Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԱՄԱՅԻՍ, ՀԱՄԱՍՓՅՈՒՌ, ՄԱՆՈՒՇԱԿ, ԱՐՄԻՆԵ, ԱՐՄԱՆ, ԱՐՇԱԿ ԱԼԻԽԱՆՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԱՄԱՅԻՍ, ՀԱՄԱՍՓՅՈՒՌ, ՄԱՆՈՒՇԱԿ, ԱՐՄԻՆԵ, ԱՐՄԱՆ, ԱՐՇԱԿ ԱԼԻԽԱՆՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5130 սեպտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-51)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 սեպտեմբերի 2020թ. ՍԴԴԿՈ - 51 | ԱՐԱՄԱՅԻՍ, ՀԱՄԱՍՓՅՈՒՌ, ՄԱՆՈՒՇԱԿ, ԱՐՄԻՆԵ, ԱՐՄԱՆ, ԱՐՇԱԿ ԱԼԻԽԱՆՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՈՐՈՇՈՒՄ

Քաղ. Երևան

30 սեպտեմբերի 2020 թ.

Սահմանադրական դատարանը, գործելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի, 69-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի հիման վրա, մասնակցությամբ դատավորներ Վ. Գրիգորյանի (նախագահող), Ա. Դիլանյանի և Ա. Թունյանի, քննության առնելով Արամայիս, Համասփյուռ, Մանուշակ, Արմինե, Արման, Արշակ Ալիխանյանների և այլոց անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արամայիս, Համասփյուռ, Արմինե, Արման, Արշակ, Լևոն, Մանուշակ Ալիխանյանները և այլք (ներկայացուցիչ փաստաբան Կարեն Թումանյան) 2020 թվականի հուլիսի 8-ին Սահմանադրական դատարան ներկայացրած և նույն ամսի 21-ին Սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումով խնդրել են. «1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարութան օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված «(…) կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն» իրավական ձևակերպումն այնքանով, որքանով չի բացահայտում այն պայմանները, որ իրավունքը խախտված անձը երբ, ինչ պայմաններով կարող է դիմել իր վերաբերյալ կայացված դատական ակտի վերանայման համար, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածին հակասող և անվավեր: 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարութան օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն այնքանով, որքանով դրանում նշված կարգավորումները հնարավորություն չեն տալիս միջազգային դատարանի վճռով կամ որոշմամբ (համակարգային) բնույթի խախտում արձանագրելու դեպքում «նոր հանգամանքի» հիմքով դատական ակտի վերանայման համար դիմելու համապատասխան դատարան, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին կետին և 63-րդ հոդվածի 1-ին կետին հակասող և անվավեր»:

2. Սահմանադրական դատարան ներկայացված դիմումին կից ներկայացված են եղել 55 վերջնական դատական ակտեր, սակայն պետական տուրքի վճարումը հավաստող միայն մեկ անդորրագիր 10.000 դրամի չափով։ Ներկայացված դիմումը չի պարունակել նաև պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդություն։ Այս մասին 2020 թվականի օգոստոսի 28-ին

Սահմանադրական դատարանի աշխատակազմը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով տեղեկացրել է դիմողների ներկայացուցչին։

3. 2020 թվականի սեպտեմբերի 3-ին փոստով ներկայացվել և նույն ամսվա 8- ին Սահմանադրական դատարանում մուտքագրվել է դիմողների

ներկայացուցչի դիմողներին պետական տուրքի չվճարած մասից ազատելու մասին միջնորդությունը։

4. 2020 թվականի սեպտեմբերի 8-ին սույն դիմումի նախնական

ուսումնասիրությունն իրականացնող դատական կազմի նախագահողի միջնորդության հիման վրա Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնակատարի կողմից սույն դիմումի նախնական ուսումնասիրության ժամկետը երկարացվել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը։

ա) Դիմողների փաստարկները

5. Դիմողները գտնում են, որ օրենսդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարութան օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված նորմի ձևակերպումը պետք է սահմաներ այն աստիճանի հստակ, որ դատավարական կողմերի համար բավարար չափով հստակ լիներ դատարան դիմելու իրենց իրավունքի շրջանակը։ Մինչդեռ, վիճարկվող իրավակարգավորումը չունի իրավական որոշակիության այնպիսի աստիճան, որ դիմողներն իրենց իրավունքների պաշտպանության համար

հնարավորություն ունենան դիմել դատարան, իսկ դատարաններն այդ նորմի կիրառելիության հնարավորությունը չեն տեսնում հիմք ընդունելով Կոնվենցիայի 35-րդ հոդվածը:

6. Ըստ դիմողների Հայաստանի Հանրապետության քաղաքացիական

դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված «(…) կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն» ձևակերպումն այն աստիճանի չի համապատասխանում իրավական

որոշակիության սկզբունքներին, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների մի մասը դիմողների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքներն ընդունել է վարույթ և վարույթ ընդունելու

հիմնավորումներում նշել որպես «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի գործով» կայացած վճիռն իբրև նոր հանգամանքի առկայության փաստ, իսկ մյուս մասը դիմողների ներկայացրած վերաքննիչ բողոքներն ընդհանրապես վարույթ չի ընդունել պատճառաբանելով, որ Եվրոպական դատարանի վճիռը դատավարական կողմին չի վերաբերում:

7. Դիմողներն արձանագրում են, որ եթե Եվրոպական դատարանի վճռով կամ որոշմամբ արձանագրվում է իրավունքի համակարգային խախտում, ապա այն անձը, որի իրավունքը խախտվել է իրավունքների պաշտպանության համակարգային ձախողման հետևանքով, չի կարող դիմել դատարան իր վերաբերյալ կայացված դատական ակտ վերանայելու համար: Նման պարագայում իմաստազուրկ է դառնում Սահմանադրությամբ ամրագրված այն սկզբունքը, որ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի կոնվենցիայի 46-րդ հոդվածի այն պահանջը, ըստ որի մասնակից պետությունները պարտավորվել են կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի

վերաբերյալ, որոնցում նրանք կողմ են:

8. Դիմողները գտնում են, որ իրենց գործերով Հայաստանի դատարանների կողմից վերջնական դատական ակտերի վերանայումը նահանջ չէ իրավական որոշակիության սկզբունքից, եթե այդ ակտերի վերանայման նպատակը մարդու հիմնարար իրավունքի խախտմանը հանգեցրած դատական սխալի ուղղման նպատակ է հետապնդում:

բ) Դիմումի ներկայացման վեցամսյա ժամկետի պահպանման մասին

9. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև

Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման

առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական, այդ թվում սահմանադրական-դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և կամայականորեն մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված իրավական գործընթացներ, որոնցում դրանց մասնակից սուբյեկտներն ունեն փոխադարձ իրավունքներ ու պարտականություններ։ Հետևաբար, ցանկացած դիմող Սահմանադրական դատարան դիմելիս պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։

10. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով

մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և նպատակ ունի ապահովել Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր

գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը:

11. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն օրենքի 29- րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը, իսկ նշված 3-րդ մասի համաձայն անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

12. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի

ուսումնասիրությունից Սահմանադրական դատարանը, դիմումը քննության սույն ընդունելիության պահանջի պահպանումը ստուգելով ներկայացված դիմումով դիմողներից յուրաքանչյուրի գործի կոնկրետ հանգամանքների նկատմամբ, պարզեց, որ Սահմանադրական դատարանին հասցեագրված սույն անհատական դիմումը փոստային ծառայության միջոցով ներկայացվել է 2020 թվականի հուլիսի 8-ին, այսինքն հետևյալ դիմողների մասով դիմումը ներկայացնելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո։ Մասնավորապես.

ա) դիմող Աշոտ Ալիխանյանի իրավահաջորդ Լևոն Ալիխանյանի նկատմամբ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը մասով վարույթ ընդունելը մերժելու և մասով առանց քննության թողնելու մասին» որոշումը, կայացվել է 2019 թվականի դեկտեմբերի 27-ին,

բ) դիմողներ Կարինե և Հովիկ Ավետյանների նկատմամբ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2019 թվականի նոյեմբերի 4-ին,

գ) դիմող Արամ Բոզինյանի նկատմամբ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2019 թվականի հոկտեմբերի 2-ին,

դ) դիմողներ Արամ, Ժենիկ, Վարուժան, Արևիկ, Քրիստինե, Ռոմիկ, Արմինե Բոզինյանների նկատմամբ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2019 թվականի դեկտեմբերի 18-ին,

ե) դիմող Արաքսյա Ամիրխանյանի իրավահաջորդ Վարազդատ Մելիքսեթյանի նկատմամբ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2019 թվականի դեկտեմբերի 18-ին,

զ) դիմողներ Վոլոդյա, Կարինե, Արման, Գևորգ և Գեղամ Եսայանների նկատմամբ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը մերժելու և մասով առանց քննության թողնելու մասին» որոշումը, կայացվել է 2019 թվականի դեկտեմբերի 18-ին,

է) դիմողներ Հովհաննես, Արեն, Արփինե Թումանյանների և Էլիչկա Հոբոսյանի նկատմամբ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2019 թվականի նոյեմբերի 20-ին,

ը) դիմողներ Մարտիկ, Մերի Բաբայանների և Գայանե Մելիքսեթյանի նկատմամբ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2019 թվականի նոյեմբերի 12-ին,

թ) դիմողներ Վլադիմիր, Արթուր, Լիդիա, Ալվարդ Ալիխանյանների և Էդգար Սիրադեղյանի նկատմամբ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը մասով մերժելու և մասով առանց քննության թողնելու մասին» որոշումը, կայացվել է 2019 թվականի դեկտեմբերի 18-ին,

ժ) դիմողներ Հրանտ, Թամարա, Հրաչյա և Թինա Հարությունյանների նկատմամբ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ին, ժա) դիմողներ Երվանդ, Գրիգոր, Մարուսյա, Մարտիկ, Ամալյա, Հերմինե Հոբոսյանների և Սվետլանա Հարությունյանի նկատմամբ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մասով մերժելու և մասով առանց քննության թողնելու մասին» որոշումը, կայացվել է 2019 թվականի դեկտեմբերի 18-ին,

ժբ) դիմողներ Հրուշ և Թորգոմ Շահնազարյանների նկատմամբ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մասով մերժելու և մասով առանց քննության թողնելու մասին» որոշումը, կայացվել է 2019 թվականի նոյեմբերի 4-ին,

ժգ) դիմող Մխիթար Ղումաշյանի նկատմամբ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2019 թվականի նոյեմբերի 12-ին,

ժդ) դիմող Ֆրունզիկ Շախկյանի նկատմամբ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մասով մերժելու և մասով առանց քննության թողնելու մասին» որոշումը, կայացվել է 2019 թվականի հոկտեմբերի 16- ին,

ժե) դիմող` Ռազմիկ Հախվերդյանի իրավահաջորդ Արմեն Հախվերդյանի նկատմամբ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը կայացվել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ին, ժզ) դիմողներ Սերյոժա և Սիրուշ Ռամազյանների նկատմամբ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2019 թվականի դեկտեմբերի 2-ին, ժէ) դիմողներ Սերյոժա, Վրույր Ազարյանների և Աղաֆինա Այբեկյանի, Ռազմիկ Հախվերդյանի նկատմամբ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մասով մերժելու և մասով առանց քննության թողնելու մասին» որոշումը, կայացվել է 2019 թվականի դեկտեմբերի 18-ին:

13. Նախորդ կետի 17 ենթակետերում թվարկված դիմողների մասով Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումը սույն գործով մեկ անհատական դիմումի կազմում փոստային ծառայությանն է հանձնվել 2020 թվականի հուլիսի 8-ին, այսինքն դիմողների համար Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո։

14. Հետևաբար, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29- րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն սույն որոշման 13-րդ կետի բոլոր ենթակետերում նշված դիմողների անհատական դիմումի մասով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման:

գ) Դատական միջոցների սպառման պահանջի պահպանման մասին

15. Անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից է նաև դատական պաշտպանության միջոցների սպառումը: Սահմանադրորեն նման պահանջի նպատակն է հնարավորություն ընձեռել դատական իշխանության մարմիններին դիմողի ենթադրյալ խախտված իրավունքի վերականգնումն ապահովել իրենց լիազորությունների շրջանակում, և միայն խնդրո առարկա իրավունքի պաշտպանության համար դատարանների իրավազորության տիրույթում եղած միջոցների գործարկումից հետո ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության նպատակով դիմել սահմանադրական արդարադատությանը։

16. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև

Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման

առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված

ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն։ Դրանք ապահովում են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կոնկրետ իրավական գործընթացներ, որոնցում ներգրավված մասնակից սուբյեկտներն օժտված են փոխադարձ իրավունքներով և կրում են փոխադարձ պարտականություններ։ Հետևաբար, Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնող դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավոր է պահպանել Սահմանադրական դատարանում գործը քննության ընդունելու համար իր վարքին վերաբերելի բոլոր այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։

17. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով

մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները:

18. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայությամբ է պայմանավորված անհատական դիմումով գործի քննության ընդունելիությունը,

մասնավորապես.

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, և

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

19. Հետևաբար, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69- րդ հոդվածի 1-ին մասում թվարկված որևէ պահանջ չբավարարելու դեպքում Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի քննությունը ենթակա է մերժման։

20. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի

ուսումնասիրությունից Սահմանադրական դատարանը, դիմումը քննության սույն ընդունելիության պահանջի պահպանումը ստուգելով ներկայացված դիմումով դիմողներից յուրաքանչյուրի գործի կոնկրետ հանգամանքների նկատմամբ պարզեց, որ Սահմանադրական դատարանին հասցեագրված սույն անհատական դիմումով հետևյալ դիմողների մասով գործի դատավարական նախապատմության շրջանակներում Վճռաբեկ դատարանի ներքոթվարկված որոշումներով արձանագրվել են վճռաբեկ բողոքի ներկայացման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված այնպիսի պահանջների խախտումներ, որոնք բացառել են վճռաբեկ բողոքի քննությունը.

ա) դիմողներ Մեսրոպ, Արտաշ, Արմինե և Լամարա Ամիրջանյանների մասով իրենց գործի դատավարական նախապատմության շրջանակում Վճռաբեկ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ,

բ) դիմող Լևոն, Վարդուշ Եսայանների իրավահաջորդ Վոլոդյա Եսայանի մասով իր գործի դատավարական նախապատմության շրջանակում Վճռաբեկ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ,

գ) դիմող Լամարա Մեհրաբյանի մասով իր գործի դատավարական

նախապատմության շրջանակում Վճռաբեկ դատարանի 2019 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ,

դ) դիմող Վարսիկ Բոշյանի իրավահաջորդ Անուշ Բոշյանի մասով իր գործի դատավարական նախապատմության շրջանակում Վճռաբեկ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ,

ե) դիմողներ Գագիկ, Անահիտ, Նունե, Նոնա, Նելլի, Նաիրա և Նարեկ Խաչիկյանների մասով իրենց գործի դատավարական նախապատմության շրջանակում Վճռաբեկ դատարանի 2019 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ,

զ) դիմողներ Սիրամարգ և Վարդան Հանիսյանների մասով իրենց գործի դատավարական նախապատմության շրջանակում Վճռաբեկ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ,

է) դիմողներ Արմենուհի, Սեդա և Երվանդ Հարությունյանների մասով իրենց գործի դատավարական նախապատմության շրջանակներում Վճռաբեկ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ,

ը) դիմողներ Գուրգեն, Սեդիկ, Թինա և Լեռնիկ Մաշինյաննների մասով իրենց գործի դատավարական նախապատմության շրջանակում Վճռաբեկ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ,

թ) դիմողներ Սաղաթել, Ալիսա և Վալերիկ Մարգարյանների մասով իրենց գործի դատավարական նախապատմության շրջանակում Վճռաբեկ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ,

ժ) դիմողներ Արտաշ, Ջեմմա, Ալբերտ, Արտակ, Ավետիք Մելիքսեթյանների և Սարիբեկ Հախնազարյանի մասով իրենց գործի դատավարական նախապատմության շրջանակում Վճռաբեկ դատարանի 2019 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ, ժա) դիմողներ Սեյրան, Սաթենիկ, Աիդա, Թամարա, Թեհմինե և Անի Մելքոնյանների մասով իրենց գործի դատավարական նախապատմության շրջանակում Վճռաբեկ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ, ժբ) դիմող Մհեր Ղումաշյանի մասով իր գործի դատավարական նախապատմության շրջանակում Վճռաբեկ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ, ժգ) դիմողներ Հրաչիկ, Սուսաննա, Սոնա, Հրայր և Աննա Շախկյանների մասով իրենց գործի դատավարական նախապատմության շրջանակում Վճռաբեկ դատարանի 2019 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ,

ժդ) դիմողներ Արտաշ, Սոնիկ, Հրայր, Իրինա, Արթուր և Մարատ Չիլինգարյանների մասով իրենց գործի դատավարական նախապատմության շրջանակում Վճռաբեկ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ, ժե) դիմող Ռազմիկ Հախվերդյանի իրավահաջորդ Արմեն Հախվերդյանի մասով (թիվ ԼԴ/0953/02/08 քաղաքացիական գործով) իր գործի դատավարական նախապատմության շրջանակում Վճռաբեկ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ, ժզ) դիմողներ Վազգեն, Իսկուհի, Վարդգես և Լուսինե Ռամազյանների մասով իրենց գործի դատավարական նախապատմության շրջանակում Վճռաբեկ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ,

ժէ) դիմողներ Ռաշիդ, Հեղինե, Ռայա, Մհեր Մելքոնյանների և Մարինե Հարությունյանի մասով իրենց գործի դատավարական նախապատմության շրջանակում Վճռաբեկ դատարանի 2019 թվականի նոյեմբերի 8-ի որոշմամբ,

ժը) դիմող Սամվել Մելիքսեթյանի մասով իր գործի դատավարական նախապատմության շրջանակում Վճռաբեկ դատարանի 2020 թվականի հունվարի 13-ի որոշմամբ,

ժթ) դիմող Վահան Ամիրխանյանի մասով իր գործի դատավարական

նախապատմության շրջանակում Վճռաբեկ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ,

իա) դիմողներ Վազգեն, Արմեն, Արկադի Վարդանյանների և Սոֆյա Թամազյանի մասով իրենց գործի դատավարական նախապատմության շրջանակում Վճռաբեկ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ,

իբ) դիմողներ Մերի, Վիլիկ, Հասմիկ Ազարյանների և Ջեմմա Նորեկյանի մասով իրենց գործի դատավարական նախապատմության շրջանակներում Վճռաբեկ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ:

21. Նախորդ կետի 22 ենթակետերում թվարկված նշված դիմողները, ըստ համապատասխանաբար նշված դատական ակտերի, չեն սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, մասնավորապես Վճռաբեկ դատարան դիմելու մասով։

22. Հետևաբար, սույն որոշման 20 կետի ենթակետերում թվարկված դիմողների մասով անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման:

գ) Սույն դիմումի մնացած մասով ընդունելիության պահանջներին համապատասխանությունը

23. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով դիմողներ

Արամայիս, Համասփյուռ, Մանուշակ, Արմինե, Արման և Արշակ Ալիխանյանների (թիվ ԼԴ/1218/02/08 քաղաքացիական գործով),

Գևորգ, Աստղիկ, Զորիկ, Ավետյանների և Նաիրա Ամիրխանյանի (թիվ ԼԴ/1327/02/08 քաղաքացիական գործով),

Արթուր Ղումաշյանի (թիվ ԼԴ/0862/02/08 քաղաքացիական գործով), Դավիթ Չիթչյանի (ԼԴ/0958/02/08 գործով),

Արարատ, Արա, Գոռ Եսայանների և Սուսաննա Սարգսյանի (թիվ ԼԴ/0858/02/08 քաղաքացիական գործով),

Աշխարհաբեկ, Ղարիբ, Արաքսյա, Նազելի, Սոնա, Նունե և Նարինե Մեհրաբյանների (թիվ ԼԴ/1139/02/08 քաղաքացիական գործով),

Ռաֆիկ, Սեդա, Ռոմանոս, Սվետլանա և Ռուդիկ Ալիխանյանների (թիվ ԼԴ/1345/02/08 քաղաքացիական գործով),

Հերմինե Շախկյանի, Եղիշե, Աշոտ, Մարինա և Ծովիկ Հոբոսյանների (թիվ ԼԴ/1305/02/08 քաղաքացիական գործով),

Մարտին, Գարեգին և Լուսիկ Շախկյանների (թիվ ԼԴ/1186/02/08 քաղաքացիական գործով),

Արթուր, Արման Շահնազարյանների և Ռուզաննա Հովհաննիսյանի (թիվ ԼԴ/1273/02/08 քաղաքացիական գործով),

Հրայր, Արթուր, Մարատ Չիլինգարյանների և Իրինա Քիքանյանի (թիվ ԼԴ/1198/02/08 քաղաքացիական գործով),

Ռուբեն, Վոլոդյա, Շուշանիկ, Նարինե, Շուշան, Սյուզաննա Պետրոսյանների և Լարիսա Շախկյանի (թիվ ԼԴ/0930/02/08 քաղաքացիական գործով), Լիպարիտ, Լուսինե, Նարինե Ամրիխանյանների, Հերիքնազ Ներկարարյանի և Լուսիկ Հոբոսյանի (թիվ ԼԴ/0945/02/08 քաղաքացիական գործով),

Հովիկ Սահակյանի (թիվ ԼԴ/1283/02/08 քաղաքացիական գործով) մասով դիմումը և դրան կից նյութերը, գտնում է, որ բացակայում են անհատական դիմումով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը։

24. Մասնավորապես

1. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

2. դիմողներն իրավասու են դիմել Սահմանադրական դատարան, այն է

ա) դիմողները հանդիսացել են ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

բ) դիմողների նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,

գ) դիմողների նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

դ) դիմողները սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները.

3. դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5. դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6. դիմողները պահպանել են Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6- ամսյա ժամկետը:

դ) Պետական տուրքից ազատելու մասին միջնորդության մասով որոշումը

25. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով դիմողների ներկայացուցչի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 3-ին ներկայացված դիմումի ներկայացման համար պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը, համարում է այն հիմնավոր և բավարարման ենթակա։

26. Հետևաբար, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 1-ին և 3-8-րդ մասերով Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ.

1. «Արամայիս, Համասփյուռ, Արմինե, Արման, Արշակ, Լևոն, Մանուշակ Ալիխանյանների և այլոց դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության դիմողներ

Արամայիս, Համասփյուռ, Մանուշակ, Արմինե, Արման և Արշակ Ալիխանյանների (թիվ ԼԴ/1218/02/08 քաղաքացիական գործով),

Գևորգ, Աստղիկ, Զորիկ Ավետյանների և Նաիրա Ամիրխանյանի (թիվ ԼԴ/1327/02/08 քաղաքացիական գործով),

Արթուր Ղումաշյանի (թիվ ԼԴ/0862/02/08 քաղաքացիական գործով), Դավիթ Չիթչյանի (ԼԴ/0958/02/08 գործով),

Արարատ, Արա, Գոռ Եսայանների և Սուսաննա Սարգսյանի (թիվ ԼԴ/0858/02/08 քաղաքացիական գործով),

Աշխարհաբեկ, Ղարիբ, Արաքսյա, Նազելի, Սոնա, Նունե և Նարինե Մեհրաբյանների (թիվ ԼԴ/1139/02/08 քաղաքացիական գործով),

Ռաֆիկ, Սեդա, Ռոմանոս, Սվետլանա և Ռուդիկ Ալիխանյանների (թիվ ԼԴ/1345/02/08 քաղաքացիական գործով),

Հերմինե Շախկյանի, Եղիշե, Աշոտ, Մարինա և Ծովիկ Հոբոսյանների (թիվ ԼԴ/1305/02/08 քաղաքացիական գործով),

Մարտին, Գարեգին և Լուսիկ Շախկյանների (թիվ ԼԴ/1186/02/08 քաղաքացիական գործով),

Արթուր, Արման Շահնազարյանների և Ռուզաննա Հովհաննիսյանի (թիվ ԼԴ/1273/02/08 քաղաքացիական գործով),

Հրայր, Արթուր, Մարատ Չիլինգարյանների և Իրինա Քիքանյանի (թիվ ԼԴ/1198/02/08 քաղաքացիական գործով),

Ռուբեն, Վոլոդյա, Շուշանիկ, Նարինե, Շուշան, Սյուզաննա Պետրոսյանների և Լարիսա Շախկյանի (թիվ ԼԴ/0930/02/08 քաղաքացիական գործով), Լիպարիտ, Լուսինե, Նարինե Ամրիխանյանների, Հերիքնազ Ներկարարյանի և Լուսիկ Հոբոսյանի (թիվ ԼԴ/0945/02/08 քաղաքացիական գործով),

Հովիկ Սահակյանի (թիվ ԼԴ/1283/02/08 քաղաքացիական գործով) մասով։

2. Արամայիս, Համասփյուռ, Արմինե, Արման, Արշակ, Լևոն, Մանուշակ Ալիխանյանների և այլոց անհատական դիմումով գործի քննությունը մյուս մասով, մերժել:

3. Արամայիս, Համասփյուռ, Արմինե, Արման, Արշակ, Լևոն, Մանուշակ Ալիխանյանների և այլոց ներկայացուցչի դիմողներին պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը բավարարել և դիմողներին ազատել պետական տուրքի վճարումից:

4. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին:

Նախագահող

Դատավորներ

30 սեպտեմբերի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-51

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 սեպտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-51
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել