ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 54 — Անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիրը 1.
Ամփոփում
Հոդված 54. Անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիրը 1. Անտառների հավատարմագրային կառավարման պայմանագրով սեփականատերը կարող է մինչև 10 տարի ժամկետով հավատարմագրային կառավարչին անտառը հանձնել հավատարմագրային կառավարման: Անտառի հավատարմագրային կառավարման պայմանագիրը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 2. Հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի իրականացնելու միայն հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատես
Ամբողջ Տեքստ
Հոդված 54. Անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիրը 1. Անտառների հավատարմագրային կառավարման պայմանագրով սեփականատերը կարող է մինչև 10 տարի ժամկետով հավատարմագրային կառավարչին անտառը հանձնել հավատարմագրային կառավարման: Անտառի հավատարմագրային կառավարման պայմանագիրը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի իրականացնելու միայն հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատեսված անտառօգտագործման տեսակները:
3. Պետական անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիրը կնքվում է մրցույթի արդյունքում, որի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական անտառների հավատարմագրային կառավարման պայմանագրով անտառները համայնքային կազմակերպություններին են հանձնում առանց մրցույթի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
