ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի մայիսի 29 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 108.2-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը «կալանքը» բառից հետո լրացնել «կամ տնային կալանքը» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով. «1.1. Աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչև այն այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելը աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված, եթե դատարանի որոշմամբ, բնակության տարածքը չլքելուց բացի, կիրառվել են աշխատանքային պարտականությունների կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ: Նշված սահմանափակումները կիրառված չլինելու դեպքում տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում գործատուի և աշխատողի համաձայնությամբ աշխատողի լիազորությունները չեն կասեցվում, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել հեռավար եղանակով: Այս դեպքում աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված մինչև նշված համաձայնության ձեռքբերումը: 1.2. Աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում աշխատողի լիազորությունները կասեցվելու կամ չկասեցվելու համար գործատուն հիմք է ընդունում տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման վերաբերյալ քննիչի տրամադրած տեղեկատվությունը:»․ 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով. «2.1. Տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի աշխատատեղը (պաշտոնը), իսկ աշխատողի լիազորությունները գործատուի և աշխատողի համաձայնությամբ չկասեցվելու դեպքում նաև վարձատրությունն ամբողջությամբ պահպանվում են: Տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի լիազորությունները կասեցված համարվելու դեպքում աշխատողի (բացառությամբ հանրային ծառայության մեջ գտնվող անձի) վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձի վարձատրությունը չի պահպանվում: 2.2. Տնային կալանքը և պաշտոնավարման կասեցումը աշխատողի նկատմամբ համակցված կիրառվելու դեպքում աշխատողի վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձի դեպքում վճարվում է միայն սույն օրենսգրքի 108.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին տրամադրվող ամսական հատուցումը:»․ 4) 3-րդ մասը «ժամանակահատվածում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տնային կալանքի տակ գտնվելու այն ժամանակահատվածում, երբ նշված խափանման միջոցի կիրառման ուժով աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված,» բառերով.
5) 4-րդ մասը «կալանքը» բառից հետո լրացնել «կամ տնային կալանքը» բառերով, «կալանքի» բառից հետո՝ «կամ տնային կալանքի» բառերով.
6) 5-րդ մասի «1-ին և 2-րդ» բառերը փոխարինել «1-ին, 1.1-ին, 1.2-րդ, 2-րդ, 2.1-ին և 2.2-րդ» բառերով: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. հունիսի 23 Երևան ՀՕ-157-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-157-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (25.07.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 29.05.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 23.06.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 25.07.2025 Հիմնական ակտ 29.05.2025, ՀՕ-157-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.11.2004, ՀՕ-124-Ն 09.11.2004, ՀՕ-124-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 մայիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-157-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
