ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 84 — Պաշտպանվող անձի իրավունքները և պարտականությունները 1.
Ամփոփում
Հոդված 84. Պաշտպանվող անձի իրավունքները և պարտականությունները 1. Պաշտպանվող անձն իրավունք ունի` 1) հարուցելու միջնորդություն հատուկ պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու կամ դրանք դադարեցնելու մասին. 2) իմանալու իր նկատմամբ իրականացվող հատուկ պաշտպանության միջոցի, դրա տեսակի, իրականացման ժամկետի և դադարեցման մասին. 3) բողոքարկելու վարույթն իրականացնող մարմնի վարութային ակտերը. 4) հրաժարվելու հատուկ պաշտպանության միջոցներից: 2. Պաշտպանվող ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 84. Պաշտպանվող անձի իրավունքները և պարտականությունները 1. Պաշտպանվող անձն իրավունք ունի` 1) հարուցելու միջնորդություն հատուկ պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու կամ դրանք դադարեցնելու մասին. 2) իմանալու իր նկատմամբ իրականացվող հատուկ պաշտպանության միջոցի, դրա տեսակի, իրականացման ժամկետի և դադարեցման մասին. 3) բողոքարկելու վարույթն իրականացնող մարմնի վարութային ակտերը. 4) հրաժարվելու հատուկ պաշտպանության միջոցներից:
2. Պաշտպանվող անձը պարտավոր է` 1) կատարել վարույթն իրականացնող մարմնի և այլ իրավասու մարմնի պահանջները. 2) վարույթն իրականացնող մարմնին անհապաղ տեղյակ պահել իրեն սպառնացող վտանգի կամ ոչ իրավաչափ գործողության յուրաքանչյուր դեպքի, իր անձնական կյանքում ու գործունեության մեջ տեղի ունեցած և իր պաշտպանությանն առնչվող ցանկացած փոփոխության մասին. 3) ձեռնպահ մնալ հատուկ պաշտպանության միջոցի արդյունավետ կիրառմանը խոչընդոտող որևէ գործողություն կատարելուց. 4) պահպանել վարույթն իրականացնող մարմնի կամ այլ իրավասու մարմնի կողմից ժամանակավոր օգտագործման համար իրեն հանձնված գույքը և փաստաթղթերը:
3. Վարույթն իրականացնող մարմինը հատուկ պաշտպանության միջոց կիրառելու մասին որոշում կայացնելուց հետո պարտավոր է պաշտպանվող անձին անհապաղ պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները, ինչպեu նաև աջակցել պաշտպանվող անձին այդ իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման գործում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
