ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 1 — Ընդունել ի գիտություն, որ` 1.
Ամփոփում
Հոդված 1. Ընդունել ի գիտություն, որ` 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի համախմբված բյուջեն կկազմի` ա) եկամուտների (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի) գծով` 232.5 մլրդ դրամ. բ) ծախսերի (առանց միջբյուջետային փոխանցումների) գծով` 286.3 մլրդ դրամ. գ) դեֆիցիտը` 53.8 մլրդ դրամ: 2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2001 թվականի բյուջեն կկազմի` ա) եկամուտների (ներառյալ` անմիջապես պետական բյուջ
Ամբողջ Տեքստ
Հոդված 1. Ընդունել ի գիտություն, որ` 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի համախմբված բյուջեն կկազմի` ա) եկամուտների (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի) գծով` 232.5 մլրդ դրամ. բ) ծախսերի (առանց միջբյուջետային փոխանցումների) գծով` 286.3 մլրդ դրամ. գ) դեֆիցիտը` 53.8 մլրդ դրամ:
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2001 թվականի բյուջեն կկազմի` ա) եկամուտների (ներառյալ` անմիջապես պետական բյուջեից տրանսֆերտների տեսքով, ինչպես նաև պետական բյուջեով և համայնքների բյուջեներով պահպանվող հիմնարկներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների տեսքով ստացվող մուտքերը) գծով` 45.1 մլրդ դրամ. բ) ծախսերի գծով` 45.1 մլրդ դրամ:
3. Հայաստանի Հանրապետության համայնքների 2001 թվականի բյուջեները կկազմեն` ա) եկամուտների (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտները) գծով` 18.1 մլրդ դրամ. բ) ծախսերի գծով` 18.1 մլրդ դրամ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
