ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի հունվարի 20 - ին « ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 4.1-ին մասը և 43-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածում՝ 1) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 9-րդ կետից հանել «, վերահսկում է դրանց իրականացումը» բառերը.
3) 14-րդ կետից հանել «և վերահսկումը» բառերը. 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-14.3-րդ կետերով. «14.1) սահմանում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը. 14.2) մշակում, ներդնում և վարում է կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրները.
14.3) հաստատում է լիցենզիայի ներդիրի և լիցենզավորված անձանց գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերը.»: Հոդված 3 . Օրենքի 37.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 37 .
1. Ն ախադպրոցական, միջնակարգ , նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության բնագավառներում վերահսկողություն ը 1. Նախադպրոցական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության բնագավառներում պետական վերահսկողությունն ապահովում է օրենքով ստեղծված համապատասխան տեսչական մարմինը կանխարգելիչ, վերահսկողական, հետադարձ կապի ապահովման և օրենքով սահմանված այլ գործառույթների միջոցով։
2. Կրթության ոլորտի տեսչական մարմինն իրականացնում է ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների կողմից նախադպրոցական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում օրենսդրության, այդ թվում՝ կրթության պետական չափորոշիչների և կրթական ծրագրերի պահանջների պահպանման վերահսկողությունը, ինչպես նաև խորհրդատվական և կանխարգելիչ գործառույթների միջոցով նպաստում է կրթական ծրագրերի արդյունավետ կազմակերպման, դրանց յուրացման ու կրթության որակի բարձրացման գործընթացներին։»։ Հոդված 4. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ուսումնական հաստատությունների պետական պատվերով ֆինանսավորելու կարգը և չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաշվի առնելով ուսումնական հաստատության տիպը, կրթական ծրագրերի և դրանց կազմակերպման առանձնահատկությունները։ Որպես հաշվարկման չափանիշ կարող է ընդունվել մեկ խմբի կամ մեկ սովորողի թիվը։»։ Հոդված 5. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «մեկ սովորողի հաշվարկով» բառերը։ Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի 14.1-14.3-րդ կետերով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետ սահմանել մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. փետրվարի 11 Երևան ՀՕ-31-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-31-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (22.02.2021-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.02.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 20.01.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 11.02.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 22.02.2021 Հիմնական ակտ 20.01.2021, ՀՕ-31-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.04.1999, ՀՕ-297 14.04.1999, ՀՕ-297 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 հունվարի, 2021 թ.
- Գործի #:
- ՀՕ-31-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
