Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 212 — Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 212AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 212 — Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 212. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը 1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումները կարող են բողոքարկել ընտրություններին մասնակցող թեկնածուն, կուսակցությունը։ 2. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործի քննությանը երրորդ անձի կարգավիճակով ներգրավվում է նաև այն անձը, որի ընտրվելը վիճարկվու

Ամբողջ Տեքստ

Հոդված 212. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը 1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումները կարող են բողոքարկել ընտրություններին մասնակցող թեկնածուն, կուսակցությունը։

2. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործի քննությանը երրորդ անձի կարգավիճակով ներգրավվում է նաև այն անձը, որի ընտրվելը վիճարկվում է։ Նրա չմասնակցելն արգելք չէ գործի քննության համար։

3. Վարչական դատարանը գործը քննելիս իրավասու է պարզելու քվեարկության իրական արդյունքները:

4. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ վեճերով վարչական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը. 1) ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ. 2) անվավեր ճանաչել ընտրական հանձնաժողովի որոշումը և` ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, բ. ընտրված ճանաչել համապատասխան թեկնածուին կամ կուսակցության (դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների, գ. ընտրությունները ճանաչել չկայացած։

5. Եթե գործի քննությունից հետո վարչական դատարանը, սպառելով ապացույցներ ձեռք բերելու համար սույն օրենքով նախատեսված բոլոր միջոցները, այդուհանդերձ, հնարավորություն չի ունեցել պարզելու ընտրության իրական արդյունքները, սակայն վարչական դատարանի կողմից որպես հավաստի գնահատված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, և դրանց համադրումը վկայում է դրանց միջև համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները, ապա որոշում ընդունելիս վարչական դատարանն իրավասու է այդ հիմքով անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները։ (212-րդ հոդվածը փոփ.

25.05.16 ՀՕ-56-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել