Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 40.1 — Վարչական իրավախախտումների համար գանձվող տուգանքները և ծառայությունների համար գանձվող վճարները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 40.1AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 40.1 — Վարչական իրավախախտումների համար գանձվող տուգանքները և ծառայությունների համար գանձվող վճարները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 40.1. Վարչական իրավախախտումների համար գանձվող տուգանքները և ծառայությունների համար գանձվող վճարները 1. Ոստիկանության կողմից կիրառվող վարչական իրավախախտումների համար գանձվող տուգանքները, ինչպես նաև ոստիկանության կողմից մատուցվող, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, ծառայությունների դիմաց վճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Ոստիկանության կողմից պայմանագրային հիմունքներով մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վ

Ամբողջ Տեքստ

Հոդված 40.1. Վարչական իրավախախտումների համար գանձվող տուգանքները և ծառայությունների համար գանձվող վճարները 1. Ոստիկանության կողմից կիրառվող վարչական իրավախախտումների համար գանձվող տուգանքները, ինչպես նաև ոստիկանության կողմից մատուցվող, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, ծառայությունների դիմաց վճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Ոստիկանության կողմից պայմանագրային հիմունքներով մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափերը սահմանում է Կառավարությունը:

2. Մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ (բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից) պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ինչպես նաև ցանկալի համարանիշների տրամադրման, արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման, տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող վճարների չափերը սահմանում է Կառավարությունը: 3. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-460-Ն ) (40.1-ին հոդվածը լրաց. 14.11.19 ՀՕ-243-Ն, փոփ.

16.12.22 ՀՕ-460-Ն ) ( 16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել