Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 542 — Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 542AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 542 — Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 542. Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը 1. Պահակախմբի կամ պարեկախմբի կազմի մեջ մտնող անձի կողմից պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոն խախտելը, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ անզգուշությամբ հանգեցրել է պահպանվող օբյեկտի ոչնչացման կամ վնասման, պահպանվող օբյեկտից հափշտակության կամ այլ ծանր հետևանքի՝ պատժվում է զինվորական

Ամբողջ Տեքստ

Հոդված 542. Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը 1. Պահակախմբի կամ պարեկախմբի կազմի մեջ մտնող անձի կողմից պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոն խախտելը, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ անզգուշությամբ հանգեցրել է պահպանվող օբյեկտի ոչնչացման կամ վնասման, պահպանվող օբյեկտից հափշտակության կամ այլ ծանր հետևանքի՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել