ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 351 — Պարտավորությունը երրորդ անձի կողմից կատարելը 1.
Ամփոփում
Հոդված 351. Պարտավորությունը երրորդ անձի կողմից կատարելը 1. Պարտապանը կարող է պարտավորության կատարումը դնել երրորդ անձի վրա, եթե օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից կամ դրա էությունից չի բխում պարտավորությունն անձամբ կատարելու պարտապանի պարտականությունը: Այդ դեպքում պարտատերը պարտավոր է ընդունել պարտապանի փոխարեն երրորդ անձի կողմից պարտավորության կատարումը: 2. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու հետևանքով այդ գույքի ն
Ամբողջ Տեքստ
Հոդված 351. Պարտավորությունը երրորդ անձի կողմից կատարելը 1. Պարտապանը կարող է պարտավորության կատարումը դնել երրորդ անձի վրա, եթե օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից կամ դրա էությունից չի բխում պարտավորությունն անձամբ կատարելու պարտապանի պարտականությունը: Այդ դեպքում պարտատերը պարտավոր է ընդունել պարտապանի փոխարեն երրորդ անձի կողմից պարտավորության կատարումը:
2. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու հետևանքով այդ գույքի նկատմամբ իր վարձակալության կամ այլ իրավունքի կորստի վտանգի ենթարկված երրորդ անձը պարտապանի համաձայնությամբ կարող է իր հաշվին բավարարել պարտատիրոջ պահանջը, և սույն օրենսգրքի 397-405 հոդվածներին համապատասխան, ձեռք բերել պարտատիրոջ իրավունքներ: ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
