ԱՆԱՍՏԱՍ ԳԻՇՅԱՆԻ ԵՎ ՆՈՐԱՅՐ ԵՂԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 մարտի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 7 | ԱՆԱՍՏԱՍ ԳԻՇՅԱՆԻ ԵՎ ՆՈՐԱՅՐ ԵՂԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երեւան
12 մարտի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ` Կ. Բալայանի
Անդամակցությամբ` Վ.Հովհաննիսյանի
Վ. Պողոսյանի
Քննության առնելով քաղաքացիներ Անաստաս Գիշյանի եւ Նորայր Եղիկյանի դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ․
1. Քաղաքացիներ Անաստաս Գիշյանը եւ Նորայր Եղիկյանը 24.02.2010թ. դիմել են
ՀՀ սահմանադրական դատարան` վիճարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ
հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի եւ 113-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների սահմանադրականությունը: Դիմողները ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումում խնդրել
են «ՀՀ սահմանադրության 1, 3, 14, 14.1, 18, 32 հոդվածներին եւ 48 հոդվածի 2-րդ կետին
հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի
3-րդ կետի եւ 113 հոդվածի 3-րդ մասի դրույթները»:
2. Վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ դիմողները
ներկայացրել են հետեւյալ հիմնավորումները.
Անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի 24.02.2009թ. ՍԴՈ-792 որոշմանը,
դիմողները նշում են, որ աշխատանքի բնագավառում անհատի սահմանադրական իրավունքների եւ ազատությունների անմիջական իրացման ու պաշտպանության խնդիրների կարգավորմանն է կոչված ՀՀ աշխատանքային օրենսգրությունը, որի նպատակն է սահմանել
անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության երաշխիքները, պաշտպանել
աշխատողների եւ գործատուների իրավունքներն ու շահերը, եւ որպես աշխատանքային
հարաբերությունների կարգավորման սկզբունք նախատեսված է կողմերի իրավահավասարությունը` անկախ աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից: Դիմողները գտնում են, որ գործատուն կրում է անուղղակի ապացուցման պարտականություն աշխատողի հանդեպ նրան արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական եւ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաեւ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում աշխատանքից ազատելիս ապացուցելու, որ իր մոտ բացակայում է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք: Դիմողները համոզված են, որ խնդրո առարկա քաղաքացիական գործով բացակայում է
համապատասխան թույլատրելի ապացույցը այն մասին, որ պատասխանող ընկերությունում
առկա չէ հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը եւ որակավորմանը համապատասխան այլ աշխատանք: Դիմողների կարծիքով` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի
3-րդ կետը, այդպիսի ձեւակերպմամբ համահունչ չէ Սահմանադրության 1, 14 եւ 14.1
հոդվածներով ամրագրված եւ մարդու համար երաշխավորված սահմանադրաիրավական
նորմերի բովանդակությանը:
Դիմողները գտնում են, որ վերոնշյալ հոդվածի հետեւյալ ձեւակերպումները, այն է`
«...եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում...» եւ «...գործատուի մոտ
համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում...», գործատուի համար
սուբյեկտիվ գործողությունների լայն դաշտ են ստեղծում, ինչի արդյունքում խախտվում են
աշխատողների Սահմանադրությամբ երաշխավորված 1, 3, 14, 14.1, 18, 32 հոդվածներով եւ 48
հոդվածի 2-րդ կետով ամրագրված իրավունքները:
3. Ուսումնասիրելով դիմումը եւ դրան կից փաստաթղթերը` ՀՀ սահմանադրական
դատարանի թիվ 1 դատական կազմը պարզեց, որ.
դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,
դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի
որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական
դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ ղեկավարվելով
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ եւ 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ,
Քաղաքացիներ Անաստաս Գիշյանի եւ Նորայր Եղիկյանի գործն ընդունել քննության եւ
որպես պատասխանող ներգրավել ՀՀ Ազգային Ժողովին:
Նախագահող՝
Անդամներ`
ՆԱԴՐԱԿԱՆ
ԳՍՏԱՐԱՆԻ
|ՐՈՒԹՅՈՒՆ
Խ Ա Տ Ա Կ 1
12 մարտի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/1-7
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 մարտի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-7
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
