ԵԴ2/37822/02/23
Ամփոփում
քննելով ըստ «ԽԱՉ-ԱՐՄ» ն «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (այսուհետ՝ Ընկերություններ) հայցի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ Կվերաքննիչ։ քաղաքացիական դատարանի 24.06.2024 թվականի որոշման դեմ Ընկերությունների բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունները պահանջել են անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի 26.10.2023 թվականի՝ իրենց գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառել
Ամբողջ Տեքստ
ՀՏՆ 2255
22 Ն ՝ ֆի
ՄԱ-Ի ԱՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴԶ/37822/02/23 պալատի որոշում 2026թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/37822/02/23
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2026 թվականի մարտի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԽԱՉ-ԱՐՄ» ն «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (այսուհետ՝ Ընկերություններ) հայցի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ Կվերաքննիչ։ քաղաքացիական դատարանի 24.06.2024 թվականի որոշման դեմ Ընկերությունների բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունները պահանջել են անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի 26.10.2023 թվականի՝ իրենց գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին թիվ 3502-Ա որոշումը (այսուհետ՝ Որոշում):
2
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 25.12.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.06.2024 թվականի որոշմամբ Ընկերությունների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 25.12.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.10.2024 թվականի որոշմամբ Ընկերությունների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 14.11.2025 թվականի որոշմամբ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Ընկերությունների բերած բողոքը բավարարվել է՝ նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.10.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն ու թիվ ԵԴ2Զ/37822/02/23 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 24.06.2024 թվականի որոշման դեմ Ընկերությունների բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ընկերությունները (ներկայացուցիչ Արե Հարությունյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը, 10-րդ, 305-րդ, 326-րդ ն 352-րդ հոդվածները, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածը:
Բողոք բերած անձինք եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Որոշումը սահմանված ժամկետում իրենց չի տրամադրվել ն տեղեկագրում չի հրապարակվել:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հրավերով սահմանված պայմանի՝ ժամկետի խախտումը մասնակցին գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու գործընթացի շրջանակներում ինքնին համարվում է էական, որն էլ իր հերթին բավարար հիմք է վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու համար:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ վիճարկվող որոշումը պատճառաբանված չէ: Որոշման մեջ նշվել է, որ իրենք խախտել են պարտավորությունը, սակայն պարտավորության խախտված լինելու փաստը գործի քննության ընթացքում չի ապացուցվել:
Վերաքննի դատարանը, արձանագրելով, որ սոյն քաղաքացիական գործը փոխկապակցված է թիվ ԵԴԶ/36483/02/23 քաղաքացիական գործի հետ, որը դեռնս գտնվում է քննության փուլում, սույն քաղաքացիական գործի վարույթը չի կասեցրել:
3
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ
դատարանի 24.06.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Դատարանի 25.12.2023 թվականի վճռով մերժվել է Ընկերությունների հայցն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ Որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 178-191).
2) Վերաքննիչ դատարանը 24.06.2024 թվականի որոշմամբ մերժել է Դատարանի 25.12.2023 թվականի վճռի դեմ Ընկերությունների բերած վերաքննիչ բողոքը ն Դատարանի 25.12.2023 թվականի վճիռը թողել է անփոփոխ (հատոր 2-րդ, գ.թ. 49-57).
3)ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.10.2024 թվականի որոշմամբ Ընկերությունների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 36-41.
4) Երնանի քաղաքապետը, ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով ն նույն հոդվածի 2-րդ մասով, 26.10.2023 թվականի Որոշմամբ Ընկերություններին ներառել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում հիմք ընդունելով այն փաստը, որ Երնանի քաղաքապետարանը, ղեկավարվելով գնումների մասին օրեսնդրությամբ, ինչպես նան պայմանագրի 3.1.4 կետի «դ» ենթակետի պահանջով, միակողմանի լուծել է կնքված պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 42, 43).
