ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 144 — Կարգը դատական նիստում 1.
Ամփոփում
Հոդված 144. Կարգը դատական նիստում 1. Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահին դահլիճում ներկաները ոտքի են կանգնում, այնուհետև նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը: Դատական նիստերի դահլիճից դատավորի դուրս գալու պահին դահլիճում ներկաները ոտքի են կանգնում: 2. Դատարանի եզրափակիչ դատական ակտերը դահլիճում ներկաները լսում են կանգնած: 3. Դատավարության մասնակիցները դատական նիստում դատարանի և դատավարության այլ մասնակիցների հետ հաղորդակցվում են
Ամբողջ Տեքստ
Հոդված 144. Կարգը դատական նիստում 1. Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահին դահլիճում ներկաները ոտքի են կանգնում, այնուհետև նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը: Դատական նիստերի դահլիճից դատավորի դուրս գալու պահին դահլիճում ներկաները ոտքի են կանգնում:
2. Դատարանի եզրափակիչ դատական ակտերը դահլիճում ներկաները լսում են կանգնած:
3. Դատավարության մասնակիցները դատական նիստում դատարանի և դատավարության այլ մասնակիցների հետ հաղորդակցվում են կանգնած:
4. Դատարանին դիմում են «Հարգելի դատարան» դիմելաձևով:
5. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջները կարող են չպահպանվել նախագահողի թույլտվությամբ:
6. Դատական նիստն անցկացվում է այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են նիստին ներկա անձանց անվտանգությունը, ինչպես նաև պատշաճ կարգուկանոնը:
7. Դատավարության մասնակիցները և դատական նիստերին ներկա անձինք պարտավոր են պահպանել սույն օրենսգրքով սահմանված կարգուկանոնը:
8. Գործին մասնակցող անձինք և դռնբաց դատական նիստին ներկաներն առանց դատարանի թույլտվության իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն և ձայնագրություն:
9. Դատական նիստի կամ դրա մի մասի կինո- և լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են դատական նիստի բացումից հետո գործին մասնակցող անձանց հայտնած համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
