Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-186-Ն21 մարտի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2018 թվականի մարտի 21-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին 2011 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 13-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում «ընդերքի պետական տեսչությանը, բնապահպանական պետական տեսչությանը» բառերը փոխարինել «ընդերքօգտագործման և պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 17-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 2-րդ, 16-րդ և 17-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել, իսկ 10-րդ կետի «կառավարումը և վերահսկողությունն» բառերը փոխարինել «կառավարումն» բառով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են` 1) ընդերքօգտագործման բնագավառում շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականության ձևավորմանը մասնակցությունը. 2) ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը. 3) ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի, հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացումը. 4) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների չափերի հաշվարկման, ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ որոշումների ընդունումը. 5) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման կարգի մշակումը. 6) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փուլում շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումների պլանի կամ ծրագրի հաստատումը. 7) ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգի մշակումը. 8) ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգի մշակումը. 9) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը և ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջների և չափանիշների մշակումը. 10) լավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչների մշակումը. 11) օգտակար հանածոյի մշակման համար անհրաժեշտ վտանգավոր նյութերի օգտագործման առավելագույն սահմանաչափերի որոշման ընթացակարգի հաստատումը. 12) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգի մշակումը. 13) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների ընդունումը, դրանց վերաբերյալ միասնական համակարգի ստեղծումը, վարումը, տնօրինումը և հրապարակայնացումը. 14) ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգի հաստատումը. 15) սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավասություններ:». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Ընդերքօգտագործման հետ կապված՝ բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրավասություններն են` 1) ընդերքօգտագործման բնագավառում շրջակա միջավայրի պահպանության նորմերի, պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը. 2) հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի, ծրագրերի կատարման նկատմամբ բնապահպանական վերահսկողության իրականացումը. 3) բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած մշտադիտարկումների պլանի կամ ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը. 4) սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավասություններ:»։ Հոդված 3. Օրենսգրքի 74-77-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2018 թ. մարտի 28 Երևան ՀՕ-186-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-186-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (07.04.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2018.03.28/23(1381) Հոդ.379 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 21.03.2018 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.03.2018 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 07.04.2018 Հիմնական ակտ 21.03.2018, ՀՕ-186-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 28.11.2011, ՀՕ-280-Ն 28.11.2011, ՀՕ-280-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 մարտի, 2018 թ.
Գործի #:
ՀՕ-186-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել