Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵՔԴ/0126/02/08
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵՔԴ/0126/02/08

Վճռաբեկ դատարանԵՔԴ/0126/02/081 հոկտեմբերի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՛Անելիք բանկ ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2009 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի հայցի ընդդեմ ՛Կենտրոն նոտարական տարածքի նոտարի, Սամսոն Ղարիբյանի, Գայանե Օհանյանի և ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի թիվ 3 գրանցման քննական բաժանմունքի (այսուհետ` Բաժանմունք) ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, ավտոմեքենայի ժամանակավոր հաշվառման վկայագիրն ավտոտրանսպորտային միջոցի թիվ SD 035794 գրանցման վկայագրով փոխարինելն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությո

Ամբողջ Տեքստ

խ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0126/02/08

Նախագահող դատավոր Ա. Պետրոսյան

դատավորներ` Ա. Խառատյան

Կ. Չիլինգարյան

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0126/02/08

2010թ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

2010 թվականի հոկտեմբերի 01-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՛Անելիք բանկ ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2009 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի հայցի ընդդեմ ՛Կենտրոն նոտարական տարածքի նոտարի, Սամսոն Ղարիբյանի, Գայանե Օհանյանի և ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի թիվ 3 գրանցման քննական բաժանմունքի (այսուհետ` Բաժանմունք) ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրն անվավեր

ճանաչելու,

ավտոմեքենայի

ժամանակավոր

հաշվառման

վկայագիրն

ավտոտրանսպորտային միջոցի թիվ SD 035794 գրանցման վկայագրով փոխարինելն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է անվավեր ճանաչել Սամսոն Ղարիբյանի և Գայանե Օհանյանի միջև 26.07.2006 թվականին կնքված Մերսեդես Բենց S-200 մակնիշի 01 ՏՕ 611 պետհամարանիշի թիվ 2177 սեղանամատյանում գրանցված ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը, ավտոմեքենայի ժամանակավոր հաշվառման վկայագիրն ավտոտրանսպորտային միջոցի թիվ SD 035794 գրանցման վկայագրով փոխարինելը, ինչպես նաև կիրառել անվավերության հետևանքներ:

Երևանի քաղաքացիական դատարանի 16.07.2008 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.10.2008 թվականի որոշմամբ Երևանի քաղաքացիական դատարանի 16.07.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ Դատարան) 16.07.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.12.2009 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.07.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

2

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում հիմնավորումներով.

ներքոհիշյալ

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ, 275րդ և 305-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 52-րդ, 53-րդ և 54-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, մասնավորապես այն, որ 09.08.2005 թվականին Սամսոն Ղարիբյանի և Բանկի միջև կնքվել է 4.732.000 ՀՀ դրամի չափով վարկային պայմանագիր, ինչի դիմաց նույն օրը, ի ապահովում Բանկի հանդեպ ունեցած դրամական պարտավորության, Սամսոն Ղարիբյանի և Բանկի միջև կնքվել է գրավի պայմանագիր, որով Սամսոն Ղարիբյանին պատկանող Մերսեդես Բենց S-200 մակնիշի 01 ՏՕ 611 պետհամարանիշի ավտոմեքենան գրավադրվել է Բանկին: Սամսոն Ղարիբյանը, կեղծելով գրավ դրված ավտոմեքենայի ժամանակավոր տեխանձնագիրը, ստացել է տրանսպորտային միջոցների գրանցման վկայագիր և նոտարական գրասենյակում տալով հայտարարություն այն մասին, որ ավտոմեքենան այլ անձի չի վաճառվել, գրավ չի դրվել, վեճի առարկա չէ և արգելանքի տակ չի գտնվում, 26.07.2006 թվականի առուվաճառքի պայմանագրով գրավ դրված ավտոմեքենան առանց Բանկին տեղյակ պահելու վաճառել է Գայանե Օհանյանին: Հետագայում Երևանի քրեական դատարանի 10.04.2008 թվականի դատավճռով Սամսոն Ղարիբյանը տրանսպորտային միջոցի ժամանակավոր տեխնիկական անձնագիրը կեղծելու և այն օգտագործելու համար դատապարտվել է: Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Սամսոն Ղարիբյանի և Գայանե Օհանյանի միջև 26.07.2006 թվականին կնքված ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը զուրկ է իրավական հիմքերից, քանի որ այն կնքվել է կեղծ փաստաթղթերի և նոտարական գրասենյակում արված սուտ հայտարարությունների հիման վրա, այսինքն` գրավ դրված ավտոմեքենան Գայանե Օհանյանը գնել է այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձ Սամսոն Ղարիբյանից, ինչը նշանակում է, որ 26.07.2006 թվականին կնքված ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը որպես այդպիսին անվավեր է, քանի որ այն կնքվել է 09.08.2005 թվականի գրավի պայմանագրի էական պայմանների խախտումներով: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 03.12.2009 թվականի որոշումը հայցը բավարարել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1. 09.08.2005 թվականին Սամսոն Ղարիբյանի և Բանկի միջև կնքվել է 4.732.000 ՀՀ դրամի չափով վարկային պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 6):

2. 09.08.2005 թվականին Սամսոն Ղարիբյանի և Բանկի միջև կնքվել է գրավի պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 9):

3. 26.07.2006 թվականին Սամսոն Ղարիբյանի և Գայանե Օհանյանի միջև կնքվել է (գրավ դրված) ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 12):

4. Երևանի քրեական դատարանի 10.04.2008 թվականի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով Սամսոն Ղարիբյանը տրանսպորտային միջոցի ժամանակավոր տեխնիկական անձնագիրը կեղծելու և այն օգտագործելու համար դատապարտվել է (հատոր 5-րդ, գ.թ. 135): 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական

3

հետևությունը հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկման առարկա պետք է դարձնել հետևյալ հարցադրումը.

1. Արդյոք գրավատուի կողմից գրավի առարկայի օտարումը կարող է համարվել օրենքի պահանջներին չհամապատասխանող գործարք, եթե գրավ դրված գույքի օտարումը պայմանագրով արգելված է եղել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն`գրավի իրավունքը (այսուհետ գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար: Գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար: Uույն գործի փաստերի համաձայն` Սամսոն Ղարիբյանի և Բանկի միջև կնքվել է 4.732.000 ՀՀ դրամի չափով վարկային պայմանագիր և որպես դրամական պարտավորության կատարման ապահովման միջոց 09.08.2005 թվականին Սամսոն Ղարիբյանի և Բանկի միջև կնքվել է գրավի պայմանագիր, որով Մերսեդես Բենց S-200 մակնիշի 01 ՏՕ 611 պետհամարանիշի ավտոմեքենան գրավադրվել է Բանկին, այսինքն` առաջացել է ակցեսոր պարտավորություն Բանկի հանդեպ հիմնական պարտավորության կատարման ապահովման համար: Սամսոն Ղարիբյանը, կեղծելով գրավ դրված ավտոմեքենայի ժամանակավոր տեխանձնագիրը, ստացել է տրանսպորտային միջոցների գրանցման վկայագիր և 26.07.2006 թվականին նոտարական գրասենյակում տալով կեղծ հայտարություններ այն մասին, որ ավտոմեքենան այլ անձի չի վաճառվել, գրավ չի դրվել, վեճի առարկա չէ և արգելանքի տակ չի գտնվում, գրավ դրված ավտոմեքենան վաճառել է Գայանե Օհանյանին: Հետագայում Երևանի քրեական

դատարանի

10.04.2008

թվականի

դատավճռով

Սամսոն

Ղարիբյանը

տրանսպորտային միջոցի ժամանակավոր տեխնիկական անձնագիրը կեղծելու և այն օգտագործելու համար դատապարտվել է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերության համաձայն` գրավատուն իրավունք ունի գրավի առարկան օտարելու, այն տրամադրելու վարձակալության կամ անհատույց օգտագործման, կամ տնօրինելու այլ կերպ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Տվյալ դեպքում Սամսոն Ղարիբյանի և Բանկի միջև կնքված 09.08.2005 թվականի գրավի պայմանագրի 3.14-րդ և 3.15-րդ կետերով Սամսոն Ղարիբյանին արգելվել է առանց Բանկի (գրավառու) գրավոր համաձայնության գրավի գույքը (ավտոմեքենան) օտարել, հանձնել վարձակալության, ենթավարձակալության, անհատույց օգտագործման կամ տնօրինել այլ կերպ, ինչպես նաև գրավառուն պարտավորվել է գրավի առարկա գույքի նկատմամբ որևէ փոփոխություն կատարելու դեպքում նախապես հայտնել Բանկին: Սամսոն Ղարիբյանը, խախտելով 09.08.2005 թվականին կնքված գրավի պայմանագրի 3.14-րդ և 3.15-րդ կետերը, առանց Բանկի գրավոր համաձայնության օտարել է գրավի առարկա ավտոմեքենան: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում այլ հետևանքներ: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սամսոն Ղարիբյանի կողմից գրավ դրված ավտոմեքենայի օտարումը կատարվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերության խախտումով, քանի որ օտարվել է այն գույքը, որը ենթակա չէր օտարման առանց Բանկի գրավոր համաձայնության: Նշված հանգամանքը հիմնավորվել է նաև Երևանի քրեական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 10.04.2008 թվականի դատավճռով:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը Բանկի հայցը մերժելիս պատճառաբանել է, որ ՛առուվաճառքի պայմանագիրն օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին

4

չհամապատասխանելու հիմքով անվավեր ճանաչվել չի կարող, քանի որ առանց գրավառուի համաձայնության գրավ դրված գույքն օտարելու հետևանքները սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240 հոդվածով և գրավի պայմանագրով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածի համաձայն` գրավի առարկայի փոխարինում թույլատրվում է գրավառուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե գրավի առարկան ոչնչացել կամ վնասվել է կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքը դադարել է օրենքով սահմանված հիմքերով, ապա գրավատուն պարտավոր է ողջամիտ ժամկետում վերականգնել գրավի առարկան կամ այն փոխարինել այլ հավասարարժեք գույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Այսպես, Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել այն, քանի որ նշված հոդվածը վերաբերում է ոչ թե գրավ դրված գույքի օտարմանը, այլ այն դեպքերին, երբ գրավի առարկան փոխարինվել, ոչնչացվել, վնասվել կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքը դադարել է օրենքով սահմանված հիմքերով, այնինչ տվյալ դեպքում տեղի է ունեցել ոչ թե գրավի առարկայի փոխարինում, ոչնչացում, վնասում կամ սեփականության իրավունքի դադարում, այլ առանց գրավառուի գրավոր համաձայնության գրավ դրված գույքն օտարվել է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ Սամսոն Ղարիբյանը գրավի առարկան օտարելիս դրա նկատմամբ ունեցել է գրանցված սեփականության իրավունք, սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերության համաձայն այն օտարելու իրավունք չի ունեցել:

Հիմք ընդունելով վերոնշյալը Վճռաբեկ դատարանը գալիս է եզրահանգման, որ 26.07.2006 թվականին Սամսոն Ղարիբյանի և Գայանե Օհանյանի միջև կնքված ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենքի խախտումներով, ուստի այն պետք է անվավեր ճանաչել և կիրառել անվավերության հետևանքներ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ

բողոքը

բավարարել

մասնակիորեն:

Բեկանել

ՀՀ

վերաքննիչ

քաղաքացիական դատարանի 03.12.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2.

Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

ԽՈւՆԴԿԱՐՅԱՆ

Նախագահող

Ե.

Դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ.

ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

5

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 հոկտեմբերի, 2010 թ.
Գործի #:
ԵՔԴ/0126/02/08
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել