ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 21 — Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղերը , դրանց հաշվառումը (վերնագիրը փոփ.
Ամփոփում
Հոդված 21. Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղերը , դրանց հաշվառումը (վերնագիրը փոփ. 14.04.11 ՀՕ-131-Ն) 1. Վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է սույն օրենքով և Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ օտարերկրյա պետություններում բացել մասնաճյուղեր, որոնք կարող են գործել Կենտրոնական բանկում հաշվառման պահից: Օտարերկրյա պետություններում վճարահաշվարկային կազմակերպությու
Ամբողջ Տեքստ
Հոդված 21. Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղերը , դրանց հաշվառումը (վերնագիրը փոփ. 14.04.11 ՀՕ-131-Ն) 1. Վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է սույն օրենքով և Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ օտարերկրյա պետություններում բացել մասնաճյուղեր, որոնք կարող են գործել Կենտրոնական բանկում հաշվառման պահից: Օտարերկրյա պետություններում վճարահաշվարկային կազմակերպությունների մասնաճյուղերը ստեղծվում են տվյալ պետության օրենսդրությանը և (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
2. Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղերի հաշվառման կարգը, հաշվառման համար պահանջվող տեղեկությունների և փաստաթղթերի ցանկը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
3. Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղի հաշվառման դիմումը Կենտրոնական բանկի խորհուրդը բավարարում կամ մերժում է մեկամսյա ժամկետում: Դիմումի բավարարման դեպքում Կենտրոնական բանկը հաշվառում է մասնաճյուղը և տալիս է հաշվառման վկայական, իսկ մերժելու դեպքում մերժման հիմքերի մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնում է վճարահաշվարկային կազմակերպությանը:
4. Կենտրոնական բանկը կարող է մերժել մասնաճյուղի հաշվառման դիմումը, եթե` ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ. բ) ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին. գ) դիմումի տրմանը նախորդող մեկտարյա ժամկետում, ինչպես նաև դիմումի քննարկման ժամանակահատվածում վճարահաշվարկային կազմակերպությունը թույլ է տվել սույն օրենքի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի երեք և ավելի խախտումներ. դ) վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղի գործունեության վայրը կամ պայմանները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին:
5. Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղը հաշվառումից հանվում է` ա) վճարահաշվարկային կազմակերպության դիմումի հիման վրա` դիմումի տրման պահից մեկշաբաթյա ժամկետում. բ) վճարահաշվարկային կազմակերպության վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում: (21-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-131-Ն) Գ Լ ՈՒ Խ 6. ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
