Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 117 — Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելը, փոփոխելը և դադարեցնելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 117AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 117 — Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելը, փոփոխելը և դադարեցնելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 117. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելը, փոփոխելը և դադարեցնելը 1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելիս դատարանը հաշվի է առնում պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձի հոգեկան առողջության խնդրի դրսևորումն ու բնույթը, կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, դրա կատարմանը նպաստած գործոնները, անձի կողմից պատժի սպառնալիքով արգելված արարք կրկին կատարելու հավանականությունը, իր կամ այլ անձի համար վտանգավորութ

Ամբողջ Տեքստ

Հոդված 117. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելը, փոփոխելը և դադարեցնելը 1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելիս դատարանը հաշվի է առնում պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձի հոգեկան առողջության խնդրի դրսևորումն ու բնույթը, կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, դրա կատարմանը նպաստած գործոնները, անձի կողմից պատժի սպառնալիքով արգելված արարք կրկին կատարելու հավանականությունը, իր կամ այլ անձի համար վտանգավորություն ներկայացնելը: Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կոնկրետ տեսակը նշանակելու որոշում կայացնելիս դատարանը հիմնվում է հոգեբուժական կազմակերպության հանձնաժողովի տված եզրակացության վրա:

2. Դատարանն օրենքով նախատեսված կարգով որոշում է կայացնում նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը շարունակելու, դադարեցնելու կամ դրա տեսակը փոխելու մասին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել