ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի մայիսի 7 - ին «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հանրաքվեի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-155-Ն սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով. «12) Հանրապետության նախագահին։»։ Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2․ Հիմնադրամի միջոցները հավաքվում են Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում հիմնադրամ ձևավորելու նպատակով քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա այդպիսի առևտրային բանկում բացված ժամանակավոր հատուկ հաշվեհամարներին։»․ 2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով․ «Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող առևտրային բանկերի ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է Կենտրոնական բանկը։»․ 3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Հիմնադրամը ձևավորվում է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների նվիրատվություններից։»․ 4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Հիմնադրամին նվիրատվություններ չեն թույլատրվում` 1) օտարերկրյա պետություններից, 2) ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների, 3) պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից, 4) պետական և համայնքային կազմակերպություններից, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից, 5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից, 6) անանուն անձանցից։»: Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում՝ 1) վերնագրի «մուծումներ» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով․ 2) 1-ին մասի «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով․ 3) (կետը չեղյալ է ճանաչվել 05.12.24 ՀՕ-516-Ն) 4) (կետը չեղյալ է ճանաչվել 05.12.24 ՀՕ-516-Ն) 5) 1.1-ին մասի երկրորդ պարբերության «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով․ 6) 2-րդ մասի առաջին նախադասության «կամավոր մուծում» բառերը փոխարինել «նվիրատվություն» բառով․ 7) 3-րդ մասի «մուծած գումարները» բառերը փոխարինել «կատարած նվիրատվությունները» բառերով, իսկ «մուծումները» բառը՝ «նվիրատվությունները» բառով․ 8) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, եռօրյա պարբերականությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով տեղեկանք են ներկայացնում հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ։»․ (հոդվածի 8-րդ կետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերելի մասով չեղյալ է ճանաչվել 05.12.24 ՀՕ-516-Ն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն) 9) (կետը չեղյալ է ճանաչվել 05.12.24 ՀՕ-516-Ն) 10) (կետը չեղյալ է ճանաչվել 05.12.24 ՀՕ-516-Ն) (3 -րդ հոդվածը փոփ. 05.12.24 ՀՕ-516-Ն) Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։ 2. (մասն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-516-Ն) (4-րդ հոդվածը փոփ. 24.11.22 ՀՕ-444-Ն, 22.12.23 ՀՕ-416-Ն, 05.12.24 ՀՕ-516-Ն ) Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. մայիսի 27 Երևան ՀՕ-209-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 7 մայիսի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-209-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.05.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 27.05.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2022 Հիմնական ակտ 07.05.2021, ՀՕ-209-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 05.12.2024, ՀՕ-516-Ն 07.05.2021, ՀՕ-209-Ն 22.12.2023, ՀՕ-416-Ն 07.05.2021, ՀՕ-209-Ն 24.11.2022, ՀՕ-444-Ն 07.05.2021, ՀՕ-209-Ն Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 մայիսի, 2021 թ.
- Գործի #:
- ՀՕ-209-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
