Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎՈԼՈԴՅԱ ՍԵՄՅՈՆԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎՈԼՈԴՅԱ ՍԵՄՅՈՆԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան22 դեկտեմբերի, 2006 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 22 դեկտեմբերի 2006թ. ՍԴԴԿՈ - | ՎՈԼՈԴՅԱ ՍԵՄՅՈՆԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

22 դեկտեմբերի 2006 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ՝ Վ. Պողոսյան

Անդամներ՝

Կ. Բալայան

Հ. Նազարյան

Քննության առնելով ՀՀ քաղաքացի Վոլոդյա Սեմյոնի Արզումանյանի 2006 թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը քննության ընդունելու հարցը

ՊԱՐԶԵՑ

1. Քաղ. Վ. Ս. Արզումանյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի 3-րդ մասին:

2. Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերի պահանջներին, քանի որ դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, առկա է դատարանի վերջնական ակտը, նշված է օրենքի այն դրույթը, որի սահմանադրականությունը վիճարկվում է եւ Սահմանադրության այն դրույթը, որին, դիմողի գնահատմամբ, հակասում

տվյալ օրենքի դրույթը, ինչպես նաեւ ներկայացվել

Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Դիմողը պահպանել Սահմանադրական դատարան դիմելու օրենքով սահմանված ժամկետը։ t

t

t

3. Ելնելով դիմողի գույքային եւ սոցիալական դրությունից` պետական տուրքից ազատելու վերաբերյալ նրա միջնորդությունը կարելի է բավարարել: Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի երրորդ մասով, 69 հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի «գ» կետով, Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

1.

Վ. Ս. Արզումանյանի դիմումը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի 3-րդ մասին համապատասխանության վերաբերյալ, ընդունել

քննության, կազմել գործ (թ. 6-22):

2.

Որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովը:

3.

Պետական տուրքի վճարումից ազատելու մասին դիմողի

միջնորդությունը՝ բավարարել։

4.

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի

6-րդ մասի համաձայն դատական կազմի որոշումն ընդունվել է

Սահմանադրական դատարանի անունից։

ՍԴԴԿՈ-

22 դեկտեմբերի 2006 թ.

ԴԱՏԱՐԱՆԻ

ՔԱՐՏՈՒՂԱ

ԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

2

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 դեկտեմբերի, 2006 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել