Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 338 — Դիմումին ներկայացվող պահանջները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 338AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 338 — Դիմումին ներկայացվող պահանջները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 338. Դիմումին ներկայացվող պահանջները 1. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն՝ 1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը. 2) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կողմերի անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրի հասցեները. 3) վիճարկվող որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը. 4) վիճարկվող որոշումը կողմերի

Ամբողջ Տեքստ

Հոդված 338. Դիմումին ներկայացվող պահանջները 1. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն՝ 1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը.

2) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կողմերի անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրի հասցեները. 3) վիճարկվող որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը. 4) վիճարկվող որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու ամսաթիվը. 5) որոշումը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները. 6) վիճարկվող որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ պահանջը:

2. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումին կցվում են՝ 1) ֆինանսական համակարգի հաշտարարի վիճարկվող որոշման օրինակը. 2) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը. 3) դիմումը և դրան կից փաստաթղթերը մյուս կողմին և ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը:

3. Դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքի 337-րդ հոդվածի, ինչպես նաև սույն հոդվածի պահանջների խախտմամբ: &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել