ԳԵՎՈՐԳ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 9 հունիսի 2008թ. ՍԴԴԿՈ - | ԳԵՎՈՐԳ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
9 հունիսի 2008թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը
Նախագահությամբ՝ Հ. Դանիելյանի
Անդամակցությամբ՝ Հ. Նազարյանի
Վ. Պողոսյանի
Քննության առնելով ՀՀ քաղաքացի Գևորգ Գյոզալյանի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Քաղ. Գևորգ Գյոզալյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 231 հոդվածի 2-րդ մասի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1 հոդվածի սահմանադրականությունը։ Դատարանը գտավ, որ դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի
1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի
պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու` օրենքով նախատեսված ժամկետը և մուծվել է պետական տուրքը: Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և գտնում է, որ իր
նկատմամբ կիրառված օրենքների դրույթները հակասում են Սահմանադրությանը։
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի 69 հոդվածի 6 կետով,
Սահմանադրական դատարանի 2-րդ կազմը
ՈՐՈՇԵՑ
Քաղ. Գևորգ Գյոզալյանի դիմումը` ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի
223 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 231 հոդվածի 2-րդ մասի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1 հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
ZZ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
10
4
RUPSAN
ՐՈՒԹՅՈՒՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 հունիսի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
