Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 321 — Վերստուգման ակտերով , բողոքարկման հանձնաժողովի և դատարանի որոշումների հիման վրա վերահաշվարկվող գումարների հաշվառումը (վերնագիրը փոփ.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 321AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 321 — Վերստուգման ակտերով , բողոքարկման հանձնաժողովի և դատարանի որոշումների հիման վրա վերահաշվարկվող գումարների հաշվառումը (վերնագիրը փոփ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 321. Վերստուգման ակտերով , բողոքարկման հանձնաժողովի և դատարանի որոշումների հիման վրա վերահաշվարկվող գումարների հաշվառումը (վերնագիրը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն) 1. Վերստուգման և նախորդ ստուգման (կամ վերստուգման) արդյունքների գումարային տարբերությունները, Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն, հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտում հաշվառվում են վերստուգման ակտն Օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով

Ամբողջ Տեքստ

Հոդված 321. Վերստուգման ակտերով , բողոքարկման հանձնաժողովի և դատարանի որոշումների հիման վրա վերահաշվարկվող գումարների հաշվառումը (վերնագիրը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն) 1. Վերստուգման և նախորդ ստուգման (կամ վերստուգման) արդյունքների գումարային տարբերությունները, Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն, հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտում հաշվառվում են վերստուգման ակտն Օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող օրը՝ Օրենսգրքի 320-րդ հոդվածի համաձայն (անկախ խախտման տեսակների փոփոխությունը հաշվի առնելուց):

2. Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները (կամ անգործությունը) հարկ վճարողի կողմից բողոքարկման հանձնաժողովին բողոքարկելու դեպքում դիմում-բողոքի ներկայացումը չի կասեցնում տույժերի հաշվարկումը:

3. Բողոքարկման հանձնաժողովի կամ դատարանի որոշմամբ ստուգման (վերստուգման) ակտը, ուսումնասիրության արձանագրությունը կամ վարչական ակտը չեղյալ համարվելու դեպքում, ինչպես նաև Օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերով պայմանավորված, Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտում կատարված գրանցումները ենթակա են փոփոխման, իսկ մասնակի փոփոխման դեպքում գրանցվում են տվյալ և նախորդ որոշման և ստուգման (վերստուգման, ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքների գումարային տարբերությունները` օրենսգրքի 320-րդ հոդվածին համապատասխան: (321-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն, խմբ., փոփ.

01.03.23 ՀՕ-101-Ն ) (21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել