Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 156 — Ջոկի հրամանատարը (ջոկի սերժանտը) պարտավոր է` - ուսուցանել և դաստիարակել ջոկի զինվորներին, իսկ մարտական առաջադրանքների կատարման ժամանակ հմտորեն ղեկավարել ջոկը.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 156AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 156 — Ջոկի հրամանատարը (ջոկի սերժանտը) պարտավոր է` - ուսուցանել և դաստիարակել ջոկի զինվորներին, իսկ մարտական առաջադրանքների կատարման ժամանակ հմտորեն ղեկավարել ջոկը.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 156. Ջոկի հրամանատարը (ջոկի սերժանտը) պարտավոր է` - ուսուցանել և դաստիարակել ջոկի զինվորներին, իսկ մարտական առաջադրանքների կատարման ժամանակ հմտորեն ղեկավարել ջոկը. - գիտենալ յուրաքանչյուր ենթակայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անձնական հատկանիշները, զբաղմունքը մինչև ծառայությունը, ընտանեկան դրությունը, մարտական պատրաստության մեջ ունեցած հաջողություններն ու թերությունները. - հետևել օրվա կանոնակարգի կատարմանը, ջոկում մաքրո

Ամբողջ Տեքստ

Հոդված 156. Ջոկի հրամանատարը (ջոկի սերժանտը) պարտավոր է` - ուսուցանել և դաստիարակել ջոկի զինվորներին, իսկ մարտական առաջադրանքների կատարման ժամանակ հմտորեն ղեկավարել ջոկը. - գիտենալ յուրաքանչյուր ենթակայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անձնական հատկանիշները, զբաղմունքը մինչև ծառայությունը, ընտանեկան դրությունը, մարտական պատրաստության մեջ ունեցած հաջողություններն ու թերությունները. - հետևել օրվա կանոնակարգի կատարմանը, ջոկում մաքրության և ներքին կարգուկանոնի պահպանմանը, ենթականերից պահանջել զինվորական կարգապահության պահպանում. - գիտենալ ջոկի զենքի, ռազմական և այլ տեխնիկայի նյութական մասը, շահագործման և պահպանման կանոնները, հետևել դրանց առկայությանը, ամեն օր ստուգել և սարքին վիճակում պահել դրանք. - ծառայության նկատմամբ սեր, զենքի և ռազմական տեխնիկայի նկատմամբ հոգատար վերաբերմունք պատվաստել ջոկի զինվորի մեջ. - ջոկի զինվորի մեջ շարային կեցվածք և զինվորական տոկունություն մշակել. - հոգ տանել ենթակաների մասին և խորամուխ լինել նրանց կարիքների մեջ, հետևել ենթակաների համազգեստի և կոշիկների սարքինությանն ու կոկիկությանը, հանդերձանքի ճիշտ հարմարեցմանը, նրանց անձնական հիգիենայի պահպանմանը և հագուստ կրելուն. - ամեն օր հետևել կոշիկների, համազգեստի մաքրությանը, ոտքի փաթաթանների, գուլպաների չորացմանը, ինչպես նաև կոշիկների և համազգեստի ժամանակին նորոգմանը. - հետևել, որպեսզի հրաձգությունից կամ պարապմունքներից հետո ենթակաները չունենան մարտական և ոչ մարտական փամփուշտներ, նռնակներ, բռնկիչներ և պայթուցիկ նյութեր. - դասակի սերժանտին զեկուցել բոլոր հիվանդների, ենթակաների բողոքների ու դիմումների, նրանց զանցանքների և դրանց կանխման նպատակով ձեռնարկված միջոցների, խրախուսանքների և կարգապահական տույժերի, ինչպես նաև սպառազինության և այլ նյութական միջոցների կորստի կամ անսարքության դեպքերի մասին. - մշտապես տեղյակ լինել, թե որտեղ են գտնվում և ինչ են անում ենթակաները. - շաբաթական ոչ պակաս, քան երեք անգամ ջոկում ներկա լինել երեկոյան ստուգմանը, իսկ վերկացին անձամբ անցկացնել ջոկի անձնակազմի առավոտյան ստուգում. - առավոտյան ծառայության ներկայանալիս վաշտի հերթապահից ճշտել ենթակա անձնակազմի կարգապահության և առողջական վիճակի, ստացած առաջադրանքների մասին: (156-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-124-Ն, լրաց., փոփ. 1 1.06.15 ՀՕ-71-Ն ) Զ ԻՆՎՈՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել