Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 71 — Ուսման ծախսերի փոխհատուցումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 71AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 71 — Ուսման ծախսերի փոխհատուցումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 71. Ուսման ծախսերի փոխհատուցումը 1. Ծառայողը և Լիազոր մարմնի կողմից ուսուցման գործուղված ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության կրթական ծրագրով սովորողը պարտավոր է փոխհատուցել իր` ուսումնական հաստատությունում ուսման կամ օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսուցման և վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը, եթե նա` ա) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը. բ) մեղադրական դատավճիռն օրինական ուժի

Ամբողջ Տեքստ

Հոդված 71. Ուսման ծախսերի փոխհատուցումը 1. Ծառայողը և Լիազոր մարմնի կողմից ուսուցման գործուղված ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության կրթական ծրագրով սովորողը պարտավոր է փոխհատուցել իր` ուսումնական հաստատությունում ուսման կամ օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսուցման և վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը, եթե նա` ա) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը. բ) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ծառայությունից. գ) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ծառայությունից. դ) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ծառայությունից. ե) անբավարար առաջադիմության պատճառով դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ծառայողը չի հատուցում ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերը, եթե նա` ա) փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո փրկարար ծառայությունում ծառայել է՝ բակալավրի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան հինգ տարի, մագիստրոսի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երկու տարի, միջին մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երեք տարի, արհեստագործական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երկու տարի, կամ երկու շաբաթից ավելի տևողությամբ վերապատրաստման դեպքում՝ ոչ պակաս, քան վեց ամիս. բ) ծառայությունից ազատվել է հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքերում, եթե ծառայողին համապատասխան հավասարազոր պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է փրկարարական ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ, հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամություն ունեցող անդամի խնամքով:

3. Ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանում է կառավարությունը: (71-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն, 21.04.23 ՀՕ-132-Ն, 07.02.24 ՀՕ-64-Ն, լրաց., խմբ. 24.10.24 ՀՕ-401-Ն , փոփ.

02.10.25 ՀՕ-319-Ն ) (16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) ( 21.04.23 ՀՕ-132-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 24.10.24 ՀՕ-401-Ն օրենքն ունի անցումային դրույթներ) Գ Լ ՈՒ Խ 13 ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել