Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 59 — Փորձագետը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 59AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 59 — Փորձագետը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 59. Փորձագետը 1. Փորձագետը վարույթի առարկայով չշահագրգռված այն անձն է, որը հատուկ գիտելիքների կամ հմտությունների օգտագործմամբ օժանդակում է վարույթին՝ 1) հետազոտություն իրականացնելով և դրա հիման վրա գրավոր եզրակացություն տալով. 2) առանց հետազոտություն իրականացնելու գրավոր կարծիք տալով. 3) ապացուցողական կամ վարութային այլ գործողության կատարմանը մասնակցելով: 2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օժանդակության համար փորձագետը ներգրա

Ամբողջ Տեքստ

Հոդված 59. Փորձագետը 1. Փորձագետը վարույթի առարկայով չշահագրգռված այն անձն է, որը հատուկ գիտելիքների կամ հմտությունների օգտագործմամբ օժանդակում է վարույթին՝ 1) հետազոտություն իրականացնելով և դրա հիման վրա գրավոր եզրակացություն տալով. 2) առանց հետազոտություն իրականացնելու գրավոր կարծիք տալով. 3) ապացուցողական կամ վարութային այլ գործողության կատարմանը մասնակցելով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օժանդակության համար փորձագետը ներգրավվում է վարույթն իրականացնող մարմնի կամ վարույթի մասնավոր մասնակցի կողմից։ Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված օժանդակության համար փորձագետը ներգրավվում է միայն վարույթի մասնավոր մասնակցի կողմից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված օժանդակության համար` միայն վարույթն իրականացնող մարմնի կողմից:

3. Փորձագետը պետք է տիրապետի գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառի բավարար հատուկ գիտելիքների:

4. Քրեական վարույթին Հայաստանի Հանրապետության իրավունքի կամ միջազգային իրավունքի հարցերով փորձագետ չի ներգրավվում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել