ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 109 — Դատապարտյալի աշխատանքի պայմանները 1.
Ամփոփում
Հոդված 109. Դատապարտյալի աշխատանքի պայմանները 1. Դատապարտյալի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ՝ այն առանձնահատկությունների հաշվառմամբ, որոնք սահմանված են սույն օրենսգրքով: 2. Դատապարտյալներն աշխատանքում ներգրավվում են իրենց ցանկությամբ: 3. Կենսաթոշակային տարիքը լրացած դատապարտյալը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող, հղի, կերակրող մայր կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապա
Ամբողջ Տեքստ
Հոդված 109. Դատապարտյալի աշխատանքի պայմանները 1. Դատապարտյալի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ՝ այն առանձնահատկությունների հաշվառմամբ, որոնք սահմանված են սույն օրենսգրքով:
2. Դատապարտյալներն աշխատանքում ներգրավվում են իրենց ցանկությամբ:
3. Կենսաթոշակային տարիքը լրացած դատապարտյալը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող, հղի, կերակրող մայր կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալն աշխատանքում են ներգրավվում՝ հաշվի առնելով նրանց առողջական վիճակը և այլ առանձնահատկությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
4. Դատապարտյալին արգելված աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
