ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 271 — Կենսապահովման նվազագույն զամբյուղի մեջ մտնող ապրանքները ապրանքային շուկայից հանելը 1.
Ամփոփում
Հոդված 271. Կենսապահովման նվազագույն զամբյուղի մեջ մտնող ապրանքները ապրանքային շուկայից հանելը 1. Կենսապահովման նվազագույն զամբյուղի մեջ մտնող ապրանքն ապրանքային շուկայից, այդ թվում՝ առևտրի օբյեկտներից կամ առևտրի իրականացման վայրերից այդ ապրանքն արտադրողի, մատակարարողի, իրացնողի կամ ներմուծողի կողմից հանելը՝ գների բարձրացում առաջացնելու նպատակով՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝
Ամբողջ Տեքստ
Հոդված 271. Կենսապահովման նվազագույն զամբյուղի մեջ մտնող ապրանքները ապրանքային շուկայից հանելը 1. Կենսապահովման նվազագույն զամբյուղի մեջ մտնող ապրանքն ապրանքային շուկայից, այդ թվում՝ առևտրի օբյեկտներից կամ առևտրի իրականացման վայրերից այդ ապրանքն արտադրողի, մատակարարողի, իրացնողի կամ ներմուծողի կողմից հանելը՝ գների բարձրացում առաջացնելու նպատակով՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ 3) ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի ժամանակ՝ պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
