ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 334 — Հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելը 1.
Ամփոփում
Հոդված 334. Հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելը 1. Ներկայացված բոլոր ապացույցները հետազոտելուց հետո դատարանը կողմերին հարցնում է, թե արդյոք նրանք միջնորդում են լրացնել հետազոտման ենթակա ապացույցների ծավալը: 2. Հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու միջնորդություն հարուցելու դեպքում կողմը հիմնավորում է, թե լրացուցիչ ինչ ապացույց պետք է հետազոտվի` ինչ փաստական հանգամանք հաստատելու կամ հերքելու համար: 3. Միջնորդությունը մերժելու
Ամբողջ Տեքստ
Հոդված 334. Հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելը 1. Ներկայացված բոլոր ապացույցները հետազոտելուց հետո դատարանը կողմերին հարցնում է, թե արդյոք նրանք միջնորդում են լրացնել հետազոտման ենթակա ապացույցների ծավալը:
2. Հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու միջնորդություն հարուցելու դեպքում կողմը հիմնավորում է, թե լրացուցիչ ինչ ապացույց պետք է հետազոտվի` ինչ փաստական հանգամանք հաստատելու կամ հերքելու համար:
3. Միջնորդությունը մերժելու դեպքում դատարանը կայացնում է որոշում: Միջնորդությունը բավարարվելու դեպքում ապացույցների հետազոտումը շարունակվում է:
4. Այն դեպքում, երբ հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու միջնորդություն չի հարուցվում, կամ այն որոշմամբ մերժվում է, դատարանն իրավասու է իր նախաձեռնությամբ քննարկման առարկա դարձնելու հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու հարցը: Դատարանը միջոցներ է ձեռնարկում հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու համար, եթե գտնում է, որ դա չանելը կասկածի տակ կդնի վարույթի արդարացիությունը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
