Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-23-Ն20 դեկտեմբերի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 20-ին «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով. «4) օրենքով սահմանված կարգով հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարների հաշվին:»: Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-9-րդ կետերով. «7) հարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցելու համար (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի). 8) սույն հոդվածի 3.1-ին մասում նշված դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցներից տրամադրված միջոցների վերականգնման համար.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ ուղղությունների համար:»: Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով. «3.1. Ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում հարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցներից տրամադրված միջոցները վերականգնվում են ֆոնդի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»: Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ մասով. «3.2. Ֆոնդի միջոցների օգտագործման կարգը և առաջնահերթությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցելու մասին այն բոլոր ակտերը, որոնք ուժի մեջ են մտել 2014 թվականի հունիսի 1-ից հետո, ենթակա են կատարման ֆոնդի միջոցների հաշվին: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2018 թ. հունվարի 12 Երևան ՀՕ-23-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-23-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (18.01.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2018.01.17/4(1362) Հոդ.41 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 20.12.2017 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.01.2018 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 18.01.2018 Հիմնական ակտ 20.12.2017, ՀՕ-23-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.07.2002, ՀՕ-407-Ն 03.07.2002, ՀՕ-407-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 դեկտեմբերի, 2017 թ.
Գործի #:
ՀՕ-23-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել