Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-221-Ն14 հունիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի հունիսի 14-ին «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին հոդվածով. « Հոդված 24 . 1 . Ոստիկանության իրավունքները լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս 1. Ոստիկանությունը լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս հանցագործություններ կամ վարչական իրավախախտումներ կանխելու կամ բացահայտելու նպատակով կամ հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում իրավունք ունի՝ 1) կանգնեցնելու լողամիջոցը և ստուգելու նավավարման իրավունքի վկայականը և լողամիջոցի շահագործման համար օրենսդրությամբ սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաև առերևույթ անսարքությունների առկայությունը․ 2) Կառավարության որոշմամբ սահմանված կարգով իրականացնելու նավավարի սթափության վիճակի ստուգում․ 3) մեկուսացնելու ոչ սթափ վիճակում լողամիջոցը վարող անձանց. 4) ստուգելու հրդեհային անվտանգության սահմանված կանոնների պահպանումը. 5) տիրապետողի կամ քաղաքացիների ներկայությամբ զննելու լողամիջոցը, ինչպես նաև փոխադրվող բեռը՝ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում.

6) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 125.1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 5-րդ կամ 6-րդ մասերով նախատեսված իրավախախտման դեպքերում արգելելու լողամիջոցի շահագործումը:

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 125.1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 5-րդ կամ 6-րդ մասերով նախատեսված իրավախախտման դեպքերում լողամիջոցն իրավասու պաշտոնատար անձի կողմից տեղափոխվում է լողափնյա հատվածներից դուրս գտնվող ափային տարածք կամ լողամիջոցների կանգատեղի մինչև նշված հիմքերը վերանալը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 125.1-ին հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված իրավախախտման դեպքում նավավարի կամ սեփականատիրոջ համաձայնությամբ լողամիջոցը կարող է հանձնվել նավավարման իրավունքի վկայական ունեցող այլ անձի։»։ Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. հուլիսի 10 Երևան ՀՕ-221-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-221-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (12.07.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 11.07.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 14.06.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 10.07.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 12.07.2023 Հիմնական ակտ 14.06.2023, ՀՕ-221-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 16.04.2001, ՀՕ-177 16.04.2001, ՀՕ-177 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հունիսի, 2023 թ.
Գործի #:
ՀՕ-221-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել