Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 357 — Գնդից դուրս ստացիոնար բուժման ընդունված զինծառայողների մասին, ինչպես նաև ապաքինվելուց հետո նրանց դուրսգրման մասին բուժհիմնարկի (զորամասի) պետը (հրամանատարը) պարտավոր է նույն օրը հա
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 357AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 357 — Գնդից դուրս ստացիոնար բուժման ընդունված զինծառայողների մասին, ինչպես նաև ապաքինվելուց հետո նրանց դուրսգրման մասին բուժհիմնարկի (զորամասի) պետը (հրամանատարը) պարտավոր է նույն օրը հա

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 357. Գնդից դուրս ստացիոնար բուժման ընդունված զինծառայողների մասին, ինչպես նաև ապաքինվելուց հետո նրանց դուրսգրման մասին բուժհիմնարկի (զորամասի) պետը (հրամանատարը) պարտավոր է նույն օրը հաղորդել այն գնդի հրամանատարին, որտեղից եկել են այդ զինծառայողները: Ընդունված հիվանդի մոտ վարակիչ հիվանդություն հայտնաբերելու դեպքում այդ մասին, և թունավորումներով, վնասվածքներով ընդունված հիվանդների մասին բուժհիմնարկի (զորամասի) պետը (հրամանատարը) պարտավոր է

Ամբողջ Տեքստ

Հոդված 357. Գնդից դուրս ստացիոնար բուժման ընդունված զինծառայողների մասին, ինչպես նաև ապաքինվելուց հետո նրանց դուրսգրման մասին բուժհիմնարկի (զորամասի) պետը (հրամանատարը) պարտավոր է նույն օրը հաղորդել այն գնդի հրամանատարին, որտեղից եկել են այդ զինծառայողները: Ընդունված հիվանդի մոտ վարակիչ հիվանդություն հայտնաբերելու դեպքում այդ մասին, և թունավորումներով, վնասվածքներով ընդունված հիվանդների մասին բուժհիմնարկի (զորամասի) պետը (հրամանատարը) պարտավոր է անհապաղ տեղեկացնել այն գնդի հրամանատարին, որտեղից եկել է հիվանդը (հիվանդները), իսկ վարակիչ հիվանդության մասին` նաև մոտակա սանիտարահամաճարակային հիմնարկությանը: Արձակուրդի կամ գործուղման ժամանակ հիվանդացած զինծառայողներին ստացիոնար բուժման են ուղարկում զինվորական պարետները կամ զինվորական կոմիսարները` պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով: Ապաքինված զինծառայողները զինվորական հոսպիտալից կամ հիվանդանոցից գունդ են ուղարկվում համապատասխան փաստաթղթերով, որոնք ժամանելուն պես հանձնում են վաշտի սերժանտին: Կարգապահական վաշտում տույժ կրող զինծառայողները բժշկական հաստատություն տեղափոխվում և բժշկական հաստատությունից կարգապահական վաշտ վերադարձվում են կարգապահական վաշտի միջոցներով: (357-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն, 19.03.13 ՀՕ-20-Ն, փոփ. 1 1.06.15 ՀՕ-71-Ն ) Բ ԱՂՆԻՔԱԼՎԱՑՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել