ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 367 — Վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը 1.
Ամփոփում
Հոդված 367. Վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը 1. Վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան։ 2. Վերաքննիչ բողոք ներկայացրած անձը բողոքը և դրան կից փաստաթղթերը չի ուղարկում գործին մասնակցող անձանց, եթե բողոքը ներկայացվել է` 1) հայցադիմումը վերադարձ
Ամբողջ Տեքստ
Հոդված 367. Վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը 1. Վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան։
2. Վերաքննիչ բողոք ներկայացրած անձը բողոքը և դրան կից փաստաթղթերը չի ուղարկում գործին մասնակցող անձանց, եթե բողոքը ներկայացվել է` 1) հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ. 2) հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման դեմ. 3) դատական տուգանք կիրառելու մասին որոշման դեմ. 4) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին դատարանի որոշման դեմ, եթե հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է հայցադիմումին կից կամ մինչև հայցադիմումի ներկայացումը՝ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու միջնորդության դեպքում։
3. Դատական ակտ կայացրած դատարանը վերաքննիչ բողոքի պատճենը ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան հինգերորդ օրը պարտավոր է գործը ուղարկել վերաքննիչ դատարան։ (367-րդ հոդվածը լրաց.
16.04.20 ՀՕ-252-Ն) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