5)0911.2022 թվականի թիվ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-2215 0«Կապալային աշխատանքների կատարման» գնման պայմանագրի 3.1.4 կետի «դ» ենթակետի համաձայն՝ պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը ն պահանջել հատուցել իրեն պատճառված վնասները, եթե կապալառուի կողմից խախտվել են պայմանագրի 3.13 կետով նախատեսված հիմքերով աշխատանքի թերությունների անհատույց վերացման ողջամիտ ժամկետները (հատոր 1-ին, գ.թ. 33-39).
6)թիվ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-2215 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի շրջանակներում Երնանի քաղաքապետարանի շինարարության ն բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանի 18.10.2023 թվականի որոշմամբ պայմանագիրը միակողմանի լուծվել է (հատոր 1-ին գ.թ. 113-115).
7թիվ ԵԴԶ/36483/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.08.2024 թվականի որոշմամբ Ընկերությունների վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 15.12.2023 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ թիվ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-22/15 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի շրջանակներում Երնանի 60քաղաքապետարանի
4
շինարարության ու բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանի պայմանագիրը միակողմանի լուծելու մասին 18.10.2023 թվականի որոշումը ճանաչվել է անվավեր: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.12.2024 թվականի որոշմամբ Երնանի քաղաքապետարանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից).
8)ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 14.11.2025 թվականի որոշմամբ դատական ակտը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ Ընկերությունների բողոքը բավարարվել է՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.10.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայվել է, ու թիվ ԵԴ2/37822/02/23 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 24.06.2024 թվականի որոշման դեմ Ընկերությունների բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 10-րդ, 305-րդ, 326-րդ ու 352-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը՝ արդյոք պայմանագիրը միակողմանի լուծելու մասին որոշումն անվավեր ճանաչելը հանգեցեում է անձին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին որոշումն անվավեր ճանաչելուն:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ բացառությամբ նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ ն 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը
5
ն մասնակիցը հրավերով ն (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի ն (կամ) որակավորման ապահովման գումարը:
09.11.2022 թվականի թիվ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-22/15 «Կապալային աշխատանքների կատարման» գնման պայմանագրի 3.1.4 կետի «դ» ենթակետի համաձայն` պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը ն պահանջել հատուցելու իրեն պատճառված վնասները, եթե կապալառուի կողմից խախտվել են պայմանագրի 313 կետով նախատեսված հիմքերով աշխատանքի թերությունների անհատույց վերացման ողջամիտ ժամկետները:
Վերը նշված իրավական նորմի վերլուծությունից հետնում է, որ եթե կողմը խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանն ու հրավերով ն (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի ն (կամ) որակավորման ապահովման գումարը, ապա՝ վերջինս ներառվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Միննույն ժամանակ, ի թիվս օրենքով նախատեսված այլ դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Ընդ որում, ի թիվս այլնի, մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված որոշումներն ուղղակիորեն փոխկապակցված են, նե գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին որոշման վավերության հարցը, ըստ էության, ածանցյալ է պայմանագիրը միակողմանի լուծելու մասին որոշման վավերության հարցից, եթե առկա չեն այլ հիմքեր:
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-22/15 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի շրջանակներում Երնանի քաղաքապետարանի շինարարության ու բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանի 18.10.2023 թվականի որոշմամբ պայմանագիրը միակողմանի լուծվել է:
Երնանի քաղաքապետի 26.10.2023 թվականի Որոշմամբ Ընկերությունները ներառվել են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի ն. նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, հիմք ընդունելով թիվ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-22/5 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի շրջանակներում Երնանի 0քաղաքապետարանի
6
շինարարության ու բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանի 18.10.2023 թվականի պայմանագիրը միակողմանի լուծելու մասին որոշումը:
Թիվ ԵԴԶ/36483/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.08.2024 թվականի որոշմամբ Ընկերությունների վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 15.12.2023 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ թիվ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-22/15 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի շրջանակներում Երնանի 0:քաղաքապետարանի շինարարության ու բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանի պայմանագիրը միակողմանի լուծելու մասին 18.10.2023 թվականի որոշումը ճանաչվել է անվավեր:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-22/15 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի շրջանակներում Երնանի 0:քաղաքապետարանի շինարարության ու բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանի պայմանագիրը միակողմանի լուծելու մասին 18.10.2023 թվականի որոշումն անվավեր ճանաձելու հանգամանքն անմիջականորեն հանգեցնում է Որոշման անվավերությանը, նկատի ունենալով, որ Որոշումն ընդունվել է հիմք ընդունելով միայն պայմանագիրը միակողմանի լուծելու մասին 18.10.2023 թվականի որոշումը (տե՛ս փաստ 4):
Ամփոփելով վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայություն բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու ն փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետնաբար՝ գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
7
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները,, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը ն վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ| կանոններին համապատասխան:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու ն փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջն վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ| կանոններին համաձայն:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1ին մասի 94-րդ կետի բովանդակությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով պետական տուրքը գանձվում է հետնյալ դրույքաչափերով՝ բազային տուրքի 50-ապատիկի չափով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «Ժե» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ պետական տուրքը գանձվում է հետնյալ դրույքաչափերով՝ բողոքներով բազային տուրքի 75-ապատիկի չափով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «Ժդ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների
8
բողոքարկման հետ կապված վեճերով՝ պետական տուրքը գանձվում է հետնյալ դրույքաչափերով՝ բողոքներով բազային տուրքի 75-ապատիկի չափով:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը բավարարելու արդյունքում Վերաքննիչ դատարանի 24.06.2024 թվականի որոշումը բեկանվում ն փոփոխվում է՝ հայցը բավարարվում է՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները, գտնում է, որ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն ենթակա են բաշխման հետնյալ կերպ՝
- հայցադիմումի համար Ընկերությունների կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 50.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է բռնագանձման Երնանի քաղաքապետարանից հօգուտ Ընկերությունների.
- Ընկերությունները ներկայացրել են վերաքննիչ բողոք Դատարանի 25.12.2023 թվականի վճռի դեմ՝ վճարելով 75.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, հետնաբար վերաքննիչ բողոքի համար Ընկերությունների կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 75.000 ՀՀ դրամի չափով, ենթաա է բռնագանձման Երնանի քաղաքապետարանից հօգուտ Ընկերությունների.
- սույն վճռաբեկ բողոքի համար Ընկերությունների կողմից նախապես վճարվել է 75.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, որը նույնպես ենթակա է բռնագանձման Երնանի քաղաքապետարանից հօգուտ Ընկերությունների: Այսպիսով Երնանի քաղաքապետարանից հօգուտ Ընկերությունների ենթակա է բռնագանձման ընդհանուր 200 000 ՀՀ դրամ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ «ԽԱՉ-ԱՐՄ» ն «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հայցն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել Երնանի քաղաքապետի 26.10.2023 թվականի «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին» թիվ 3502-Ա որոշումը ճանաչել անվավեր:
2. Երնանի քաղաքապետարանից հօգուտ «ԽԱՉ-ԱՐՄ» ն «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բռնագանձել 50.000 ՀՀ դրամ որպես հայցադիմումի համար «ԽԱՉ-ԱՐՄ» ն «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
9
Երնանի քաղաքապետարանից հօգուտ «ԽԱՉ-ԱՐՄ» ն «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բռնագանձել 75.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար «ԽԱՉ-ԱՐՄ» ն «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Երնանի քաղաքապետարանից հօգուտ «ԽԱՉ-ԱՐՄ» ն «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բռնագանձել 75.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար «ԽԱՉ-ԱՐՄ» ն «ԷԼԼ-ԳԱ-ՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Այլ դատական ծախսերի հատուցման հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ
բողոքարկման:
Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 մարտի, 2026 թ.
- Գործի #:
- ԵԴ2/37822/02/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
