ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 113 — Միևնույն պարտապանի նկատմամբ դրամական պահանջի ապահովման վարույթի և այլ դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթի հարաբերակցությունը 1.
Ամփոփում
Հոդված 113. Միևնույն պարտապանի նկատմամբ դրամական պահանջի ապահովման վարույթի և այլ դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթի հարաբերակցությունը 1. Եթե դրամական պահանջի ապահովման վարույթով հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է նույն պարտապանի նկատմամբ այլ դրամական պահանջի հարկադիր կատարման դիմումից առաջ, ապա այլ դրամական պահանջի հարկադիր կատարումն իրականացվում է (ներառյալ դրամական պահանջի ապահովման վարույթով արգելադրված գույքը կարող է հարկադիր
Ամբողջ Տեքստ
Հոդված 113. Միևնույն պարտապանի նկատմամբ դրամական պահանջի ապահովման վարույթի և այլ դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթի հարաբերակցությունը 1. Եթե դրամական պահանջի ապահովման վարույթով հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է նույն պարտապանի նկատմամբ այլ դրամական պահանջի հարկադիր կատարման դիմումից առաջ, ապա այլ դրամական պահանջի հարկադիր կատարումն իրականացվում է (ներառյալ դրամական պահանջի ապահովման վարույթով արգելադրված գույքը կարող է հարկադիր իրացվել) միայն դրամական պահանջի ապահովման վարույթով կատարման ենթակա ակտի կատարման առաջնահերթությունից ելնելով։
2. Եթե դրամական պահանջի ապահովման վարույթով հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է նույն պարտապանի նկատմամբ այլ դրամական պահանջի հարկադիր կատարման դիմումից հետո, ապա դրամական պահանջի ապահովման վարույթով կիրառված արգելանքները խոչընդոտ չեն այլ դրամական պահանջն ընդհանուր կարգով հարկադիր կատարելու համար։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
