Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 93 — Նախընտրական քարոզչության եթերաժամանակը տեսալսողական հաղորդումներով (վերնագիրը խմբ.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 93AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 93 — Նախընտրական քարոզչության եթերաժամանակը տեսալսողական հաղորդումներով (վերնագիրը խմբ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 93. Նախընտրական քարոզչության եթերաժամանակը տեսալսողական հաղորդումներով (վերնագիրը խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն , փոփ. 05.12.24 ՀՕ-505-Ն) 1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերաժամերից ընտրություններին մասնակցող կուսակցության անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով եթերային ժամանակ տրամադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: 2․ Ընտրություններին մաս

Ամբողջ Տեքստ

Հոդված 93. Նախընտրական քարոզչության եթերաժամանակը տեսալսողական հաղորդումներով (վերնագիրը խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն , փոփ.

05.12.24 ՀՕ-505-Ն) 1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերաժամերից ընտրություններին մասնակցող կուսակցության անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով եթերային ժամանակ տրամադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: 2․ Ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի անվճար օգտվելու հանրային տեսալսողական հեռարձակողի եթերաժամից ոչ ավելի, քան 90 րոպե, հանրային լսողական հեռարձակողի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 150 րոպե, իսկ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների եթերաժամից` ոչ ավելի, քան 25-ական րոպե։

3. Ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի իր նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվելու հանրային տեսալսողական հեռարձակողի եթերաժամից ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ հանրային լսողական հեռարձակողի եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե: 4․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն անցկացնելու ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի հանրային տեսալսողական հեռարձակողի եթերաժամից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 60 րոպե, հանրային լսողական հեռարձակողի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 90 րոպե, և Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների եթերաժամից` ոչ ավելի, քան 20-ական րոպե, իսկ նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով` հանրային տեսալսողական հեռարձակողի եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, հանրային լսողական հեռարձակողի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 90 րոպե: Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի հանրային տեսալսողական հեռարձակողի եթերաժամից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 20 րոպե, հանրային լսողական հեռարձակողի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 40 րոպե, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների եթերաժամից` ոչ ավելի, քան 10-ական րոպե, իսկ նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով` հանրային տեսալսողական հեռարձակողի եթերաժամից ոչ ավելի, քան 40 րոպե, հանրային լսողական հեռարձակողի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 60 րոպե: Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլն անցկացնելու, ինչպես նաև ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնում է եթերաժամանակի բաշխումը։ (93-րդ հոդվածը խմբ., փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն , փոփ.

05.12.24 ՀՕ-505-Ն) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել