Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 78 — Ընդհանուր ժողովի հանձնաժողովների գործառույթները և գործունեությունը 1.
ARLISՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 78AI Ինդեքսավորված

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 78 — Ընդհանուր ժողովի հանձնաժողովների գործառույթները և գործունեությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 78. Ընդհանուր ժողովի հանձնաժողովների գործառույթները և գործունեությունը 1. Յուրաքանչյուր հանձնաժողով իր դատավոր անդամների կազմից հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը՝ հանձնաժողովի գործունեության կարգին համապատասխան: Հանձնաժողովի գործունեության կարգով կարող են սահմանվել հանձնաժողովի նիստերի անցկացման և հարցերի քննարկման առանձնահատկությունները: 2.

Ամբողջ Տեքստ

Հոդված 78. Ընդհանուր ժողովի հանձնաժողովների գործառույթները և գործունեությունը 1. Յուրաքանչյուր հանձնաժողով իր դատավոր անդամների կազմից հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը՝ հանձնաժողովի գործունեության կարգին համապատասխան: Հանձնաժողովի գործունեության կարգով կարող են սահմանվել հանձնաժողովի նիստերի անցկացման և հարցերի քննարկման առանձնահատկությունները:

2. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ 1) դատավորի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ. 2) իրականացնում է սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ գործառույթներ: 2.1. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը լուծելու կամ հարուցված կարգապահական վարույթի արդյունքում միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու հարցը լուծելու համար Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի առնվազն յոթ անդամ: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը: Հարուցված կարգապահական վարույթի արդյունքում միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի վերաբերյալ որոշումը չընդունվելու դեպքում կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունը համարվում է մերժված, իսկ հարուցված կարգապահական վարույթի արդյունքում միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու հարցի վերաբերյալ որոշումը չընդունվելու դեպքում հարուցված կարգապահական վարույթը կարճվում է: 2.2. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ընդունած որոշման վերաբերյալ: Եթե Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը:

3. Ուսումնական հարցերի հանձնաժողովը՝ 1) հաստատում է դատավորների վերապատրաստման կարգը. 2) դատավորի թեկնածուների հավակնորդների գնահատման համար առաջարկում է դատավորի թեկնածություն՝ նրա համաձայնությամբ. 3) դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ուսուցման ծրագրերում ներառելու նպատակով Արդարադատության ակադեմիա է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ.

4) Արդարադատության ակադեմիա է ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա անձանց ցուցակը՝ առարկայական կուրսերի ընտրության նշումով. 5) սահմանում է դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ուսումնառության ժամաքանակը.

6) Արդարադատության ակադեմիային առաջարկում է դատավորների թեկնածուների հավակնորդների փորձաշրջանի ղեկավարներ. 7) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ գործառույթներ:

4. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը՝ 1) իրականացնում է դատավորների գործունեության գնահատումը. 2) սույն օրենսգրքի 142-րդ հոդվածով սահմանված՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում կամ դատավորի վարքագծի կանոնների խախտում (այդ թվում՝ էական կարգապահական խախտում) հայտնաբերելու դեպքում դիմում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար. 3) իրականացնում է սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ գործառույթներ: (78-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն, լրաց.

04.03.26 ՀՕ-72-Ն ) (25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (78-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ է մտնում 31.07.20-ին` Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձևավորման պահից, համաձայն ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 31.07.20 N 04Ա որոշման ) ( 04.03.26 ՀՕ-72-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ԲԱԺԻՆ 3 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԳԼՈՒԽ 14 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել