Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 757 — Նախագծային և հետազոտական աշխատանքների կատարման համար ելակետային տվյալները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 757AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 757 — Նախագծային և հետազոտական աշխատանքների կատարման համար ելակետային տվյալները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 757. Նախագծային և հետազոտական աշխատանքների կատարման համար ելակետային տվյալները 1. Պատվիրատուն նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրով պարտավոր է կապալառուին հանձնել նախագծային առաջադրանքը, ինչպես նաև այլ ելակետային տվյալներ, որոնք անհրաժեշտ են նախագծային փաստաթղթեր կազմելու համար: Նախագծային աշխատանքներ կատարելու առաջադրանքը պատվիրատուի հանձնարարությամբ կարող է պատրաստել կապալառուն: Այդ դեպքում առաջադրանքը կողմերի համար պա

Ամբողջ Տեքստ

Հոդված 757. Նախագծային և հետազոտական աշխատանքների կատարման համար ելակետային տվյալները 1. Պատվիրատուն նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրով պարտավոր է կապալառուին հանձնել նախագծային առաջադրանքը, ինչպես նաև այլ ելակետային տվյալներ, որոնք անհրաժեշտ են նախագծային փաստաթղթեր կազմելու համար: Նախագծային աշխատանքներ կատարելու առաջադրանքը պատվիրատուի հանձնարարությամբ կարող է պատրաստել կապալառուն: Այդ դեպքում առաջադրանքը կողմերի համար պարտադիր է դառնում պատվիրատուի կողմից հաստատվելու պահից:

2. Կապալառուն պարտավոր է պահպանել նախագծային և հետազոտական աշխատանքների կատարման համար առաջադրանքում ու մյուս ելակետային տվյալներում պարունակվող պահանջները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել