Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Օխանյան — ԼԴ/7767/02/22
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Օխանյան — ԼԴ/7767/02/22

Վճռաբեկ դատարանԼԴ/7767/02/2230 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Վարդգես Օխանյանի հայցի ընդդեմ Սամվել Պետրոսյանի, Ստելլա Շուխյանի, Անի Պետրոսյանի ն Մարիանա Պետրոսյանի՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2024 թվականի որոշման դեմ Վարդգես Օխանյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Վարդգես Օխանյանը պահանջել է առանձնացնել Սամվել Պետրոսյանի 1/4 բաժինը """""' բնակելի տնից, բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներ

Ամբողջ Տեքստ

ր":

թայի ԱԱ Է

//2 71

ՍՈՎ

ԱՈ ՏԱՄ ԴԵՑՆ

ՀՑ ՀՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/7767/02/22 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/7767/02/22

Նախագահող դատավոր՝ Ս. Գրիգորյան

Դատավորներ՝ Հ. Ենոքյան

Ն. Գաբրիելյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի սեպտեմբերի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Վարդգես Օխանյանի հայցի ընդդեմ Սամվել Պետրոսյանի, Ստելլա Շուխյանի, Անի Պետրոսյանի ն Մարիանա Պետրոսյանի՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2024 թվականի որոշման դեմ Վարդգես Օխանյանի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Վարդգես Օխանյանը պահանջել է առանձնացնել Սամվել Պետրոսյանի 1/4 բաժինը """""' բնակելի տնից, բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու ն 1 Առկա է անձնական տվյալ:

2

շուկայական գնով պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառել՝ ստացված գումարը բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջն՝ նրանց բաժիններին համաչափ՝ բռնագանձումը տարածելով Սամվել Պետրոսյանի բաժնի վրա:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.09.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 03.06.2024 թվականի որոշմամբ Վարդգես Օխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 19.09.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդգես Օխանյանը (ներկայացուցիչ Մարիամ Սիմոնյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33-րդ ն 337-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ, 9-րդ, 60-րդ ու 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը :պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թեն պատասխանողները որպես հայցային վաղեմություն կիրառելու հիմնավորում վկայակոչել են հարկադիր կատարողի՝ կատարողական վարույթն ավարտելու մասին 06.07.2015 թվականի որոշումը, սակայն իր իրավունքների խախտման մասին 06.07.2015 թվականից իմանալու վերաբերյալ ապացույցներ գործում առկա չեն: Գործում առկա չէ որնէ ապացույց այն մասին, որ ինքը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ծանուցվել է կատարողական վարույթի ընթացքի ն այն ավարտելու մասին 06.07.2015 թվականի որոշման վերաբերյալ: Ավելին՝ գործում առկա ապացույցները վկայում են տվյալ փաստի մասին իրազեկվելու այլ ժամանակի վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.06.2024 թվականի որոշումը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) թիվ ԼԴ4/0217/02/12 քաղաքացիական գործով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 25.01.2013 թվականին կայացված վճռով բավարարվել է Վարդգես Օխանյանի հայցն ընդդեմ Սամվել Պետրոսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 15-19).

2) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարողի 06.07.2015 թվականի՝ կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման պատճենի ն ՀՀ

3

ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի պետի կողմից Վարդգես Օխանյանին հասցեագրված 10.07.2015 թվականի գրության համաձայն՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06.03.2013 թվականին տրված թիվ ԼԴ4/0217/02/12 կատարողական թերթի համաձայն՝ Սամվել Պետրոսյանից հօգուտ Վարդգես Օխանյանի պետք է բռնագանձել 540.700 ՀՀ դրամ, ինչպես նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները: Կատարողական գործողությունների ընթացքում պահանջատիրոջ օգտին բռնագանձվել է 470.000 ՀՀ դրամ: Պարտապանին պատկանող բռնագանձման ենթակա այլ դրամական միջոցներ ն գույք չի հայտնաբերվել, սակայն արգելանք է դրվել պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ """»"2 հասցեում գտնվող բնակելի տան վրա: Առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան՝ պարտապանին պատկանող բաժնեմասն առանձնացնելու ն դրա վրա բռնագանձում տարածելու նպատակով: Արդյունքում` վերսկսված կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետի հիմքով ավարտվել է (հատոր 1-ին, գ.թ. 111, 112).

3) անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վերաբերյալ 2004 թվականի վկայականի համաձայն՝ "3 բնակելի տան նկատմամբ գրանցված է Սամվել Պետրոսյանի, Ստելլա Շուխյանի, Անի Պետրոսյանի ն Մարիանա Պետրոսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 20-22).

4) Վարդգես Օխանյանի ներկայացուցիչը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետով, 19.10.2022 թվականի գրությամբ Ստելլա Շուխյանից, Անի Պետրոսյանից ն Մարիանա Պետրոսյանից պահանջել է նույն գրությունն ստանալուց հետո՝ 10- օրյա ժամկետում, շուկայական գնով ձեռք բերել Սամվել Պետրոսյանի բաժնեմասը՝ միաժամանակ նշելով, որ առաջարկի մերժման դեպքում նմանօրինակ ։պահանջով պատրաստվում են դիմել դատարան: Նշված գրությունը Ստելլա Շուխյանի, Անի Պետրոսյանի ն Մարիանա Պետրոսյանի կողմից ստանալու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ (հատոր 1-ին, գ.թ. 25-29).

5) Վարդգես Օխանյանը 17.11.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Սամվել Պետրոսյանի, Ստելլա Շուխյանի, Անի Պետրոսյանի ն Մարիանա Պետրոսյանի՝ պահանջելով """""ճ բնակելի տնից առանձնացնել Սամվել Պետրոսյանի 1/4 բաժինը, բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու ու շուկայական գնով պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում անշարժ գույքը վաճառել հրապարակային սակարկություններով՝ ստացված գումարը բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջն՝ նրանց բաժիններին համաչափ՝ բռնագանձումը տարածելով Սամվել Պետրոսյանի բաժնի վրա (հատոր 1-ին, գ.թ. 2-10).

6) համապատասխանողները 14.02.2023 թվականին հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Դատարան (հատոր 1-ին, գ.թ. 66, 67):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

2 Առկա է անձնական տվյալ:

3 Առկա է անձնական տվյալ:

4 Առկա է անձնական տվյալ:

4

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ ու 337-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույե բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի Լին մասի 4.1-ին կետում նշված հիմքով կատարողական վարույթն ավարտվելուց հետո պահանջատիրոջ կողմից դատարան ներկայացվող պարտապանի ընդհանուր բաժեային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից վերջինիս բաժնեմասն առանձնացնելու մասին հայցապահանջի եկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու իրավական հնարավորությանը:

Վճռաբեկ դատարանը, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ Նորիկ Միքաելյանի, երրորդ անձինք Գայանե Սահակյանի, Արմեն ն Նարինե Միքաելյանների թիվ ԵԴ/50197/02/21 քաղաքացիական գործով 02.06.2025 թվականին կայացրած որոշմամբ նպատակ ունենալով սահմանադրական ու Կոնվենցիոն նորմերի ն դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձնավորած նախադեպային իրավունքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված համապատասխան իրավակարգավորումների վերլուծության համատեքստում զարգացնելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ ու 337-րդ հոդվածները, արձանագրել է հետնյալը.

«Լ..) «« Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ լԿատարողական վարույթը ավարտելը|, 42-րդ |Կատարողական վարույթը կարճելը| ն 44.-ին ԼՊարտապանի գույքն արգելանքից հանելը| հոդվածների համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ի տարբերություն կատարողական վարույթը կարճելու, ինչպես նան կատարողական թերթը վերադարձնելու մասին պահանջատիրոջ դիմումի հիման վրա կատարողական վարույթն ավարտելու դեպքերի, կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-9-րդ կետերով նախատեսված հիմքերից ցանկացածով ավարտվելու դեպքում օրինական ուժի մեջ» մտած դատական ակտի պարտադիրության ն կատարելիության հատկանիշը չի սպառվում, ավելին չի դադարում պարտապանի գույքի հաշվին այդ ակտի հարկադիր կատարումն ապահովելու պետության պոզիտիվ պարտականությունը, ինչը, իր հերթին, ենթադրում է կատարողական վարույթի շրջանակում պարտապանի ու նրան պատկանող գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների (արգելանքի) պահպանում այնքան ժամանակ, քանի դեռ դատական ակտը փաստացի կատարված չէ կամ կատարողական վարույթը կարճված չէ այլ հիմքով: Միննույն ժամանակ կատարողական վարույթի ավարտը, այդ թվում՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետում նշված հիմքով, ենթադրում է ցանկացած պահի պարտապանին պատկանող բռնագանձման

5

ենթակա գույք հայտնաբերելու դեպքում կատարողական վարույթը պահանջատիրոջ կամ հարկադիր կատարողի նախաձեռնությամբ վերսկսելու ն հարկադիր կատարողի կողմից անհրաժեշտ կատարողական գործողություններ կատարելու անհրաժեշտություն (բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ կատարողական վարույթն ավարտվել է կատարողական թերթը վերադարձնելու մասին պահանջատիրոջ դիմումի հիման վրա) անկախ նրանից՝ պահանջատերը, հետնելով հարկադիր կատարողի առաջարկությանը, ներկայացրել է համապատասխան հայցը դատարան, թե ոչ:»:

Հիմք ընդունելով որոշմամբ կատարված վերլուծությունները ն նկատի ունենալով թիվ 3-486(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 26.09.2008 թվականին որոշում կայացնելուց հետո արտահայտված դիրքորոշումները ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ «միջազգային-իրավական կարնորագուն 0Իփաստաթղթերով երաշխավորված արդար դատաքննութան Ա դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարրը հանդիսացող դատական ակտերի կատարման իրավունքի հետնողական կենսագործումն ապահովելու, ինչպես նան դատական ակտերի պարտադիրությաան ն կատարելիության սահմանադրական ու կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու նկատառումներից ելնելով ներկայումս անհրաժեշտություն է առաջացել վերանայելու ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ 3-486(ՎԴ) քաղաքացիական գործով արտահայտված դիրքորոշումը ն Սահմանադրությամբ ՀՀ վճռաբեկ դատարանին վերապահված՝ օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառություն »ապահովելու լիազորության շրջանակներում զարգացնելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ ն 337-րդ հոդվածները՝ արձանագրելով, որ եթե օրենսդիրը հայցային վաղեմության ինստիտուտն ուղղակիորեն կապել է իրավունքի խախտման ն այդ մասին իրավունքը կրող անձի իմանալու կամ իմանալ կարողանալու հետ, իսկ քննարկվող իրավիճակում կատարողական վարույթի ընթացքում պարտապանի գույքային դրության բացահայտումը որնէ պարագայում չի կարող դիտարկվել որպես պահանջատիրոջ իրավունքի խախտում, իսկ այդ մասին նրան իրազեկելը՝ դատական պաշտպանության ենթակա իրավունքի խախտման մասին տեղեկացում, ապա կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 41-ին կետով սահմանված հիմքով ավարտելու դեպքերում իրավաչափ չի կարող համարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելը Ա այն մերժելը պատճառաբանությամբ, թե հայցվորը, կատարողական վարույթն ավարտելու որոշմամբ ներկայացված առաջարկով իրազեկվելով պարտապանի բաժնեմասն առանձնացնելու պահանջով դատարան դիմելու հնարավորության մասին՝ բաց է թողել իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը»:

Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «վերոգրյալ դիրքորոշումը չի կարող ընկալվել բացարձակ իմաստով, ն դատարանները, քննելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված հիմքով կատարողական վարույթն ավարտելու դեպքերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով ներկայացված պահանջները, յուրաքանչյուր դեպքում, ունենալով գործին մասնակցող անձի դիրքորոշումը պահանջատիրոջ կողմից իրավունքը չարաշահած լինելու մասին, պետք է պարզեն ն գնահատման առարկա դարձնեն նման հայցատեսակով դատարան դիմող պահանջատիրոջ, ինչպես նան պարտապանի, իսկ հնարավորության դեպքում նան

6

պարտապանին պատկանող գույքի նկատմամբ ընդհանուր բաժնային կամ համատեղ սեփականության իրավունք ունեցող այլ անձանց վարքագիծը՝ բացառելով պարտատիրոջ կողմից իր քաղաքացիական ն դատավարական իրավունքները չարաշահելու հանգամանքը, որպիսի մոտեցումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծի, քաղաքացիական շրջանառության ն իրավահարաբերությունների որոշակիության ու կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմնարար իրավունքների ն օրինական շահերի պաշտպանությանը»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործով Վարդգես Օխանյանը 17.11.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Սամվել Պետրոսյանի, Ստելլա Շուխյանի, Անի Պետրոսյանի ն Մարիանա Պետրոսյանի՝ պահանջելով """"5 բնակելի տնից առանձնացնել Սամվել Պետրոսյանի 1/4 բաժինը, բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու ու շուկայական գնով պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում անշարժ գույքը վաճառել հրապարակային սակարկություններով ստացված գումարը բաշխելով ընդհանուր 2, սեփականության մասնակիցների միջն՝ նրանց բաժիններին համաչափ՝ բռնագանձումը տարածելով Սամվել Պետրոսյանի բաժնի վրա:

Պատասխանողները ներկայացրել են հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

Դատարանը, պատճառաբանելով, որ՝

- «Սույն գործով հայցվորը ներկայացրել է ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու ն շուկայական գեով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու ն պարտապանին հասանելիք ստացված գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջ, որի համար գործում է հայցային վաղեմության ըեդհանուր՝ երեք տարվա ժամկետը (քանի որ օրենքով հատուկ ժամկետ սահմաեված չէ)»,

- «/0.05.2015թ. Վարդգես Օխանյանին ուղղված գրությամբ ն ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարողի 06.07.2015թ. կատարողական վարույթե ավարտելու մասին որոշմամբ հիմեավորվում է, որ հայցվորն իմացել է կամ առեվազն ունեցել է ողջամիտ հեարավորություն' իմանալու, որ Սամվել Պետրոսյանն այլ գույք չունի, ն առկա է դատարան դիմելու' ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված հիմքը»,

-. «20.09.2022թ. փաստաբան Լիլիթ Սարգսյանին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի պետի կողմից ուղարկված գրությունը չի հերքում պատասխահողեերի կողմից ապացուցված այն փաստը, որ Վարդգես Օխանյաեը 10.05.2015թ. սկսած ունեցել է ողջամիտ հնեարավորություն՝ իմանալու իր ենթադրյալ իրավունքի խախտման մասին ն դրսնորել է «անբարեխիղճ պասիվ վարքագիծ»,

եզրահանգել է, որ հայցը ենթակա է մերժման՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:

5 Առկա է անձնական տվյալ:

7

Վերաքննիչ դատարանը Վարդգես Օխանյանի վերաքննիչ բողոքը մերժել է ն Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` նշելով, որ «տեղյակ լինելով կատարողական վարույթի ն այդ վարույթով իր պահանջի ոչ ամբողջական մարման մասին, հայցվորը կարող էր այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք իրեն թույլ կրային պարզել, թե 2015 թվականի հուլիս ամսից հետո ինչ գործողություններ են կատարվել կամ որոշումներ են կայացվել կատարողական վարույթի ընթացքում: Մասնավորապես, եթե հայցվորը չի ստացել հարկադիր կատարողի որոշումները կամ ծանուցումները, ապա կարող էր առնվազն կապ հաստատել վերջինիս հեր ն պատշաճ հասցե տրամադրել փաստաթղթերն իրեն առաքելու համար: Կատարողական վարույթն ավարտվելուց հերո անցել է ավելի քան 7 փարի, երբ հայցվորը դիմել է դատարան: 2015 թվականի հուլիս ամսից սկսած միեչն 2022 թվականի օգոստոս ամիսը հայցվորե ակնհայտորեն ցուցաբերել է տնական անգործություն ն ձեռնամուխ չի եղել պարզելու այն հարցը, թե ինչ ընթացքում է գտնվում կատարողական վարույթը, որը, ի դեպ, հարուցված է եղել հենց հայցվորի իրավունքների պաշտպանության համար: Այլ կերպ ասած' հայցվորն ինքը պետք է շահագրգիռ լիներ կատարողական վարույթի ընթացքի մասին տեղեկություններ ձեռք բերելու հարցում ն նշված տարիների ընթացքում կարող էր այդ հարցով դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Նման պայմաններում ենթադրվում է, որ հայցվորը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ն ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ, այն է' 2015 թվականի հուլիսի 10-ից սկսած 3 տարվա ընթացքում դիմեր Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն կատարողական վարույթի ընթացքի մասին իրազեկվելու համար: Այսպիսով, վերաքենիչ բողոքը հիմնավորված չէ. հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսել է 2015 թվականի հուլիսի 10-ից, ինչն էլ իրավացիորեն արձանագրել է Դատարաեը»:

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք չեն բխում թիվ ԵԴ/50197/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.06.2025 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումից այն մասին, որ կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված հիմքով ավարտելու դեպքերում իրավաչափ չի կարող համարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելը նե այն մերժելը պատճառաբանությամբ, թե հայցվորը, կատարողական վարույթն ավարտելու որոշմամբ ներկայացված առաջարկով իրազեկվելով պարտապանի բաժնեմասն առանձնացնելու պահանջով դատարան դիմելու հնարավորության մասին, բաց է թողել իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 03.06.2024 թվականի որոշումը բեկանելու ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով գործը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար:

8

Միաժամանակ «Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունեով թիվ . ԵԴ/50197/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.06.2025 թվականի որոշմամբ արտահայտած ն սույն որոշմամբ վերահաստատած իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ սույն գործով անհրաժեշտ է դրանց հաշվառմամբ իրականացնել ամբողջ ծավալով նոր քննություն:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ| կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի 23.10.2024 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի վճարման, ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2024 թվականի որոշումը Ա գործն ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

9

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԼԴ/7767/02/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել