Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԱՔԴ/4004/02/17
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԱՔԴ/4004/02/17

Վճռաբեկ դատարանԵԱՔԴ/4004/02/1723 հուլիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Երևան համայնքի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ (Օդինե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), երրորդ անձ՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` 15.06.2010 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, հողամասը Երևան համայնքին վերադարձնելուն պարտավորեցնելու, հողամասի նկատմամբ պատասխանողի իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջների մասին, անվամբ կատարված 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Երևան համայն

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4004/02/17

դատարանի որոշում

2021թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4004/02/17

Նախագահող դատավոր՝

Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝

Ա. Խառատյան

Մ. Հարթենյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող

զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2021 թվականի հուլիսի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երևան համայնքի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Երևան համայնքի

ընդդեմ

(Օդինե

ՍՊԸ-ի

(այսուհետ`

Ընկերություն),

երրորդ

անձ՝

ՀՀ

կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` 15.06.2010 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, հողամասը Երևան համայնքին վերադարձնելուն պարտավորեցնելու,

հողամասի

նկատմամբ

պատասխանողի

իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջների մասին,

անվամբ

կատարված

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Երևան համայնքը պահանջել է վաղաժամկետ լուծել 15.06.2010 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը, պարտավորեցնել Ընկերությանը վերադարձնել հողամասը և հողամասի նկատմամբ վերացնել Ընկերության անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը: Երևան

քաղաքի

ընդհանուր

իրավասության

դատարանի

(դատավոր`

Հ.

Շահնազարյան) (այսուհետ` Դատարան) 26.07.2018 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.12.2018 թվականի որոշմամբ Երևան համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, Դատարանի 26.07.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևան համայնքը (ներկայացուցիչ Զավեն Առաքելյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Մարիամ Ղուշչյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ, 345-րդ, 347-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ

դատարանն

անտեսել

է,

որ

կառուցապատման

սեփականատիրոջ

հիմնական

պարտականությունը վճարի դիմաց

պայմանագրով

կառուցապատողի

տիրապետմանը և օգտագործմանը հողամաս հանձնելն է, իսկ կառուցապատողինը` կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում սահմանված կարգով կառուցապատման աշխատանքներ իրականացնելն է, գույքը տիրապետելը, օգտագործելը և գույքի դիմաց կառուցապատման վճարը վճարելն է: Տվյալ դեպքում Ընկերությունը պատշաճ կերպով չի կատարել իր` կառուցապատման վճար վճարելու պարտավորությունները, որն էլ հիմք

է

հանդիսացել

պայմանագրային

պարտավորությունները

դադարեցնելու

և

պայմանագիրը լուծելու վերաբերյալ համապատասխան հայցապահանջ ներկայացնելու համար:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանագամանքը, որ վեճի առարկա հողամասը կառուցապատման իրավունքով Երևան համայնքի կողմից հանձնված է եղել (Կենտրոն-Կանաչապատումե

ՓԲԸ-ին,

որը

հանդիսանում

է

համայնքային

կազմակերպություն, վերջինս էլ իր հերթին կառուցապատման իրավունքն օտարել է Ընկերությանը, հետևաբար Ընկերությունն է կրում նշված պայմանագրով սահմանված կատարման

պարտավորությունը:

Այսինքն`

(Կենտրոն-Կանաչապատումե

ՓԲԸ-ն,

Ընկերությանն օտարելով հողամասի նկատմամբ ունեցած իր կառուցապատման իրավունքը,

3

վերջինիս փոխանցել է նաև օրենքով և պայմանագրով նախատեսված ու կառուցապատման իրավունքի հետ անմիջականորեն կապված իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում նաև` կառուցապատման վճար վճարելու պարտականությունը: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.12.2018 թվականի որոշումը, փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները

ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2019 թվականի թիվ ԵԱՔԴ/5085/02/16 քաղաքացիական գործով որոշմամբ սույն վեճի հետ կապված հստակություն է առաջացել Ընկերության համար, որի հիմքով Ընկերությունը կատարել է բոլոր վճարումները, որոնք սահմանված են եղել 15.06.2010 թվականին կնքված Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում` Խանջյան փողոցի 2/4 հասցեում գտնվող 1.748քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրով: Նման վճարումներ կատարելու փաստով ըստ էության վերացել են պայմանագիրը վաղաժամկետ լուծելու հիմքերը, որոնք հայցվորը դրել է իր պահանջների հիմքում:

Բացի այդ, Ընկերությունն արդեն իսկ ձեռք է բերել համապատասխան թույլտվություն, որով պատրաստվում է վեճի առարկա հասցեում իրականացնել կառուցապատում` մասնավորապես` շինարարական աշխատանքներ, ուստի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու

դեպքում

Ընկերության

համար

վրա

կհասնեն

որոշակի

անբարենպաստ

հետևանքներ, հատկապես որ Ընկերությունը կառուցապատման իրավունքից բխող բոլոր պարտավորություններն արդեն իսկ կատարել է:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի համայնքի, ի դեմս Երևանի քաղաքապետի և (Կենտրոն-Կանաչապատումե ՓԲԸ-ի միջև Երևանի քաղաքապետի 07.06.2010 թվականի թիվ 2233-Ա որոշման հիման վրա 15.06.2010 թվականին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 31/Կ պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր), որով Երևան համայնքը պարտավորվել է վճարի դիմաց

թվականին

կնքված

կառուցապատման

թիվ

(Կենտրոն-Կանաչապատումե ՓԲԸ-ի հետ 03.11.2003

22040

իրավունք

վարձակալության

ունեցող

անձին

պայմանագրի

տրամադրել

պայմաններով

Երևան

համայնքին

սեփականության իրավունքով պատկանող 1.748քմ մակերեսով հողամաս, որը գտնվում է Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ Խանջյան փողոցի 2/4 հասցեում` կառուցապատման իրավունքի ժամկետը սահմանելով մինչև 03.11.2028 թվականը:

Նշված

Պայմանագրի

4.1.2-րդ,

4.3.5-րդ,

4.4.1-րդ

կետերով

սահմանվել

է,

որ

սեփականատերն իրավունք ունի կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից վճարը վճարելու ժամկետների էական խախտման դեպքում նրանից պահանջելու վաղաժամկետ կատարել

վճարումը:

Կառուցապատման

իրավունք

ունեցող

անձն

իրավունք

ունի

տնօրինելու կառուցապատման իրավունքը՝ փոխանցելու այլ անձի, ազատորեն օտարելու, գրավ դնելու այն, ինչպես նաև կատարելու այլ գործարքներ կառուցապատման իրավունքի

4

նկատմամբ: Կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է ժամանակին վճարել կառուցապատման իրավունքի համար վճարը: Պայմանագրի 5.1-րդ կետի համաձայն` կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմել է տվյալ հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարը, որը կառուցապատման իրավունք ձեռքբերող անձի կողմից կատարվում է հավասար չափերով՝ ըստ տարվա օրացուցային եռամսյակների ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը, իսկ 6.2-րդ կետի համաձայն` կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից պայմանագրով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարվելու դեպքում վերջինս կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ տարեկան վճարի գումարի 0,15 տոկոսի չափով: Պայմանագրի 8.1.3 կետով սահմանվել է, որ սեփականատիրոջ պահանջով նույն պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե կառուցապատման իրավունք ունեցող անձը նույն պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի չի կատարել վճարումը (հատոր 1-ին, գ.թ. 11-13).

2) (Կենտրոն Կանաչապատումե ՓԲԸ-ի և Ընկերության միջև 31.07.2010 թվականին կնքվել

է

և

նոտարական

կարգով

վավերացվել

է

կառուցապատման

իրավունքի

առուվաճառքի մասին պայմանագիր, որի համաձայն՝ (Կենտրոն Կանաչապատումե ՓԲԸ-ն վաճառել է Երևանի Երվանդ Քոչար փողոցի թիվ 4/4 հասցեում [Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում]

գտնվող

1.748քմ

մակերեսով

հողամասի

նկատմամբ

ունեցած

կառուցապատման իր իրավունքը, իսկ Ընկերությունը 3.800.000 ՀՀ դրամով գնել է տվյալ հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 17-18).

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 11.08.2010 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման թիվ 2668904 վկայականի համաձայն` Երևանի Երվանդ Քոչարի փողոց թիվ 4/4 հասցեի [Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում] գտնվող 1.748քմ մակերեսով հողամասի նկատմամբ մինչև 03.11.2028 թվականը գրանցվել է Ընկերության կառուցապատման իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 14-16). 4)

Երևանի

քաղաքապետարանի

կողմից

01.12.2016

թվականին

Ընկերությանն

ուղարկվել է ծանուցում առ այն, որ Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում գտնվող 1.748քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի վճարը չի վճարվել, ուստի պահանջվել է ծանուցումը ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում վճարել վարձավճարի և տույժի պարտքն ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնել իրենց գրավոր որոշումը` 15.06.2010 թվականին կնքված հողատարածքի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 21-22).

6) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության կողմից 30.11.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Ընկերության

պարտքը

30.09.2010

թվականից

մինչև

30.11.2016

թվականն

ընկած

ժամանակահատվածի համար Երևան համայնքի նկատմամբ կազմել է ընդհանուր 583.483 ՀՀ դրամ, որից 218.541 ՀՀ դրամը՝ վարձավճարի պարտք, 364.942 ՀՀ դրամը՝ տույժի գումար (հատոր 1-ին գ.թ. 20):

7)

ՀՀ

վճռաբեկ

դատարանի

քաղաքացիական

և

վարչական

պալատը,

թիվ

ԵԱՔԴ/5085/02/16 քաղաքացիական գործով 04.07.2019 թվականի որոշմամբ բավարարելով

5

Երևան համայնքի վճռաբեկ բողոքը, հաստատված է համարել, որ Ընկերությունը (Կենտրոն Կանաչապատումե ՓԲԸ-ից գնել է Երևան համայնքի հետ կնքված պայմանագրով ձեռք բերված

կառուցապատման

իրավունքը՝

այդ

պայմանագրի

հիման

վրա

ծագած

իրավահարաբերությունների մեջ դառնալով նաև պարտապան: Հետևաբար (Կենտրոն Կանաչապատումե ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի հիմքով ձեռք բերված իրավունքների փոխանցման հետ միաժամանակ Ընկերությանն են փոխանցվել նաև նույն պայմանագրով (Կենտրոն Կանաչապատումե ՓԲԸ-ի ստանձնած պարտավորությունները, այդ թվում նաև` կառուցապատման

իրավունքի

համար

վճարումներ

կատարելու

և

սահմանված

ժամկետներում վճարումներ չկատարվելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար տույժ վճարելու պարտականությունները։

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ

դեպքում

ստանձնած

կառուցապատման

իրավունքի

օտարման

դեպքում

պայմանագրով

պարտավորությունները

փոխանցելու

խնդրի

վերաբերյալ

արտահայտած

իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդվածի 2-րդ կետի, 345-րդ, 347-րդ հոդվածների, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ.

- կառուցապատման

իրավունքի

տրամադրման

պայմանագրով

ստանձնած

պարտավորությունները կառուցապատման իրավունքի օտարման դեպքում գնորդին փոխանցվելու

իրավական

հարցադրմանը՝

վերահաստատելով

նախկինում

արտահայտած դիրքորոշումը.

- կառուցապատողի կողմից պայմանագրով սահմանված վճարման ժամկետում կառուցապատման իրավունքի վճարը վճարելու իր պարտականությունը խախտելու իրավական հետևանքին:

1. Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների

6

պահպանմամբ՝

սահմանված

կարգով

կառուցել

շենքեր

և

շինություններ,

դրանք

վերակառուցել կամ քանդել և կառուցապատման ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կառուցապատման իրավունքով հողամասն օգտագործելու իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել՝ փոխանցել այլ անձի, ազատորեն օտարել, գրավ դնել այն, ինչպես նաև կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ: Կառուցապատման իրավունքը կարող է փոխանցվել այլ անձի՝ համապարփակ իրավահաջորդության կարգով: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն` պետական կամ համայնքային սեփականություն

հանդիսացող

հողերի

կառուցապատման

իրավունքի

տարեկան

վարձավճարի չափը չի կարող պակաս լինել հողի հարկի տարեկան դրույքաչափից:ՀՀ հողային օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը հողերին վերաբերող մասով հողային հարաբերությունների նկատմամբ կիրառվում է ՀՀ հողային օրենսգրքի դրույթների հաշվառմամբ:

Իրավահարաբերության

օրենսգրքի

81-րդ

հոդվածի

ծագման

3-րդ

պահին

մասի

գործող

համաձայն՝

խմբագրությամբ

ՀՀ

պետության

համայնքների

և

հողային

սեփականության հողամասերի տարեկան վարձավճարի և (կամ) կառուցապատման իրավունքի վճարի չափը չի կարող պակաս լինել հողի հարկի տարեկան դրույքաչափից: Նույն

հոդվածի

5-րդ

մասի

համաձայն՝

հողամասերի

վարձակալության

և

(կամ)

կառուցապատման իրավունքի պայմանագիրը համարվում է չկնքված, եթե դրանում չեն սահմանվել հողամասի նկատմամբ կողմերի գույքային իրավունքները, օգտագործման նկատմամբ

սահմանափակումները,

վճարի

չափը

և

վարձակալության

և

(կամ)

կառուցապատման իրավունքի ժամկետները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք՝

քաղաքաշինական

նորմերի

ու

կանոնների,

ինչպես

նաև

հողամասի

նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կառուցապատման իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել՝ փոխանցել այլ անձի, ազատորեն օտարել, գրավ դնել այն, ինչպես նաև կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ: Կառուցապատման իրավունքը կարող է փոխանցվել այլ անձի իրավահաջորդության կարգով:

Նույն հոդվածի 7-րդ կետի համաձայն` կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

ՀՀ

վճռաբեկ

դատարանն

իր

նախկին

որոշումներում

անդրադառնալով

կառուցապատման իրավունքի էությանը, արձանագրել է, որ կառուցապատման իրավունքի

7

էությունը հանգում է նրան, որ այդ իրավունքը կրող անձը հնարավորություն է ստանում այլ անձի

սեփականությունը

գործողություններ,

համարվող

մասնավորապես՝

հողամասի

կառուցելու

վրա

շենքեր

կատարելու

և

որոշակի

շինություններ,

դրանք

վերակառուցելու կամ քանդելու: Կառուցապատման իրավունք ունեցող անձին տրված է նաև իրավունք տնօրինելու կառուցապատման իրավունքը, այսինքն՝ այդ իրավունքը փոխանցելու այլ անձի, ազատորեն օտարելու, գրավ դնելու, ինչպես նաև կատարելու այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ: Կառուցապատման իրավունք ունեցող անձին տրված իրավունքներին զուգահեռ նրա վրա դրված են որոշակի պարտականություններ, այդպիսիք են, օրինակ, կառուցապատման իրավունքի դիմաց որոշակի վարձավճար վճարելու

պարտականությունը,

շենքեր

և

շինություններ

կառուցելիս,

դրանք

վերակառուցելիս կամ քանդելիս քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի

նշանակության պահանջների

պահպանման

պարտականությունը

և

այլն:

Անդրադառնալով պետության կամ համայնքների հողերը կառուցապատման իրավունքով տրամադրելու դիմաց տրվող վարձատրությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ և 81-րդ հոդվածների կարգավորումները՝ պետության կամ համայնքի հողերի նկատմամբ կառուցապատման իրավունք ձեռք բերած անձը կրում է պարտականություն վճարելու վարձավճար, որի չափը չի կարող պակաս լինել հողի

հարկի

տարեկան

դրույքաչափից,

ընդ

որում՝

եթե

այդ

հողերի

նկատմամբ

կառուցապատման իրավունքի տրամադրման վերաբերյալ պայմանագիրը չի պարունակում վճարի չափի վերաբերյալ պայման, ապա նման պայմանագիրը համարվում է չկնքված: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պայմանագրի հիման վրա կառուցապատման իրավունք ձեռք բերող անձը մի կողմից ունի օրենսդրությամբ տրված իրավունքներ, այն է՝ կառուցելու շենքեր և շինություններ, դրանք վերակառուցելու կամ քանդելու, կառուցապատման իրավունքը տնօրինելու, այսինքն՝ փոխանցելու այլ անձի, ազատորեն օտարելու, այն գրավ դնելու, ինչպես նաև կատարելու այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ և այլն: Մյուս կողմից նա կրում է հողամասի սեփականատիրոջը կառուցապատման իրավունքի համար որոշակի հատուցում տալու պարտականություն: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված՝ կառուցապատման իրավունքի օտարման արդյունքում առաջացած իրավահարաբերությունների վրա տարածվում են նույն օրենսգրքով սահմանված պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ

(Օդինե ՍՊԸ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2019 թվականի թիվ ԵԱՔԴ/5085/02/16 որոշումը):

ՀՀ

քաղաքացիական

օրենսգրքի

345-րդ

հոդվածի

1-ին

կետի

համաձայն`

պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու

իր

պարտականությունը:

Նույն

հոդվածի

2-րդ

կետի

համաձայն`

պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նշված այլ հիմքերից:

8

ՀՀ

քաղաքացիական

օրենսգրքի

346-րդ

հոդվածի

1-ին

կետի

համաձայն`

պարտավորությունում որպես կողմ` պարտատեր կամ պարտապան, կարող է մասնակցել մեկ կամ միաժամանակ մի քանի անձ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի համաձայն` տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում: Տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ հասարակ գրավոր կամ նոտարական ձևով կնքված գործարքի վրա հիմնված պահանջը պետք է զիջվի նույն ձևով: Այն գործարքով, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, պահանջի զիջումը պետք է գրանցվի այդ իրավունքների գրանցման համար սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` պարտապանը կարող է իր պարտքն այլ անձի փոխանցել միայն պարտատիրոջ համաձայնությամբ,

բացառությամբ

(Ապահովագրության

և

ապահովագրական

գործունեության մասինե ՀՀ օրենքով, (Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասինե ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի: Պարտքի փոխանցման ձևի նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում ամրագրված կանոնները: Անդրադառնալով վերոնշյալ հոդվածների վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է, որ պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջելու կատարել իր պարտականությունը: Ընդ որում, պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ, հակառակ դեպքում պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ (տե՛ս, Լիլիթ Գրիգորյանն ընդդեմ

Աղվան Կարապետյանի քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի թիվ ԳԴ4/0019/02/16, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ (Լճակե ԼՏԸ-ի, Հրաչյա Պետրոսյանի քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ԵԿԴ/0020/02/08, Քարոլին

9

Բաղումյանն ընդդեմ Նունուֆար Հովհաննիսյանի թիվ ԵԿԴ/1447/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի, Երևան համայնքն ընդդեմ (Օդինե ՍՊԸ քաղաքացիական գործով

ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2019 թվականի թիվ

ԵԱՔԴ/5085/02/16 որոշումները)։

ՀՀ

վճռաբեկ

դատարանը,

նախկինում

կայացրած

որոշմամբ

դիրքորոշում

արտահայտելով պարտավորական իրավահարաբերություններում պարտատիրոջ և (կամ) պարտապանի անձերի փոփոխության վերաբերյալ, արձանագրել է, որ պարտավորության մեջ անձերի փոփոխության դեպքում պարտավորությունը չի դադարում, այլ տեղի է ունենում սուբյեկտիվ իրավունքների և պարտականությունների փոխանցում մեկ անձից մյուսին: Օրենսդիրը

հնարավորություն

փոխանցելով`

դուրս

գալ

է

ընձեռել

պարտապանին

պարտավորություններից

և

իր

իր

պարտքն

փոխարեն

այլ

անձի

ներգրավելու

(տես, Կարեն Քալանթարյանն ընդդեմ Մուշեղ

Շախկուլյանի, երրորդ անձ Մարգարիտ Մարտիրոսյանի թիվ ԱՎԴ/0412/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի, Երևան համայնքն ընդդեմ (Օդինե ՍՊԸ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2019 թվականի թիվ ԵԱՔԴ/5085/02/16 որոշումները)։:

պարտավորության

Հիմք

մեջ

այլ

անձի

ընդունելով

վերը

շարադրված

իրավական

է,

որպես

դատարանն

արձանագրում

որ

վերլուծությունները՝

կանոն

Վճռաբեկ

պարտավորական

իրավահարաբերություններում պարտատերն ու պարտապանը մինչև պարտավորության դադարումը մնում են անփոփոխ: Միաժամանակ օրենսդիրը նախատեսել է մինչև պարտավորության

դադարումը

պարտավորության

մեջ

անձանց

փոփոխության

հնարավորություն: Նման դեպքերում պարտավորական հարաբերություններում անձանց փոփոխությունը

հանգեցնում

է

իրավահաջորդության,

այն

է՝

իրավունքների

և

պարտականությունների փոխանցում նոր մասնակցին:

Վճռաբեկ

դատարանն

արձանագրում

է,

որ

կառուցապատման

իրավունքի

տրամադրման մասին պայմանագրի հիման վրա կառուցապատման իրավունք ձեռք բերած անձի կողմից այդ իրավունքն օտարելիս տեղի է ունենում իրավահաջորդություն, այսինքն՝ առանց պարտավորությունը դադարելու տեղի է ունենում անձանց փոփոխություն, ուստի իրավունքի փոխանցման հետ միաժամանակ գնորդին են անցնում նույն պայմանագրով ստանձնած նրա պարտավորությունները, այսինքն՝ կառուցապատման իրավունք ձեռք բերած անձի կողմից այդ իրավունքը գնորդին օտարելու արդյունքում գնորդին է փոխանցվում նաև կառուցապատման

տրամադրման

իրավունք

ձեռք

բերած

անձի՝

կառուցապատման

մասին

պայմանագրի

հիման

վրա

ծագած

պարտականությունների

ամբողջական

համալիրը:

Այլ

կերպ

իրավունքի

իրավունքների

ասած,

եթե

և

գնորդը

կառուցապատման իրավունքի օտարման պայմանագրով ձեռք է բերում հողամասի կառուցապատման իրավունք, ապա նրան են փոխանցվում նաև կառուցապատման իրավունքի նախկին իրավատիրոջ պարտավորությունները:

2.

ՀՀ

քաղաքացիական

օրենսգրքի

408-րդ

հոդվածի

1-ին

կետի

համաձայն`

պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով,

10

ապրանքների,

աշխատանքների

և

ծառայությունների

թերություններով

կամ

պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի փոփոխումը

և

լուծումը

հնարավոր

է

կողմերի

համաձայնությամբ,

եթե

այլ

բան

նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմը կարող է պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին պահանջը դատարան ներկայացնել միայն պայմանագրի փոփոխման կամ լուծման առաջարկի վերաբերյալ մյուս կողմի մերժումն ստանալուց կամ այդ առաջարկում նշված ժամկետում պատասխանը չստանալուց հետո, իսկ դրա բացակայության դեպքում` երեսնօրյա ժամկետում:

Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ պայմանագրի լուծումը հնարավոր է ոչ միայն կողմերի համաձայնությամբ, այլ նաև օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով նախատեսված դեպքերում կողմերից մեկի պահանջով՝ դատարանի վճռի հիման վրա: Ընդ որում, օրենսդիրը սահմանել է, որ պայմանագիրը մեկ կողմի նախաձեռնությամբ հնարավոր է լուծել, եթե պայմանագրի կողմերից մեկը թույլ է տվել պայմանագրի էական խախտում կամ պայմանագրով սահմանված այլ հիմքերի առկայության դեպքում:

Միաժամանակ

Վճռաբեկ

դատարանն

արձանագրում

է,

որ

սույն

իրավակարգավորումները գործում են նաև կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրեր կնքելիս, ուստիև պայմանագրի կողմը կարող է պայմանագրի լուծման մասին պահանջը դատարան ներկայացնել միայն այն դեպքում, երբ պայմանագրի լուծման առաջարկ է ներկայացրել պայմանագրի մյուս կողմին և դրա վերաբերյալ ստացել է մերժում կամ առաջարկում նշված ժամկետում, իսկ այդ ժամկետի բացակայության դեպքում երեսնօրյա ժամկետում պատասխան չստանալու դեպքում:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան համայնքի և (Կենտրոն-Կանաչապատումե ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրով Երևան համայնքը

Երևան

համայնքին

(Կենտրոն-Կանաչապատումե ՓԲԸ-ին տրամադրել է

սեփականության

իրավունքով

պատկանող

1.748քմ

մակերեսով

հողամաս, որը գտնվում է Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում: Նշված Պայմանագրով սահմանվել է, որ կառուցապատման իրավունք ունեցող անձն իրավասու է տնօրինել կառուցապատման իրավունքը՝ փոխանցել այլ անձի, ազատորեն օտարել, գրավ դնել այն, ինչպես նաև կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ: Նույն Պայմանագրով սահմանվել է, որ կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է

11

ժամանակին վճարել կառուցապատման իրավունքի համար վճարը, որը կազմում է տվյալ հողամասի

հողի

հարկի

դրույքաչափին

հավասարեցված

տարեկան

վարձավճարը:

Պայմանագրով նախատեսվել է նաև, որ տարեկան վարձավճարները կառուցապատման իրավունք ձեռքբերող անձի կողմից կատարվում են հավասար չափերով ըստ տարվա օրացուցային եռամսյակների ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը, իսկ կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից Պայմանագրով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարվելու դեպքում վերջինս կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ տարեկան վճարի գումարի 0,15 տոկոսի չափով: Նշված Պայմանագրով սահմանվել են նաև պայմանագիրը վաղաժամկետ լուծելու հիմքերը, որի 8.1.3 կետի համաձայն` սեփականատիրոջ պահանջով տվյալ պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե կառուցապատման իրավունք ունեցող անձը այդ պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի չի կատարել վճարումը:

(Կենտրոն Կանաչապատումե ՓԲԸ-ի և Ընկերության միջև 31.07.2010 թվականին կնքված, նոտարական կարգով վավերացված կառուցապատման իրավունքի առուվաճառքի մասին պայմանագրով (Կենտրոն Կանաչապատումե ՓԲԸ-ն վաճառել է, իսկ Ընկերությունը 3.800.000 ՀՀ դրամով գնել է նշված հողամասի նկատմամբ ունեցած կառուցապատման իրավունքը:

Ընկերության պարտքը 30.09.2010 թվականից մինչև 30.11.2016 թվականն ընկած ժամանակահատվածի համար Երևան համայնքի նկատմամբ կազմել է ընդհանուր 583.483 ՀՀ դրամ, որից 218.541 ՀՀ դրամը՝ վարձավճարի պարտք, 364.942 ՀՀ դրամը՝ տույժի գումար: Երևանի քաղաքապետարանի կողմից 01.12.2016 թվականին Ընկերությանն ուղարկվել է ծանուցում առ այն, որ Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում գտնվող 1.748քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի վճարը չի վճարվել, ուստի պահանջվել է ծանուցումը ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում վճարել վարձավճարի և տույժի պարտքն ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնել իրենց գրավոր որոշումը` 15.06.2010 թվականին կնքված հողատարածքի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ:

ՀՀ

վճռաբեկ

դատարանի

քաղաքացիական

և

վարչական

պալատը,

թիվ

ԵԱՔԴ/5085/02/16 քաղաքացիական գործով 04.07.2019 թվականի որոշմամբ բավարարելով Երևան համայնքի վճռաբեկ բողոքը, հաստատված է համարել, որ Ընկերությունը (Կենտրոն Կանաչապատումե ՓԲԸ-ից գնել է Երևան համայնքի հետ կնքված պայմանագրով ձեռք բերված

կառուցապատման

իրավունքը՝

այդ

պայմանագրի

հիման

վրա

ծագած

իրավահարաբերությունների մեջ դառնալով նաև պարտապան: Հետևաբար (Կենտրոն Կանաչապատումե ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի հիմքով ձեռք բերված իրավունքների փոխանցման հետ միաժամանակ Ընկերությանն են փոխանցվել նաև նույն պայմանագրով (Կենտրոն Կանաչապատումե ՓԲԸ-ի ստանձնած պարտավորությունները, այդ թվում նաև` կառուցապատման

իրավունքի

համար

վճարումներ

կատարելու

և

սահմանված

ժամկետներում վճարումներ չկատարվելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար տույժ վճարելու պարտականությունները: Այսինքն` Ընկերությունը խախտել է 15.06.2010 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ

12

31/Կ պայմանագրի 5.1-րդ և 6.2-րդ կետերով սահմանված տարեկան վարձավճար վճարելու և վճարումներ չկատարվելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար տույժ վճարելու պարտավորությունները:

Ընկերությունը

05.08.2019

թվականին

վճարել

է

613.700

ՀՀ

դրամ՝

որպես

կառուցապաման վճար:

Դատարանը հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ ոչ միայն պայմանագրերով, այլ նաև օրենքով առկա չէ որևէ նորմ կամ դրույթ, որը կսահմաներ կառուցապատման իրավունքը ձեռք բերած անձի մոտ վարձավճարներ վճարելու պարտավորություն, որևէ կերպ չի հաստատվել այն հանգամանքը, որ Ընկերությունը, գնելով կառուցապատման իրավունքը, ստանձնել է Երևան համայնքի և (Կենտրոն Կանաչապատումե ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրով կողմերից որևէ մեկի պարտավորությունները կատարել, մասնավորապես՝ (Կենտրոն Կանաչապատումե ՓԲԸ-ի փոխարեն շարունակել վճարել վճարները: Հետևաբար գտել է, որ Ընկերության կողմից վկայակոչված վճարը չվճարելու հետ կապված խախտումը սույն գործով հիմնավորված չէ, քանի որ ընկերությունների միջև կնքված պայմանագրով Երևան համայնքի ու (Կենտրոն Կանաչապատումե ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի պայմաններին

համաձայնելու

և

դրանք

Ընկերությանը

փոխանցվելու

մասին

որևէ

համաձայնություն չի կնքվել, և վերջինս համայնքի հանդեպ ևս որևէ պարտավորություն գործարքով չի ստանձնել: Երևան համայնքը չի հանդիսանում 15.06.2010 թվականին կնքված պայմանագրի կողմ, իսկ հայցի հիմքում դրված փաստերը կարող են վերաբերել բացառապես (Կենտրոն Կանաչապատումե ՓԲԸ-ին, այսինքն՝ դրանք Ընկերությանը չեն վերաբերում: Դատարանը եկել է այն եզրահանգման, որ հիմնական պահանջը՝ 15.06.2010 թվականին կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին, անհիմն է ու ենթակա է մերժման, ուստի դրանից ածանցվող պահանջները նույնպես ենթակա են մերժման: Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, վերահաստատել է Դատարանի պատճառաբանությունները:

Ելնելով վերը շարադրված վերլուծություններից, համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով ներկայացված հայցապահանջի մերժման կամ բավարարման հարցը լուծելու համար անհրաժեշտ է պարզել հետևյալ հարցերը.

1) արդյո՞ք (Կենտրոն Կանաչապատումե ՓԲԸ-ի և Ընկերության միջև 31.07.2010 թվականին կնքված, նոտարական կարգով վավերացված կառուցապատման իրավունքի առուվաճառքի մասին պայմանագրով Ընկերությունը ստանձնել է Երևան համայնքի և (Կենտրոն-Կանաչապատումե ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման

մասին

պայմանագրով

նախատեսված

վճարներ

վճարելու

պարտականությունը,

2) արդյո՞ք առկա է նշված կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը կառուցապատման

իրավունք

տրամադրողի՝

Երևան

համայնքի

նախաձեռնությամբ

դատական կարգով վաղաժամկետ լուծելու համար անհրաժեշտ իրավական և փաստական հիմքերը,

13

3) կառուցապատման իրավունք տրամադրողը՝ Երևան համայնքը, պահպանե՞լ է արդյոք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածով նախատեսված՝ պայմանագրի լուծման պահանջով դատարան դիմելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ պահանջները: Սույն գործով վերահաստատելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի` թիվ ԵԱՔԴ/5085/02/16 քաղաքացիական գործով` ըստ Երևան համայնքի հայցի ընդդեմ (Օդինե ՍՊԸ-ի` գումար բռնագանձելու պահանջի մասին, 04.07.2019 թվականի որոշմամբ հաստատված փաստական հանգամանքները, Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ կառուցապատման իրավունքի օտարման դեպքում գնորդին

են

փոխանցվում

կառուցապատման

նաև

այդ

իրավունքի

իրավունքի

նախկին

տրամադրման

իրավատիրոջ

պայմանագրով

կողմից

ստանձնած

պարտավորությունները:

Կառուցապատման իրավունքի օտարումն արտահայտվել է առուվաճառքի միջոցով, այն է` (Կենտրոն Կանաչապատումե ՓԲԸ-ն վաճառել է, իսկ Ընկերությունը գնել է Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 1.748քմ մակերեսով հողամասում կառուցապատում իրականացնելու իրավունքը:

Վճռաբեկ

դատարանն

արձանագրում

է,

որ

Ընկերության

կողմից

(Կենտրոն

Կանաչապատումե ՓԲԸ-ին պատկանող կառուցապատման իրավունքի գնման արդյունքում Երևան համայնքի և (Կենտրոն-Կանաչապատումե ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի կառուցապատման

իրավունքի

տրամադրման

մասին

պայմանագրով

ծագած

պարտավորական հարաբերությունների մեջ տեղի է ունեցել անձանց փոփոխություն, այն է` կառուցապատման

իրավունքի

տրամադրման

մասին

պայմանագրով

(Կենտրոն

Կանաչապատումե ՓԲԸ-ն փոխարինվել է Ընկերությունով:

(Կենտրոն Կանաչապատումե ՓԲԸ-ն կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրով ձեռք բերված կառուցապատման իրավունքի հետ միաժամանակ ստանձնել է նաև որոշակի պարտավորություններ, ուստի կառուցապատման իրավունքն օտարելիս

գնորդին

են

փոխանցվել

ինչպես

իրավունքները,

այնպես

էլ`

պարտականությունները:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը (Կենտրոն Կանաչապատումե ՓԲԸ-ից գնել է Երևան համայնքի հետ կնքված պայմանագրով ձեռք բերված կառուցապատման իրավունքը՝ այդ պայմանագրի հիման վրա ծագած իրավահարաբերությունների մեջ դառնալով նաև պարտապան: Հետևաբար, (Կենտրոն Կանաչապատումե ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի հիմքով ձեռք բերված իրավունքների փոխանցման հետ միաժամանակ Ընկերությանն են փոխանցվել նաև նույն պայմանագրով (Կենտրոն Կանաչապատումե ՓԲԸ-ի ստանձնած պարտավորությունները, այդ թվում նաև` կառուցապատման

իրավունքի

համար

վճարումներ

կատարելու

և

սահմանված

ժամկետներում վճարումներ չկատարվելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար տույժ վճարելու պարտականությունները, ինչպես նաև կրել դրանից հետո վրա հասնող բացասական իրավական հետևանքները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը խախտել է

15.06.2010 թվականին կնքված հողամասի կառուցապատման

իրավունքի տրամադրման մասին թիվ 31/Կ պայմանագրի 5.1-րդ և 6.2-րդ կետերով

14

սահմանված տարեկան վարձավճար վճարելու և վճարումներ չկատարվելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար տույժ վճարելու պարտավորությունները, հետևաբար նույն պայմանագրի 8.1.3 կետի հիմքով կարող է սեփականատիրոջ պահանջով նշված պայմանագիրը դատարանով վաղաժամկետ լուծվել, քանի որ կառուցապատման իրավունք ունեցող անձը սույն պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի չի կատարել վճարումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ գործի փաստերից հետևում է, որ Երևան համայնքի կողմից 01.12.2016 թվականին Ընկերությանն ուղարկվել է ծանուցում առ այն, որ Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում գտնվող 1.748քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի վճարը չի վճարվել, ուստի պահանջվել է ծանուցումը ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում վճարել վարձավճարի և տույժի պարտքն ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնել գրավոր որոշում` 15.06.2010 թվականին կնքված հողատարածքի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ: Վերոգրյալից հետևում է, որ Երևան համայնքն օրենքով սահմանված կար

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հուլիսի, 2021 թ.
Գործի #:
ԵԱՔԴ/4004/02/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել