Գուլքանյան — ԼԴ/0211/01/21
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի մարտի 19-ի դատավճռով Նոնա Մասունի Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՇ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: Ն.Շակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ՝ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Նույն դատավճռով որոշվել է տուժող ն քաղաքացիական հայցվոր Սիրան
Ամբողջ Տեքստ
ԲՆ Վ ԼԴ/0211/01/21
ի ՆԱՅԻ: ԱՂ
ԱՐՏ:
ՊՈՈԽՔ: ԵՏ )
Մ5:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Կարապետյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Լ.Ալավերդյան
դատավորներ՝ Գ.Հովհաննիսյան
Կ.Հովհաննիսյան
20 դեկտեմբերի 2024 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
ՇԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 5-ի որոշման դեմ տուժող Սիրանուշ Սարգսի Գուլքանյանի ներկայացուցի Ա.Ղազարյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
Լ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի մարտի 19-ի դատավճռով Նոնա Մասունի Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով:
Ն.Շակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ՝ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Նույն դատավճռով որոշվել է տուժող ն քաղաքացիական հայցվոր Սիրանուշ Սարգսի Գուլքանյանի քաղաքացիական հայցը բավարարել՝ ամբաստանյալ Ն.Շակոբյանից հօգուտ Ս.Գուլքանյանի բռնագանձել 13.500 (տասներեք հազար հինգ հարյու) ԱՄՆ դոլարին համարժեք 6.461307 ՀՀ դրամ՝ որպես հանցագործության հետնանքով անմիջականորեն պատճառված վնասի հատուցում:
2. «ՃՇՇ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան|՝ 2024 թվականի հունիսի 21ի որոշմամբ տուժող Ս.Գուլքանյանի ն նրա ներկայացուցի Ա.Ղազարյանի վերաքննիչ բողոքները վերադարձվել են՝ թերությունը շտկելու ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար:
Վերաքննի դատարանի 2024 թվականի հունիսի 2Լի որոշմամբ
ամբաստանյալ Ն.Հակոբյանի պաշտպան Տ.Մկոյանի վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել:
Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ տուժող Ս.Գուլքանյանի ն նրա ներկայացուցիչ Ա.Ղազարյանի վերաքննիչ բողոքները թողնվել են առանց քննության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ տուժող Ս.Գուլքանյանի ներկայացուցիչ Ա.Ղազարյանը հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է
Յ
ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ, 355-րդ, 363-րդ, 366-րդ հոդվածների, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2015 թվականի մարտի 3ի թիվ ՍԴՈՌ-Ն2 որոշման պահանջները:
Բողոքաբերը նշել է, որ վերաքննիչ բողոքներն ուղարկվել են էլեկտրոնային տարբերակով` էլեկտրոնային փոստի միջոցով, սակայն Վերաքննիչ դատարանը բողոքները վերադարձրել է՝ որպես թերություն մատնանշելով այն, որ բողոքները ներկայացվել են միայն էլեկտրոնային տարբերակով: Ուստի բողոքաբերի համար պարզ չէ, թե Վերաքննիչ դատարանն ինչն է համարել բողոքի ներկայացման պայմանների չպահպանում, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումից բխում է, որ բողոքը կարող է ներկայացվել կամ էլեկտրոնային կրիչով, կամ էլեկտրոնային տարբերակով:
Ըստ բողոքաբերի՝ այն դեպքում, երբ բողոքը ներկայացվում է էլեկտրոնային տարբերակով` էլեկտրոնային փոստի միջոցով, բողոքի էլեկտրոնային կրիչն ուղարկել չի պահանջվում, այլապես իմաստ չէր ունենա բողոքն էլեկտրոնային փոստով ուղարկելը, եթե պետք է դրանից հետո դրա բաղկացուցիչ մասն ուղարկելու համար փոստային բաժանմունքի միջոցով ծրարով նամակ ուղարկել:
Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը եկել է հետնության, որ բողոքները վերադարձնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումներն իրավաչափ չեն, ն դրանցով խախտվել են իր ն տուժող Ս.Գուլքանյանի իրավունքները, ուստի կրկին բողոք չի ներկայացրել:
Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, մեջբերելով ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-Ս2 որոշումը, այն սխալ է մեկնաբանել՝
4
համարելով, որ բոլոր դեպքերում պետք է ներկայացվի էլեկտրոնային կրիչ, սակայն մեջբերվածն այն մասին է, որ թույլ է տալիս անձին բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնել նան էլեկտրոնային փոստի միջոցով, ինչը ն լեզվական առումով, ն իրավական առումով նշանակում է, որ անձն իրավունք ունի որոշելու՝ բողոքը ներկայացնել կամ կրիչով, կամ էլեկտրոնային փոստով, իսկ բողոքը երկու ձնով ուղարկելու պարտականություն անձը չունի:
5. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 5-ի որոշումը կայացնելով դրան փոխարինող դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Տուժող Ս.Գուլքանյանը ն նրա ներկայացուցիչ Ա.Ղազարյանը Վերաքննիչ դատարան են ներկայացրել վերաքննիչ բողոքներ՝ էլեկտրոնային փոստի միջոցով, առանց էլեկտրոնային ստորագրության:
7. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքները վերադարձնելու մասին 2024 թվականի հունիսի 2-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը.
«Ը. Ուսումնասիրելով Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի մարտի 19ի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Բողոքաբերները րողոքների ներկայացրել են միայն էլերրրոնային տարբերակով, խեչ -քրեադավավարական փոփոխված
կանոնակարգումնեի նե ՀՇ ատհմանադրական Օ։Օ:դատարանի վկայակոչված իրավական դիրքորոշման շրջանակներում բավարար չէ արձանագրելու, որ պահպանված է 2024 թվականի հունվարի 16-ին ընդունված «Հայաարանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» ՀՕ-52-Ն օրենքի 2Լրդ հոդվածի պահանջը:
Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նան անձի՝ իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ փվյալ դեպքում 1 Տե՛ս նյութեր, հավելված, թերթեր 58-61, 65-68:
5
Բողոքաբերների կողմից թույլ փրված խախաումի շտկելու իրավական ողջամիտ հնարավորությունն Օ: առկա է, ե անհրաժեշտ է Բողոքաբերների վերաքննիչ բողոքների վերադարձնել վերջիններիս տրամադրելով հինգ օր ժամկետ` վերացնելու սույն որոշմամբ արձանագրված վերաքննիչ բողոքներին վերարերող խախտումը ն դատարան ներկայացնելու ՀՀ քրեական դապտաւվարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին բավարարող բողոք (.)»-:
8. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(.) Վերոգրյալի լույսի ներքո գնահատելով վերաքննիչ բողոքների` քննության ենթակա լինելու կապակցությամբ էական նշանակություն ունեցող հանգամանքները` Վերաքննիչ դավարանն արձանագրում է, որ ներկայացված բողոքները վերադարձնելուց հետո Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 2-ի որոշմեւմը սահմանված ժամկեվում դրանք չեն
համապատասիւանեցվել ն վերալին չե՛ն ներկայացվել ՀՀ վերաքննիչ դատարան:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տուժող ՍԳուլքանյանի ներկայացուցիչ ԱՂազարյանիի ն տուժող ՍԳուլքանյանի վերաքննիչ բողոքները պերք է թողնել առանց քննության ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366րդ հոդվածի 2րդ մասի Լին կետով նախատեսված հիմքով (-)»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. արդյո՞ք իրավաչափ է Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի օգոստոսի 5-ի որոշումը:
1. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝
«Լ Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտապանությաւն իրավունք»:
2 Տե՛ս նյութեր, հավելված, թերթեր 86-90:
5Տե՛ս նյութեր, հավելված, թերթեր 116-119:
6
ՀՀ Սահմանադրության 63րդ հոդվածի Լին մասի .համաճայն՝
«Լ Յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկեղտում քննության իրավունք»:
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Դատական վերանայման բողոքը պետք է բովանդակի՝
Ը.)
7) բողոք ներկայացնող անձի անունը, ազգաւնունը ն սվտրագրությունը:
2 Բողոքին կցվում է բողոքի պատճենը դատական ակրր կայացրած դատարեաւն ուլարկված լինելը հավատարող փաստաթուղթը, ինչպես նան բողոքի էլեկրրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի համաձայն՝ «Վ. Վերաքննիչ դատարանի որոշմամի բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով ն հինգից տասն օր ժամկետ, տրամադրելով, վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում այն օրենսգրքի 355-րդ հոդվածի Լին կամ 2րդ մասով սահմանված պահանջներին:
2. Վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքը թողնվում է առանց քննությաւն, եթե՝
Ս գրողոք, վերաքննիչ դատարանի սահմանած ժամկեվտւմ չի
համապատասխանեցվել սույն օրենսգրքի 355-րդ հողվածի Լին կամ 2րդ մասով սահմանված պահանջներին. (..)»:
1Լ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչը հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, ն պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով ն չափանիշներով":
12 ՍՄահմանադրական դատարանն արձանագրել է, որ իրավական
որոշակիության ապահովման պահանջից ելնելով դատարանի մատչճելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի ' Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1սօժմն չ. Ռու գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի, Տ1ո՛օ526շյի ս. Քօմոոճ զործով 2007 թվականի հուլիսի 9-ի, Տեռոշթ ս. Թաջոո զործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռները:
7
առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման: ՀՀ Սահմանադրական դատարանը գտել է, որ վճռաբեկ բողոքին կից բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելու պահանջն ինքնին չի արգելափակում անձի դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման պահանջով անձի վրա չի դրվում օբյեկտիվ իրականության մեջ առկա հնարավորություննրի հաշվառմամբ անիրագործելի ն
Սահմանադրութան արժեբանությանը հակասող վարքագիծ դրսնորելու պարտականություն, հետնաբար՝ այն չի հանգեցնում նան իրավունքի էության խախտման:
Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրել է, որ ո՛չ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, ո'չ որնէ այլ իրավական ակտով նախատեսված չեն բողոքի էլեկտրոնային տարբերակին ներկայացվող պահանջնեը (էլեկտրոնային փաստաթղթի ձնավորման չափանիշները, վավերապայմանները, ձնաչափը ն այլն): Նման պահանջների բացակայությունը պետք է մեկնաբանվի որպես բողոքաբերի իրավունք՝ ընտրելու էլեկտրոնային եղանակով փաստաթղթեր ներկայացնելու ցանկացած ձնաչափ ն ցանկացած չափանիշի ընտրության հնարավորություն:
Սահմանադրական դատարանը նան արձանագրել է, որ թեպետ վկայակոչված հոդվածով «էլեկտրոնային տարբերակը» հասկացություն, -6փակագծերի մեջ բացահայտված է որպես «էլեկտրոնային կրիչ», սակայն այս եզրույթները նույնական չեն. առաջինը վերաբերում է վճռաբեկ բողոքի տեքստը պարունակող համակարգչային նիշքին (ֆայլին), որը մատչելի է համակարգչային որնէ ծրագրի, իսկ երկրորդը այդ տեքստը պահպանելու ն փոխանցելու համար պիտանի տեխնիկական սարքին: Մահմանադրական դատարանը կարնորել է այս տարբերակումը, քանի որ բողոքի էլեկտրոնային տարբերակը հնարավոր է ներկայացնել ոչ միայն էլեկտրոնային կրիչի, այլն՝ էլեկտրոնային փոստի միջոցով:
Ուստի, Մահմանադրական դատարանը գտել է, որ վճռաբեկ բողոքին կից բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելու միասնական չափանիշների
8
բացակայությունը, ենթադրում է դիմողի իրավունքը ներկայացնելու բողոքի էլեկտրոնային տարբերակը ցանկացած ձնաչափով ն փաստաթղթի ցանկացած ձնավորմամբ թե' ցանկացած տեսակի էլեկտրոնային կրիչով, թե' էլեկտրոնային փոստով»:
3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Լ. Սույն օրենսգրքում օգվագործվող ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետնյալ նշանակությունը.
Ը)
48) բողոք՝ վարութային ակտի վերաբերյալ գրավոր (թղթային կրիչով ձեռագիր արորագրությամի, կամ էլեկտրոնային կրիչով էլեկտրոնային սվտրագրությամը) անհամաձայնություն. (..)»:
14. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսել է բողոք ներկայացնելու երկու եղանակ.
- թղթային կրիչով՝ ձեռագիր ստորագրությամբ, որին պարտադիր պետք է կցվի բողոքի էլեկտրոնային կրիչը կամ էլեկտրոնային տարբերակը,
- էլեկտրոնային կրիչով կամ էլեկտրոնային տարբերակով (էլեկտրոնային փոստի միջոցով)՝ պարտադիր էլեկտրոնային ստորագրությամբ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ էլեկտրոնային ստորագրությամբ էլեկտրոնային կրիչով կամ էլեկտրոնային տարբերակով բողոք ներկայացնելու պահանջը անհամարժեքորեն չի սահմանափակում վարույթի մասնակիցների իրավունքները, քանզի օրենսդրությամբ նախատեսված է նան դրա այլընտրանքը՝ թղթային կրիչով ձեռագիր ստորագրությամբ բողոք ներկայացնելու հնարավորությունը, որին կից ներկայացված բողոքի էլեկտրոնային կրիջին կամ էլեկտրոնային տարբերակին չի ներկայացվում էլեկտրոնային ստորագրության առկայության պահանջ: Այսինքն էլեկտրոնային ստորագրության առկայությունը պարտադիր է միայն այն դեպքում, երբ բողոքը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային կրիչով կամ էլեկտրոնային տարբերակով (էլեկտրոնային փոստի միջոցով):
5 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2015 թվականի մարտի 3-ի թիվ ՍԴՌ-1192 որոշումը:
9
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- Տուժող Ս.Գուլքանյանը ն նրա ներկայացուցիչ Ա.Ղազարյանը վերաքննիչ բողոքները Վերաքննիչ դատարան են ներկայացրել էլեկտրոնային փոստի միջոցով, առանց էլեկտրոնային ստորագրությանձ:
- Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հունիսի 2-ի որոշմամբ վերոնշյալ վերաքննիչ բողոքները վերադարձրել է, որպես թերություն մատնանշելով այն, որ բողոքաբերները բողոքները ներկայացրել են միայն էլեկտրոնային տարբերակով, ինը քրեադատավարական փոփոխված կանոնակարգումնեի ն ՀՀ
Սահմանադրական դատարանի վկայակոչված իրավական դիրքորոշման շրջանակներում բավարար չէ արձանագրելու, որ պահպանված է 2024 թվականի հունվարի 16ին ընդունված 6«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» ՀՕ-ս332-Ն օրենքի 2-րդ հոդվածի պահանջը:
- Վերաքննիչ դատարանը 2024 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ վերոնշյալ բողոքները թողել է առանց քննության՝ նշելով, որ ներկայացված բողոքները վերադարձնելուց հետո դրանք Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 21- ի որոշմամբ սահմանված ժամկետում չեն համապատասխանեցվել ն վերստին չեն ներկայացվել Վերաքննիչ դատարան:
16. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները
գնահատելով սույն որոշման 10-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը նախնառաջ արձանագրում է, որ վերաքննիչ բողոքները վերադարձնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումից պարզ չէ, թե Վերաքննիչ դատարանը որպես թերություն մատնանշելով բողոքները միայն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելը, ի՞նչ է նկատի ունեցել` բողոքները նան փաստաթղթային տարբերակով չներկայացնելը, թե էլեկտրոնային տարբերակին զուգահռ նան էլեկտրոնային կրիչով չներկայացնելը, որով խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը, քանզի Վերաքննիչ դատարանի փաստարկների բավարար չափով որոշակի չլինելու 6 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
Ց Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:
10
պատճառով, բողոքաբերներին հնարավորություն չի ընձեռվել շտկել բողոքներում առկա թերությունները ն բողոքները կրկին ներկայացնել:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առկա էր վերաքննիչ բողոքները վերադարձնելու մեկ այլ հիմք՝ բողոքները ներկայացվել էին էլեկտրոնային տարբերակով (էլեկտրոնային փոստի միջոցով՝ առանց էլեկտրոնային ստորագրության: Մինչդեռ, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի՝ բողոք պետք է ներկայացվի կամ թղթային կրիչով` ձեռագիր ստորագրությամբ, կամ էլեկտրոնային կրիչով՝ էլեկտրոնային
ստորագրությամբ: Ուստի խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված պահանջը:
17. Վճռաբեկ դատարանը նան հարկ է համարում արձանագրել, որ այն դեպքում, երբ բողոք՝ համապատասխան թերությունները մատնանշելով վերադարձվում է ն կրկին չի ներկայացվում, Վերաքննիչ դատարանը չի կարող բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնել, քանզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366րդ հոդվածի 2րդ մասի 1Լին կետի կարգավորումից բխում է, որ բողոքն առանց քննության է թողնվում, երբ.
- բողոքը սահմանված ժամկետում ներկայացվում է, սակայն բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված թերությունները չեն վերացվում,
- բողոքը ներակայացվում է, սակայն ոչ սահմանված ժամկետում:
Այսինքն, վերոնշյալ հիմքով բողոքն առանց քննության թողնելու պարտադիր նախապայման է կրկին ներկայացված բողոքի առկայությունը:
Սույն դեպքում տուժող Ս.Գուլքանյանի ն նրա ներկայացուցիչ Ա.Ղազարյանի վերաքննիչ բողոքները վերադարձվելուց հետո նրանց կողմից կրկին բողոք չի ներկայացվել, ուստի Վերաքննիչ դատարանն իրավասու չէր բողոքաբերներին վերադարձված բողոքներն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնել:
18. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի օգոստոսի 5-ի որոշումն իրավաչափ չէ:
19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի
1
էական խախտում, այն է՝ խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի պահանջը, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 5-ի որոշումը բեկանելու ն վարույթը Վերաքննիչ դատարան՝ նոր քննության փոխանցելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննի դատարանը, սուն որոշմամբ'՝։` արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է հանգի համապատասխան հետնության:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 3-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 36Լրդ, 363-րդ, 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Տուժող Սիրանուշ Մարգսի Գուլքանյանի ն նրա ներկայացուցիչ Ա.Ղազարյանի վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 5ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԼԴ/0211/01/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
