Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 230 — Խմբային հայցով գործի քննության կարգը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 230AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 230 — Խմբային հայցով գործի քննության կարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 230. Խմբային հայցով գործի քննության կարգը 1. Դատարանը խմբային հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ինչպես նաև գործով ընդունված բոլոր դատական ակտերը դրանք կայացվելու օրվանից եռօրյա ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով ուղարկում է խմբային հայցով ներկայացուցչին: 2. Խմբային հայց ներկայացրած հայցվորներից յուրաքանչյուրին տրամադրվում է նրա կողմից հայցվող դատական ակտը համապատասխան գրավոր դիմումը դատարան ներկայացնելու օրվանից հետո

Ամբողջ Տեքստ

Հոդված 230. Խմբային հայցով գործի քննության կարգը 1. Դատարանը խմբային հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ինչպես նաև գործով ընդունված բոլոր դատական ակտերը դրանք կայացվելու օրվանից եռօրյա ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով ուղարկում է խմբային հայցով ներկայացուցչին:

2. Խմբային հայց ներկայացրած հայցվորներից յուրաքանչյուրին տրամադրվում է նրա կողմից հայցվող դատական ակտը համապատասխան գրավոր դիմումը դատարան ներկայացնելու օրվանից հետո` երեք օրվա ընթացքում:

3. Խմբային հայցից հայցվորի հրաժարման դեպքում գործի քննությունը մյուս հայցվորների մասով շարունակվում է սույն գլխի կանոններով, եթե նրանց քանակը 20 կամ ավելի է: Հակառակ դեպքում գործը քննվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

4. Բոլոր հայցվորների կողմից հայցից հրաժարվելու դեպքում դատարանը գործի վարույթը կարճում է:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել