ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԻ, ԽԱՉԻԿ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ, ԿԱՐԻՆԵ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ՍԵՎԱԿ ԴԵՐՁՅԱՆԻ, ՎՈԼՈԴՅԱ ԱԲԱԶՅԱՆԻ ԵՎ ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 12 հուլիսի 2007թ. ՍԴԴԿՈ - | ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԻ, ԽԱՉԻԿ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ, ԿԱՐԻՆԵ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ՍԵՎԱԿ ԴԵՐՁՅԱՆԻ, ՎՈԼՈԴՅԱ ԱԲԱԶՅԱՆԻ ԵՎ ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
12 հուլիսի 2007թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը նախագահությամբ` Հ.Նազարյանի, անդամակցությամբ` Կ.Բալայանի, Վ.Պողոսյանի, քննության առնելով ՀՀ քաղաքացի Արթուր Սաքունցի եւ մյուսների
կողմից ներկայացված դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
ՀՀ քաղաքացիներ Արթուր Սաքունցը, Խաչիկ Շահբազյանը, Կարինե Այվազյանը, Սեւակ Դերձյանը, Վոլոդիա Աբազյանը եւ Էդգար Խաչատրյանը դիմել են Սահմանադրական դատարան, վիճարկելով «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ o-
րենքի 5 հոդվածի 2-րդ մասի դրույթների սահմանադրականությունը:
Դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին
մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4 եւ 5 մասերի, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի պահանջներին: Պահպանվել է նաեւ սահմանադրական
դատարան դիմելու` օրենքով նախատեսված ժամկետը:
Դիմումատուները սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները
եւ գտնում են, որ իրենց նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են ՀՀ
Սահմանադրության 2 եւ 107 հոդվածներին:
Գործում առկա է պետական տուրքի վճարման անդորրագիր:
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ մասով, սահմանադրական դատարանի 2-րդ կազմը
ՈՐՈՇԵՑ
ՀՀ քաղաքացիներ Արթուր Սաքունցի եւ մյուսների դիմումը` «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային ժողովին:
qusurur
=
ՔԱՐՏՈՒՂԱ
ՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏ
.
20
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 հուլիսի, 2007 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
