Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 225 — Խմբային հայցով գործերի վարումը ներկայացուցչի միջոցով 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 225AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 225 — Խմբային հայցով գործերի վարումը ներկայացուցչի միջոցով 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 225. Խմբային հայցով գործերի վարումը ներկայացուցչի միջոցով 1. Խմբային հայցով հայցվորները դատարանում իրենց գործերը վարում են խմբային հայցով ներկայացուցչի միջոցով: 2. Խմբային հայցով ներկայացուցիչների թիվը չի կարող լինել հինգից ավելի, որոնք հավասարապես ներկայացնում են բոլոր հայցվորների շահերը: 3. Խմբային հայցով ներկայացուցչի մասնակցությունը գործին բացառում է հայցվորի մասնակցությունը դատավարությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ հայցվորն ինքն է

Ամբողջ Տեքստ

Հոդված 225. Խմբային հայցով գործերի վարումը ներկայացուցչի միջոցով 1. Խմբային հայցով հայցվորները դատարանում իրենց գործերը վարում են խմբային հայցով ներկայացուցչի միջոցով:

2. Խմբային հայցով ներկայացուցիչների թիվը չի կարող լինել հինգից ավելի, որոնք հավասարապես ներկայացնում են բոլոր հայցվորների շահերը:

3. Խմբային հայցով ներկայացուցչի մասնակցությունը գործին բացառում է հայցվորի մասնակցությունը դատավարությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ հայցվորն ինքն է հանդես գալիս որպես խմբային հայցով ներկայացուցիչ:

4. Խմբային հայցով ներկայացուցչի մասնակցությունը գործին չի բացառում խմբային հայցվորի իրավունքը՝ ծանոթանալու գործի նյութերին, իր մասով հրաժարվելու հայցապահանջներից, իր մասով դադարեցնելու ներկայացուցչի լիազորությունները:

5. Խմբային հայցով ներկայացուցչի

մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված դատավարական գործողությունների կատարման դեպքում դրանք կատարված են համարվում բոլոր հայցվորների մասնակցությամբ:

6. Խմբային հայցով պատասխանողի ներկայացուցիչների թիվը չի կարող լինել հինգից ավելի:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել