ԻՐԻՆԱ ՕԳԱՆԵԶՈՎԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 15 սեպտեմբերի 2009թ. ՍԴԴԿՈ - | ԻՐԻՆԱ ՕԳԱՆԵԶՈՎԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երևան
15 սեպտեմբերի 2009թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը
Նախագահությամբ՝ Հ. Դանիելյանի
Անդամակցությամբ` Ֆ. Թոխյանի
Մ. Թոփուզյանի
Քննության առնելով Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների
դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Իրինա Օգանեզովան, Աննա և Ագնեսա Բաղդասարյանները դիմել են Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20428 հոդվածի 1-ին ենթակետի սահմանադրականությունը։ 2-րդ դատական կազմը գտավ, որ ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ
Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին
օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը։ Ագնեսա Բաղդասարյանի կողմից մուծվել է պետական տուրքը, իսկ Իրինա Օգանեզովան և Աննա Բաղդասարյանը միջնորդել են իրենց ազատել պետտուրքի վճարումից, որը բավարարման ենթակա է, քանի որ չեն աշխատում և եկամտի այլ աղբյուր չունեն։ Դիմողները սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և գտնում են,
որ իրենց նկատմամբ կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը։
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի 69 հոդվածի 6 կետով,
Սահմանադրական դատարանի 2-րդ կազմը
ՈՐՈՇԵՑ
1.Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների դիմումը` ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20428 հոդվածի 1-ին ենթակետի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
մից:
2. Իրինա Օգանեզովային և Աննա Բաղդասարյանին ազատել պետտուրքի վճարու-
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
/ ՔԱՐՏՈՒՂԱ
ՐՈՒԹՅՈՒՆ
22
.
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 սեպտեմբերի, 2009 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
