Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան3 փետրվարի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 3 փետրվարի 2009թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՍԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

03 փետրվարի 2009թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը նախագահությամբ` Հ.Նազարյանի, անդամակցությամբ` Հ.Դանիելյանի եւ Ռ.Պապայանի, քննության առնելով ՀՀ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի կողմից ներկայացված դիմումի ընդունելիության հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Քաղ. Ռուբեն Թորոսյանը 2009թ. հունվարի 16-ին (մտից թիվ 4-8) դիմել է

Սահմանադրական դատարան` վիճարկելով «Սահմանադրական դատարանի մասին»

ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված դրույթի

սահմանադրականությունը:

Դիմողը միջնորդել է վերոհիշյալ դիմումի ընդունման հարցը քննելիս հիմք ընդունել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի «ժդ» կետի դրույթները եւ ազատել իրեն պետական տուրք վճարելու պարտականությունից:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 3-րդ

մասի համաձայն այդ օրենքի 69 հոդվածում նշված գործերով դիմողը պարտավոր է

սահմանադրական դատարան ներկայացնել նաեւ օրենքով սահմանված չափով պետական տուրք (բազային պետական տուրքի հնգապատիկի չափով) վճարելու վերաբերյալ անդորրագիր կամ միջնորդություն` պետական տուրքի վճարումից ազատելու մասին: Տվյալ դեպքում դիմողը պետական տուրք վճարելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ 27 հոդվածի 3-րդ մասում նախատեսված իր պարտականությունը չկատարելը փաստարկում է «Պետական տուրքի մասին» ՀՀ

օրենքի 22 հոդվածի «ժդ» կետում նախատեսված արտոնությամբ

3. Դատարաններում պետական տուրքի վճարման արտոնությունները սահմանված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածում, որի «ժդ» կետը, ինչը վկայակոչում է դիմումատուն, նախատեսում է դատարաններում պետական

տուրքի վճարումից ազատում` ընտրելու եւ (կամ) ընտրվելու իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով: Սահմանադրական դատարան հասցեագրած իր դիմումով քաղ. Ռ.Թորոսյանը

բարձրացնում է օրենքի դրույթի սահմանադրականության հարց (ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետ) որպիսի գործերով «Պետական տուրքի մասին» ՀՀ o- րենքի 22 հոդվածի հիմքով պետական տուրքի վճարումից ազատում նախատեսված

չէ:

4. Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը հարկ է համարում

նշել, որ անձի իրավունքների, ազատությունների դատական եւ մասնավորապես`

սահմանադրական-դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի

(ՀՀ Սահմ. 18 հոդված) իրացումն ենթադրում է ոչ միայն իրավունքների (նյութական,

դատավարական) այլեւ` պարտականությունների անշեղ կատարում, որը նաեւ երաշխիք է դատական կարգով անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունն՝ ապահովելու համար: Պետական տուրքի ինստիտուտի օրենսդրական ներդրումը սահմանադրական-արդարադատական պրակտիկայում (2006թ. հուլիսի 1-ից) կոչված է ոչ թե անձին ծանրաբեռնել ձեւական պահանջով, այլ բարձրացնել նրա պատասխանատվությունը անհատական դիմումներով օրենքի դրույթի սահմանադրականությունը վիճարկելիս` միաժամանակ բացառելով դատարանն անհիմն դիմումներով՝ ծանրաբեռնելու հնարավորությունը, ինչը վկայում է նաեւ միջազգային պրակտիկան: Տվյալ դեպքում, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ

մասի առաջին նախադասությամբ սահմանված դրույթի սահմանադրականության

հարցով քաղ. Ռ.Թորոսյանի մեկ այլ դիմումով (ներկայացված` 2008թ. դեկտեմբերի

8-ին, մտից թիվ 4-247) սահմանադրական դատարանն արդեն իսկ քննության է ընդունել գործ, որի դատաքննությունը նշանակված է 2009թ. մարտի 17-ին, հետեւաբար «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված դրույթի սահմանադրականության վիճարկման հարցով քաղ. Ռ.Թորոսյանի կողմից կրկնակի դիմում ներկայացնելու արդարացի

հիմքեր չկան եւ իր կողմից վիճարկվող նորմի («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասություն) սահմանադրականության վերաբերյալ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով, դատարանի կանոնակարգով սահմանված կարգով բերվող փաստարկները (հիմնավորումները), միջնորդությունները կարող են քննության առնվել արդեն իսկ քննության ընդունված գործի շրջանակներում:

5. Ելնելով վերոշարադրյալից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի

մասին» ՀՀ օրենքի 27, 29 եւ 69 հոդվածներով, սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 3-րդ մասով, ՀՀ ՍԴ 2-րդ դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց

Չբավարարել պետական տուրք վճարելուց ազատելու վերաբերյալ քաղաքացի

Ռուբեն Թորոսյանի միջնորդությունը եւ նրա դիմումի քննության ընդունումը մերժել:

Նախագահող`

Հ. Նազարյան

Անդամներ`

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏ

SU4U20

Հ.Դանիելյան

Ռ.Պապայան

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 փետրվարի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել