Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 829 — Պահառուի պատասխանատվության չափը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 829AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 829 — Պահառուի պատասխանատվության չափը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 829. Պահառուի պատասխանատվության չափը 1. Գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի հետևանքով պահատուին պատճառված վնասները հատուցում է պահառուն` սույն օրենսգրքի 409 հոդվածին համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պահատվության պայմանագրով: 2. Անհատույց պահատվության դեպքում գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի հետևանքով պահատուին պատճառված վնասները հատուցվում են` 1) գույքի կորստի կամ պակասորդի համար` կորած կամ պակասած գույքի արժեքի

Ամբողջ Տեքստ

Հոդված 829. Պահառուի պատասխանատվության չափը 1. Գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի հետևանքով պահատուին պատճառված վնասները հատուցում է պահառուն` սույն օրենսգրքի 409 հոդվածին համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պահատվության պայմանագրով:

2. Անհատույց պահատվության դեպքում գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի հետևանքով պահատուին պատճառված վնասները հատուցվում են` 1) գույքի կորստի կամ պակասորդի համար` կորած կամ պակասած գույքի արժեքի չափով. 2) գույքի վնասվածքի համար` դրա արժեքի նվազած մասի չափով:

3. Այն դեպքում, երբ վնասվածքի հետևանքով, որի համար պատասխանատվություն է կրում պահառուն, գույքի որակն այնքան է փոխվել, որ այն չի կարող օգտագործվել իր սկզբնական նշանակությանը համապատասխան, պահատուն իրավունք ունի հրաժարվել գույքից և պահառուից պահանջել այդ գույքի արժեքը, ինչպես նաև հատուցելու այլ վնասները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պահատվության պայմանագրով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել