Հակոբյան — ԳԴ/0011/06/22
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի մարտի 16-ին ՀՇ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սնանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 50101522 քրեական գործը: 2022 թվականի մարտի 22-ին Հովիկ Ռոբերտի Հակոբյանը ձերբակալվել է: Նախաքննության մարմնի 2022 թվականի մարտի 24ի որոշմամբ Հ.ՇՀակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՇ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 2. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության
Ամբողջ Տեքստ
Թայ ԳԴ/0011/06/22
լ, Ա ԱԱՅՅՎԱ ւջ
Ն.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Կ.Բիշարյան
12 օգոստոսի 2024 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Հովիկ Ռոբերտի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի մարտի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սնանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 50101522 քրեական գործը:
2022 թվականի մարտի 22-ին Հովիկ Ռոբերտի Հակոբյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի 2022 թվականի մարտի 24ի որոշմամբ
Հ.ՇՀակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
2. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան|՝ 2022 թվականի մարտի 26ի որոշմամբ բավարարլ է մեղադրյալ՝։ Հ.Հակոբյանի պաշտպան Ա.Հայրապետյանի բողոքը հաստատելով Հ.Հակոբյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: Միաժամանակ, բավարարվել է նախաքննական մամնի միջնորդությունը ն մեղադրյալ Հ.Շակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
3. Մեղադրյալ Հ.Հակոբյանի պաշտպան Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի՝ մեղադրյալ Հ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման մասով բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի մարտի 26-ի որոշումը, մերժել նախաքննության մարմնի միջնորդությունը՝ վերացնելով Հ.Հակոբյանի նկատմամբ ընտրված կալանավորումը, ն նրան ազատելով կալանքից:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022
Յ
թվականի հուլիսի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոք բերած անձը, վերլուծելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ, 7-րդ, 135-137-րդ ն 358-րդ հոդվածների խախտումներ:
Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով մեղադրյալ Հ.Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, հետազոտելով դրան կից ներկայացված նյութերը, եկել է ճիշտ եզրահանգման այն մասին, որ դրանք բավարար են արձանագրելու Հ.Հակոբյանի առնչությունը դեպքին ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված կալանքի հիմքերի առկայությունը:
Սակայն. Վերաքննի դատարան` կանխատեսական, որնէ կերպ
չհիմնավորված եզրահանգումներ է կատարե հետագա նախաքննության ընթացքում ստացման ենթակա դատաբժշկական փորձաքննության
եզրակացությամբ՝ տուժողին պատճառված վնասի՝ ծանրության առավել նվազ աստիճան ունենալու հավանականության վերաբերյալ:
5.Լ Բողոքաբերը նշել է նան, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Առաջին ատյանի դատարան է ներկայացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից 2022 թվականի մարտի 16-ին տրված տեղեկանքն այն մասին, որ տուժող Արթուր Խաչատրյանի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ծախ կեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում, ' Շամաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 485րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի Լը գործող
4
հեմոպննմոթորաքս, աջ գոտկային ն արմնկային շրջանների կտրած-ծակած վերքեր, գոտկային շրջանի փափուկհյուսվածքային հեմատոմա, ն վերջինս նույն օրը շտապ վիրահատվել է ն կատարվել է պլնրալ խոռոչի դրենավորում, հեմոստազ, մակարդուկների հեռացում, տամպոնադա: Այսինքն` տվյալ դեպքում առկա է համապատասխան բուժհաստատության կողմից։ տրված ախտաբանական ախտորոշում ն ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված վնասվածքների ուղենիշ, որը տվյալ դեպքում տուժողին պատճառված վնասվածքը դասում է կյանքի համար վտանգ սպառնացող վնասվածքների շարքին, որն էլ առերնույթ վկայում է տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառված լինելու մասին, ինչն էլ հիմք ընդունելով, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է Հ.Հակոբյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը:
Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանի ձնակերպումները բովանդակային առումով վերաբերում են ոչ թե Հ.Շակոբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքին առնչություն ունենալու հանգամանքին, որը պետք է քննության առարկա դարձվեր վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու հարցը քննարկելիս, այլ` դատարանը քննարկման առարկա է դարձրել հանցանքի կատարման մեջ նրա մեղքի հիմնավորվածության հարցը:
Այսպիսով, բողոքաբերը հանգել է հետնության, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի` Հ.Հակոբյանի նկատմամբ
կալանավորումը երկու ամիս ժամկետով կիրառելու մասին որոշումը, վերջինիս մեղսագրված արարքը կատարելու հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, թույլ է տվել դատական սխալ` ինչով խաթարվել է արդարադատության բուն էությունը, քանի որ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով իր լիազորության սահմաններից, հակասելով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներին, դատավարության տվյալ փուլում քննարկման առարկա է դարձրել ենթադրյալ հանցանք կատարած անձի մեղքին, հանցանք կատարելու մեջ նրա մեղավորությանը կամ անմեղությանը վերաբերող՝ ապացույցների բավարարության հարցը:
5
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է կայացնել նոր դատական ակտ, բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 19-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի մարտի 26-ի որոշմանը:
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
7. Մեղադրյալ Հ.Հակոբյանի պաշտպան Ա.Հայրապետյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ խնդրելով մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱԱֆանդյանի վճռաբեկ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 19-ի որոշումը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի մարտի 24-ի որոշմամբ Հովիկ Հակոբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ այն բանի համար, որ «նա, 2022 թվականի մարտի 16-ին՝ ժամի 02:50-ի սահմաններում, գտնվելով «իմպերիա» գիշերային ակումբում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արթուր Ներսեսի Խաչատրյանի ն Հակոր Համազասպի Բարխոյանի հետ. ն Արթուր Ներսեսի Խաչատրյանին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, Երնան-Սնան ավվտճանապարհի 60-րդ կմ ճանապարհահատվածի աջակողմյան հատվածում գտնվող «իմպերիա» գիշերային ակումիի փարածքում, ժաւկողկտրող առարկայով հարվածներ է հասցրել Արթուր Ներսեսի Խաչատրյանի մարմնի վփարբեր մասերին, որի արդյունքում Արթուր Ներսեսի Խաչատրյանին պավճառել է կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վիրավորումի, հեմոպննմոթորաքսի, աջ գուրկային ն արմնկային շրջանների կտրած-ծակած վերքերի, գուրկային շրջանի փափուկ հյուսվածքային հեմատոմայի ձնով մարմնական վնասվածքներ»՝:
9. «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ Հ.Զաքարյանի կողմից տրված տեղեկանքի համաձայն` Արթուր Ներսեսի Խաչատրյանի մոտ ախտորոշվել է 2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 131-134:
6
կրծքավանդակի ձախ կեսի ծակածկտրած թափանցող վիրավորում,
հեմոպննմոթորաքս, աջ գոտկային ն արմնկային շրջանների կտրած-ծակած վերքեր, գոտկային շրջանի փափուկհյուսվածքային հեմատոմա: Վերջինս վիրահատվել է 2022 թվականի մարտի 16-ին՝ կատարվել է պլնրալ խոռոչի դրենավորում, հեմոստազ, մակարդուկերի հեռացում :տտամպոնադա: Ա.Խաչատրյանի վիճակը միջին ծանրության է::
10. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի մարտի 26-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(...) (Դ/ափտարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 12րդ հոդվածի Լին մասով մեղսագրվող արարքին մեղադրյալ Հ.Հակոբյանի առնչությունը փաւատելու համար հիմնավոր կասկածի մակարդակում անհրաժեշվտ պայման է որպեազի առկա լինի որնէ տեղեկություն մեղադրյալի կողմից դիտավորությամբ մեկ ատրիշի առողջությանը ծանը վեաս պատճառելու առկայությունը, ինչը հիմնավորվում է միջնորդությանը կից ներկայացված նյութերի ուսումնասիրությամը, մասնավորապես՝
- 2022 թվականի մարտի 16-ի զեկուցագրով, որում նշված է հետնյալը` «(..) Մարտի 16-ին ժամը 07:25-ին ոարիկանության Հրազդանի բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրր ժամը 06:10-ին «Կրծքավանդակի ն գովկային շրջանի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ Հրազդանի ԲԿ բուժօգնության է տեղափոխվել Արթուր ներսեսի Խաչավվյանը (...)»,
- 2022 թվականի մարտի 16-ի՝ Էրերունի բժշկական կենտրոնից տրված տեղեկանքով, որում նշված է հետնյալը՝ «(...) Կրծքավանդակի ձախ կեսի ծակած- կտրած թափանցող վիրավորում, հեմոպննվոթորաքս, աջ գովփկային ն արմնկային շրջանների կտրած-ծակած վերքեր, գովկային շրջանի փափուկհյուսվածքային հեմատոմա: (...) Շրապ վիրահատվել է 2022 թվականի մարվի 16-ին՝ կատարվել է պլերալ խոռոչի դրենավորում, հեմռարազ, մակարդուկների հեռացում, տամպոնադա (...)»,
- 2022 թվականի մարտի 16ի՝ վաուժող Հ.Բարխոյանի հարցաքննության արձանագրությամի, որում նշված է հերնյալը՝ «(...) ես նրանց սենյակ մրնելուց մոտ մեկ րոպն անց հասա, այղ սենյակի մոտ ն ներս մտա, այդ սենյակում բլոկներով 3Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 44:
7
առկա էին գարեջրի շշեր, ես տեսա, որ գետնին կողքի ընկած էր Արթուր Խաչատրյաւնը (...): Այդ ընթացքում ես նկատեցի, որ Արթուրի որովայնի հատվածը արյունով էր, գետինը նույնպես արյունով էր (...)»,
- 2022 թվականի մարտի 16-ի՝ տուժող Ա.Խաչատիյանի հարցաքննության արձանագրությամի, որում նշված է հետրնյալը` «(...) Ես մռտեցա նրանց ն սկսեցի նրանց բաժանել: Ես խմած էի ն չզգացի, թե այդ պահին ով ինձ հարվածեց, աչքերիս դեմը սնացավ, ես կռացա, արյուն էր գալիս: (...) Իմ կարծիքով ինձ հնարավոր է, որ հարվածողը լինի կամ Հովիկը կամ նրա հետի փղան (..)»,
- 2022 թվականի մարտի 24-ի՝ մեղադրյալ Հ.Հակոբյանի հարցաքննության արձանագրությամի, որում նշված է հեփնյալը՝ «(...) ես ինքնապաշտպանվել եմ, ես անկանոն շարժումներ եմ արել ձեռքիս առարկայով ընկած ն չեմ հասկացել, որ հարվածը նրանց կպել է, թն ոչ (...)»:
Դատարանն արձանագրում է, որ դավփաւրանին ներկայացված նյութերն իրենցում պարունակում են տեղեկությունները առ այն, որ մեղադրյալ Հովիկ Ռոբերտի Հակոբյանը հնարավոր է առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ արարքի կատարմանը:
(-.)
Դատարանը միաժամանակ փաստում է, որ քրեական գործի քննության այս փուլում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված վերը թվարկված նյութերը հնարավորություն են փալիս արձանագրելու, որ առկա է մեղադրյալին ազատությունից զրկելու համար անհրաժեշմ, հիմնավոր կասկածն առ այն, որ նա իրավախախտում է կատարել, ընդ որում, սույն փուլում այդ կասկածը ողջամիվ է:
Անդրադառնալով պաշտպանի այն դիրքորոշմանը, որ Էրեբունի բժշկական կենտրոնի 2022 թվականի մարտի 16-ի տեղեկանքում նշվածին, որ ԱԽաչատրյանի վիճակը միջին ծանրության է, դավփւարանն արձանագրում է, որ այդ գրառումը վերաբերվում է այդ պահին անձի ընդհանուր առողջական վիճակին ն չի վերաբերվում վերջինիս արացած մարմնական վնասվածքի աարիճանին:
(-.)
Դատարունն արձանագրում է, որ քրեական գործի քննության այս փուլում առկա են բավարար փաստեր ն ապացույցներ աո այն, որ մեղադրյալն առնչություն
8
ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքի կատարմանը: Դատարանի այս հետնությունը հիմնավորվում է, մասնավորապես` միջնորդությանը կից դատարան ներկայացված` դեպքի վայրի զննության մասին արծանագրություններով, Արթուր Խաչատրյանի ն Հակոր Բարխոյանի կողմից ՀՀ ոստիկանության Սնանի բաժին տված հաղորդումներով, տուժողներ Արթուր Խաչատրյանի ն Հակոր Բարխոյանի ցուցմունքներով, Արթուն Խաչատրյանի ն Հակոր Բարխոյանի հագուստները ներկայացնելու մասին արձանագրություններով, Հովիկ Հակոբյանին տուժող Արթուն Խաչատրյանին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունով Հովիկ Հակորյանին տուժող Հակոր .»"Բարխոյանին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունով, մեղադրյալ Հովիկ Հակոբյանի ցուցմունքով, ինչպես նան միջնորդությանը կից ներկայացված այլ նյութերով:
Այսպիսով, (...) դատարանը գտնում է, որ ներկայացված նյութերում առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ Հովիկ Հակորյանը հնարավոր է առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ արարքի կատարմանը, հաշվի առնելով այն, որ նա ազատության մեջ մնալով հնարավոր է խոչընդոտի քրեական գործի քննությանը (..) վերջինիս պավշաճ վարքագիծն ապահովելու նպապակով նրա նկատմամբ որպես խափանման միջոց պետք է ընփրել կալանավորումը` երկու ամիս ժամկետով (...)»':
11. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 19-ի որոշման համաձայն՝ «(.) Անդրադառնալով Հովիկ Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի Լին մաստվ մեղսագրվող ենթադրյալ հանցագործությանը նրա առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության մասին Առաջին ատյանի դատարանի հերնությանը՝ Վերաքննիչ դատարանը, նախ, հարկ է համարում փաստել, որ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որպեսզի վարույթն իրականացնող մարմնի կողմից անձի նկատմամը կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությանը կից ներկայացված նյութերով հիմնավորվի ոչ միայն վերջինիս առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությաւն դեպքին, Տես նյութեր, հատոր 1, թերթեր 182-190:
9
այլ նան այն, որ այդ դեպքը, որի կատարման մեջ անձր կասկածվում է, համընկնում: է իրեն վերագրվող հանցանքի դեպքին:
(-)
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ պերք է առկա լինեն
բավարար փաստեր ն ապացույցներ առ այն, որ մեղադրյալն առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքի կատարմանը ն դեպքը՝
իրադարձությունը, առերնույթ համիընկնում է նրան մեղսագրված ենթադրյալ հանցանքի հատկանիշներին: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երը հանգամանքներին տրված քրեաիրավական գնահատականը կարող է որոշվել միայն կոնկրար փեսակի ապացույցով (առողջությանը հասցված վնասի բնույթը ն ծանրության աստիճանը` դատարժշկական փորձագետի եզրակացությամի), ապա դրա բացակայության պայմաններում՝ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար անհրաժեշտ հիմնավոր կասկածը վերջինիս վերագրվող փաստական հանգամանքներին փրված քրեաիրավական գնահատականի համատեքալրում՝ առկա կարող Լ համարվել, եթե վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերն այդ հանգամանքի վերաբերյալ որնէ ողջամիտ կասկած չհարուցեն: Այլ կերպ` այդ փաստական տվյալներն իրենց բնույթով պետք է լինեն այն աարիճան ծանրակշիո, որ հիմնավոր կասկածի ապացուցման չափանիշների շրջանակում` փաարական հանգամանքներին տրված քրեաիրավական գնահատականի չհամընկման ողջամիտ հավանականությունը բացառվի: Հակառակ դեպքում` կալանավորումը որպե խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելը դատաւկաւն վերահսկողությունը կդարձնի ձնական ն ոչ արդյունավետ միջոց, իսկ անձի ազատության ն անձնական անձեռնմվխելիության իրավունքի սահմանափակումը չի լինի իրավաչափ:
Վերոհիշյալ եզրահանգումը, կատարելիս Վերաքննիչ »9դատարանը կարնորություն է փալիս նան այն հանգամանքին, որ առողջությանը ենթադրաբար հասցված վնասի բնույթի ն աարիճանի որոշումը տվյալ կոնկրար դեպքում էական նշանակություն ունի կալանավորման հիմքերի, մասնավորապես` քրեական վարույթն խրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը
10
խոչընդուրելու հավանականության գնահատման կարնոր տարրերից մեկի՝ մեղսագրվող արարքի ծանրության ատպրիճանի իրավական գնահատման ենթարկելու հնարավորության համար:
Վերոգրյալ վերլուծության ներքո գնահատելով հիմնավոր կասկածի առկայության փաստը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեն Քննիչի միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված ն այն որոշման իդ կետում վկայակոչված նյութերով հիմնավորվում է Հովիկ Հակոբյանի առնչությունը դեպքին, այնուամենայնիվ, դրանք ինչպես առանձին վերցված, այնպես էլ գործում առկա, մյուս փաստական վվյալների հեր համակցության մեջ հնարավորություն չեն տալիս փաստելու, որ այդ դեպքն առերնույթ համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասով նախավտեսված հանցակազմի հատկանիշներին: Այլ կերպ՝ գործի նյութերում առկա փաստական փվյալների վերլուծությունն ու համադրությունը հնարավորություն չի տալիս եզրակացնելու, որ Հովիկ Հակոբյանը հնարավոր է, որ կատարած լինի ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի Լին մասով իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքը, քանի որ հնարավոր չէ բացառել դատաբժշկական փորձաքննության արդյունքում վուժողին պատճառված վնասի՝ ծանրության առավել նվազ ասրիճան ունենալու հավանականությունը:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Հովիկ Հակոբյանին վերագրվող ենթադրյալ հանցանքի դեպքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հաւնցաւկազմի հավփկանիշներին չհամըեկնելու վերաբերյալ եզրահանգումը փվյալ դեպքում անհամատեղելի չէ մինչդատական վարույթի նկատմեւմը դատական վերահսկողությաւն նպապտաւկային նշանակության հետ՝ հաշվի առնելով հափկապես այն հանգամանքը, որ դրանից Լապես կախված է անձի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափության հարցի պարզումը:
Վերը նշվածից ելնելով` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ափմյանի դափարանը Քենիչի միջնորդության քննության ժամանակ բովանդակային առումով չի ունեցել բավարար փարական տվյալներ ՀՀ քրեական օրենսգրքի Ա2շրդ հոդվածի Լին մաստվ մեղսագրվող 6 ենթադրյալ
1
հանցագործությանը Հովիկ Հակոբյանի առնչությունը (հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը) հաարատված համարելու համար, որպիսի պայմաններում փաստելով դրա առկայությունը` հանգել է ոչ իրավաչափ հերնության: Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Հովիկ Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերում բացակայել է Հովիկ Հակորյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի Արդ հոդվածի Լին մաստտվ նախատեսված հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը, հետնաբար Հովիկ Հակոբյանի ազատության նեն անձնական անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումն իրավաչափ չԼ (...)»»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
12. Մույն գործով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետնությունն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Հովիկ Հակոբյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրի 12րդ հոդվածի Լին մասով նախատեսված
հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար:
3. ՀՀ Սահմանադրության 27րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետնյալ դեպքերում ն օրենքով սահմանված կարգով'
(:-.) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երը առկա է երա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երը դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո աւնձի փաւխուարը կանխելու նպավպաւկով (...)»:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «4. Յուրաքանչյուր ոք 5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 42-47:
12
ունի ազավզության ն անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետեյալ դեպքերում ն օրենքով սահմանված կարգով.
Ը-) գ անե օրինական կալանավորումը կամ . ձերբակալումը՝
իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում երան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երը դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուարը կանխելու համար (...)»:
14 Վերահաստատելով ն զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ` Վահրամ Գնորգյանիճ, Հարություն Խաչատրյանի՛ գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Իյգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ: Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետնությունները պետք է լինեն պատճառաբանված ն, միննույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբծ:
Վճոաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետնյալ հանգամանքները՝
- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն Օ-ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն,
այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա " Տես Վճռաբեկ դատարանի` Վահրամ Գնորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 2023:
7 Տես Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչապրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 ն 15:
" Տես Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:
Թ
(որոնք կվկայեն Օ։Օկատարված արարքին անձի առնչությունը ն դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերնույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետնություննեը պետք է լինեն հիմնավորված ն պատճառաբանված,
- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես` կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջն դրված խնդիրների շրջանակից", ուստին հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական Օգնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: Միննույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերնույթ առկայություն, ն դրա հնարավոր կիրառելիությունը: Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերնույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների՝ գործն ըստ էության քննելու ն լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի ն խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել", կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության 5 Տե՛ս, ռաոնտ ոառոմտ, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ/0003/11/08 որոշումը:
օ Այդ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խաչատրյանը ն այլք ընդդեմ Հայատրանի գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06:
14
ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ ն այլն):
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- նախաքննության մարմինը Հովիկ Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ",
-` նախաքննության մարմինը մեղադրյալ Հ.Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել, որը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մարտի 26-ի որոշմամբ բավարարվել է: Դատարանը գտել է, որ Հակոբ Հակոբյանին վերագրվող արարքի կատարմանը վերջինիս առնչվելու վերաբերյալ առկա է հիմնավոր կասկած, ինչը հավաստվում է միջնորդությանը կից ներկայացված նյութերով",
- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ թեն
միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերով հիմնավորվում է Հ.Շակոբյանի առնչությունը դեպքին, այնուամենայնիվ, դրանք ինչպես առանձին վերցված, այնպես էլ գործում առկա մյուս փաստական տվյալների հետ համակցության մեջ հնարավորություն չեն տալիս փաստելու, որ այդ դեպքն առերնույթ համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներին: Այլ կերպ՝ գործի նյութերում առկա փաստական տվյալների վերլուծությունն ու համադրությունը հնարավորություն չի տալիս եզրակացնելու, որ Հ.Շակոբյանը հնարավոր է, որ կատարած լինի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1Լին մասով իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքը, քանի որ հնարավոր չէ բացառել դատաբժշկական փորձաքննության արդյունքում տուժողին պատճառված վնասի՝ ծանրության առավել նվազ աստիճան ունենալու հավանականությունը:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը միջնորդության քննության ժամանակ բովանդակային առումով չի 1 Տես Վճռաբեկ դատարանի` Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:
ռ Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
5
ունեցել բավարար փաստական տվյալներ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասով մեղսագրվող ենթադրյալ հանցագործությանն Հ.Շակոբյանի առնչությունը (հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը) հաստատված համարելու համար, որպիսի պայմաններում փաստելով դրա առկայությունը՝ հանգել է ոջ իրավաչափ հետնության':
16. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները
գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում մեջբերված իրավադրույթների ն իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ստուգման ենթարկելով Հ.Շակոբյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրի 112րդ հոդվածի Լին մասով նախատեսված
հանցագործության հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումների իրավաչափությունը, պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել մի շարք առանցքային հանգամանքներ:
՞Նախնառաջ, հարկ է նկատել, որ Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Հ.Հակոբյանի առնչությունը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասով նրան առաջադրված մեղադրանքին չի հաստատվում, պատշաճ ուշադրության չի արժանացրել քննիչի միջնորդության հետ դատարան ներկայացված հետնյալ փաստական տվյալները.
- դեպքի վայրի զննության մասին արձանագրությունները»,
- Արթուր Խաչատրյանի ն Հակոբ Բարխոյանի կողմից ՀՀ ոստիկանության Սնանի բաժին տված հաղորդումներըճ,
- տուժողներ Ա.Խաչատրյանի ն Հ.Բարխոյանի ցուցմունքները,
- տուժողներ Ա.Խաչատրյանի ն Հ.Բարխոյանի հագուստները ներկայացնելու մասին արձանագրություններըտ,
- տուժողներ Ա.Խաչատրյանին ն Հ.Բարխոյանին՝ Հ.Շակոբյանին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունները»,
Տե'ս սույն որոշման 9-րդ կետը:
5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 28-31, 79-82, 111-115:
5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 62-63, 88-89:
7 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 4143, 68-74, 90-96:
Ց Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 34-35, 40:
5 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 77-78, 99-100։
16
- 2022 թվականի մարտի 16-ի զեկուցագիրն այն մասին, որ 2022 թվականի մարտի 16-ին, ժամը 07:25-ին, ոստիկանության Հրազդանի բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը, ժամը 06:10-ին, «Կրծքավանդակի ն գոտկային շրջանի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ, Հրազդանի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ներսեսի Խաչատրյանը»:
- «Էրեբունի» բժշկական կենտրոնից 2022 թվականի մարտի 16-ին տրված տեղեկանքն այն մասին, որ տուժող Ա.Խաչատրյանի մոտ ախտորոշվել է կրծքավանդակ ձան կեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում,
հեմոպննմոթորաքս, աջ գոտկային ն արմնկային շրջանների կտրած-ծակած վերքեր, գոտկային շրջանի փափուկհյուսվածքային հեմատոմա, վերջինս նույն օրը շտապ վիրահատվել է ն կատարվել է պլնրալ խոռոչի դրենավորում, հեմոստազ, մակարդուկների հեռացում, տամպոնադաշ:
17. Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի այն փաստարկը, որ տվյալ դեպքում «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ Հ.Զաքարյանի կողմից տրված տեղեկանքի բովանդակությունը պարունակում է տուժող Ա.Խաչատրյանի մարմնական վնասվածքների վերաբերյալ այնպիսի փաստական տվյալներ, որոնք անաչառ դիտորդի մոտ կարող են համոզմունք առաջացնել, որ առկա է հիմնավոր կասկած՝ տուժողի առողջությանը ծանը վնաս պատճառելու վերաբերյալ, ինչն էլ հիմք ընդունելով, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է Հ.Հակոբյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է հիմնավոր հետնության առ այն, որ նյութերում առկա փաստական տվյալները բավարար են ողջամիտ ենթադրություն անելու, որ առկա է մեղադրյալ Հ.Հակոբյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը՝ հիմք ընդունելով նյութերում առկա փաստական տվյալները»:
2. Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 33:
4 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 44:
2 Տե՛ս, ոսճնտ ոսեռոձտ, Վճռաբեկ դատարանի՝ Արմեն: Շահինյանի գործով 2022 թվականի հուլիսի 8-ի թիվ ԱՐԴ/0034/06/20 որոշումը:
17
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննիչի կողմից միջնորդությանը կից ներկայացված տվյալների համակցությունը ողջամտորեն բավարար էր գալու այն եզրահանգման, որ մեղադրյալ Հովիկ Հակոբյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը: Այլ կերպ՝ առկա փաստական տվյալները բավարար էին փաստելու, որ առկա է մեղադրյալ Հ.Հակոբյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման հիմնավոր կասկածը:
18. Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետնությունն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Հ.Հակոբյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար, հիմնավոր չէ:
19. Վերոնշյալ եզրահանգման պայմաններում, անդրադառնալով նան մեղադրյալ Հ.Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայությանը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան ներկայացված բոլոր նյութեր` հետազոտելով, եկե է հիմնավորված ն պատճառաբանված եզրահանգման:
20. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-րդ ն 135րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Սակայն, հաշվի առնելով, որ Հ.Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը գտնվում է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, որի՝ 2024 թվականի հունվարի 29ի որոշմամբ Հ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու
18
արգելքը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությունը բացակայում է: Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 171րդ հոդվածներով, ՃՀայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361-րդ, 403-406-րդ, 4151րդ, 418.-րդ, 419-րդ, 422-423րդ հոդվածներով: Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1 Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Հովիկ Ռոբերտի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 19-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ
արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն
ենթակա չէ բողոքարկման:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
23 Տե՛ս Կոտ. ԱԱէոյօ.2ռ Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԳԴ4/0126/01/23 քրեական գործը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 օգոստոսի, 2024 թ.
- Գործի #:
- ԳԴ/0011/06/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
