամկետները և փուլայնությունը: Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը հաստատվում են ջրի ազգային ծրագրով: Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը մշակում է ջրային ռեսուրսների՝ նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման չափորոշիչները և գյուղատնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների՝ նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներ ։ (69-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն ) ( 07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
