Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հովհաննիսյան — ՍնԴ/1166/04/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Հովհաննիսյան — ՍնԴ/1166/04/19

Վճռաբեկ դատարանՍնԴ/1166/04/1911 մարտի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով -Քարօլին Բաղումեանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Նունուֆար Հովհաննիսյանի դիմումի՝ Քարօլին Բաղումեանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Նունուֆար Հովհաննիսյանը պահանջել է -Քարօլին Բաղումեանին ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի 10.09.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է: Սնանկության դատարանի 16.09.2019 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Գնորգ Գնորգյանը ն հրավիրվել է պարտատերերի առաջին ժողով: 2 Սնա

Ամբողջ Տեքստ

ՀՍՏ 2275

222 ԱՄԱՐ Ֆ

/// թ պա ՈՏ:՝

1-- ԱՆ

վ ԱՋ մ. Ը 2

ՀՀՑՀԲԻՆ ՀԵ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/1166/04/19 դատարանի որոշում 2025թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ//1166/04/19

Նախագահող դատավոր՝ Ս. Գրիգորյան

Դատավորներ՝ Ա. Կուրեխյան

Ա. Մխիթարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի մարտի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով -Քարօլին Բաղումեանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Նունուֆար Հովհաննիսյանի դիմումի՝ Քարօլին Բաղումեանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Նունուֆար Հովհաննիսյանը պահանջել է -Քարօլին Բաղումեանին ճանաչել սնանկ:

Սնանկության դատարանի 10.09.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է: Սնանկության դատարանի 16.09.2019 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Գնորգ Գնորգյանը ն հրավիրվել է պարտատերերի առաջին ժողով:

2

Սնանկության դատարանի 13.01.2020 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2020 թվականի որոշմամբ Քարօլին Բաղումեանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Սնանկության դատարանի 10.09.2019 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:

Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.03.2020 թվականի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ:

Դատարանի 21.07.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 01.06.2021 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Գնորգ Գնորգյանը ն հրավիրվել է պարտատերերի առաջին ժողով:

Դատարանի 01022022 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.05.2022 թվականի որոշմամբ Քարօլին Բաղումեանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 01.02.2022 թվականի «Քարօլին Մամիկոնի Բաղումեանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քարօլին Բաղումեանը:

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել սնանկության գործով կառավարիչ Գնորգ Գնորգյանը (այսուհետ՝ Կառավարիչ) ն Նունուֆար Հովհաննիսյանը (ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյան):

2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 73-րդ, 78-րդ ն 79-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածը, «Սնանկության մասինե» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-59-րդ, 6-րդ ու 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով Սնանկության դատարանը դեռնս 13.01.2020 թվականին կայացրել է պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշում, որը չի բողոքարկվել, չի բեկանվել, ինչը նշանակում է, որ այդ որոշումն օրինական ուժի մեջ է մտել ո պարտադիր է ինչպես Դատարանի, այնպես էլ իր, պարտատերերի ու Կառավարչի համար ն ենթակա է պարտադիր կատարման:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշման բողոքարկումն անթույլատրելի է Ա հակասում է արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող իրավական որոշակիության սկզբունքին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ Սնանկության դատարանը 13.01.2020 թվականին կայացրած ն օրինական ուժի մեջ մտած «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ հաստատել է, որ Նունուֆար Հովհաննիսյանի հանդեպ իր պարտավորությունը կազմում է 3.867.974 ՀՀ դրամ, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են

Յ

հաշվարկման այդ գումարի նկատմամբ ու ոչ 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ, իսկ Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) նկատմամբ՝ միասին վերցված՝ 1.100.000 ՀՀ դրամ, 6.778,24 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ն 10.167,36 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Նշվածից հետնում է, որ գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նուն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս չպետք է կրկին ապացուցվեն:

Վերաքննիչ դատարանը կիրառել է թիվ ԵՇԴ/0133/04/14 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.08.2018 թվականի որոշումը, մինչդեռ հաշվի չի առել, որ այդ գործի փաստական հանգամանքները նույնական չեն սույն գործի փաստական հանգամանքների հետ` միաժամանակ շեղվելով թիվ ԳԴ/0017/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.07.2020 թվականի որոշմաբ արտահայտված իրավական դիրքորոշումներից:

Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ Կոմիտեն ն Նունուֆար Հովհաննիսյանն առնվազն 2011 թվականից ի վեր դատական ակտի հարկադիր կատարման եղանակով կատարողական վարույթների հիման վրա կարող էին ստանալ իրենց պահանջների բավարարում, որպիսի հնարավորությունից չեն օգտվել: Ավելին՝ Նունուֆար Հովհաննիսյանի պահանջի հիմքում դրվել են պարտավորության մայր գումարին՝ 40.000 ԱՄՆ դոլարին հաշվարկվող տոկոսները, մինչդեռ պարտքի մնացորդը կազմել է 3.867.974 ՀՀ դրամ, քանի որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի դիմաց Երնան քաղաքի Նորքի 11-րդ Ա 13-րդ փողոցների միջն թիվ 7 հասցեում գտնվող անշարժ գույքը 15.180.426,2 ՀՀ դրամ պարտքի դիմաց որպես սեփականություն հանձնել է Նունուֆար Հովհաննիսյանին ու թույլատրվել է նան այդ գույքի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելը: Կոմիտեի 16.059,67 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ավելացված պահանջի ն Նունուֆար Հովհաննիսյանի 40.677 ԱՄՆ դոլարին համարժեք 20.048.831 ՀՀ դրամի տոկոսագումարի, 670.000 ՀՀ դրամ դատական ծախսերի պահանջների չափերն օրինական չեն, քանի որ ներկայացվել են սխալ հաշվարկներով, արդեն իսկ հաստատված պահանջի բովանդակային տարրի փոփոխությամբ, որի հետնանքով փոփոխվել են դրանց չափերը:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները` դրանց վերաբերելիության, արժանահավատության տեսանկյունից, ինչպես նան իրենց համակցության մեջ, իսկ բողոքարկված որոշման պատճառաբանական մասը չի պարունակում կիրառելի իրավունքի վերաբերյալ եզրահանգումներ ու իրավական հիմնավորումներ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.05.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն:

21 Կառավարչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի ապատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

Դատարանի 01.02.2022 թվականի որոշումը կայացվել է այն հիմքով, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 24.01.2020 թվականի որոշմամբ բեկանել է Քարօլին Բաղումեանին սնանկ ճանաչելու մասին Սնանկության դատարանի 10.09.2019 թվականի վճիռը, ինչը հանգեցրել է սնանկության հետագա փուլերի դադարմանը ն դրանց արդյունքում կայացված դատական ակտերի վերացմանը:

4

(Թեն Քարօլին Բաղումեանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարանի 06.05.2022 թվականի որոշման դեմ, այդուհանդերձ ընդունել է Դատարանի 01.02.2022 թվականի որոշմամբ հաստատված բոլոր պահանջները, միջոցներ է ձեռնարկել դրանք կատարելու ուղղությամբ ն ընդունել է այդ պահանջները կատարելու համար իր կողմից հաստատված ու պարտատերերի կողմից ընդունված միջանկյալ բաշխման ծրագրերը:

Ավելին՝ Քարօլին Բաղումեանը ն պարտատերերը ծանուցվել են սնանկության գործը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի հիմքով ավարտելու իր մտադրության մասին ու առարկություն չեն ներկայացրել:

22 Նունուֆար Հովհաննիսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

Քարօլին Բաղումեանն ընդունել է Դատարանի 01022022 թվականի որոշմամբ հաստատված բոլոր պահանջները, միջոցներ է ձեռնարկել դրանք կատարելու ուղղությամբ ն փաստացի ամբողջությամբ կատարել է, ընդունել է (չի վիճարկել) Կառավարչի հաստատած միջանկյալ բաշխման ծրագրերը:

Թիվ ԵՇԴ/0133/0414 սնանկության գործով 3108.2018 թվականին կայացված որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները ՀՀ վճռաբեկ դատարանը չի պայմանավորել բացառապես սնանկ ճանաչելու վճիռը նոր կամ նոր երնան եկած հանգամանքներով բեկանելու փաստի հետ: Սնանկության դատարանի 10.09.2019 թվականի վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից բեկանված լինելու պայմաններում դադարել է նան Սնանկության դատարանի 13.01.2020 թվականի որոշման իրավական գործողությունը: Նշվածից հետնում է, որ սնանկության վճիռը բեկանվելու դեպքում իրավական հետնանքներ չեն կարող առաջացնել դրա հիման վրա կայացված դատական ակտերը: Ընդ որում, գործի նոր քննության դեպքերում դատավարական բոլոր գործընթացներն իրականացվում են սկզբնական փուլից:

Բողոք բերած անձի նշած՝ թիվ ԳԴ/0017/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.07.2020 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները սույն գործով կիրառելի չեն, քանի որ գործերի փաստական հանգամանքները նույնական չեն:

Թեն թիվ ԵԿԴ/1340/02/09 քաղաքացիական գործով կայացված վճռի կատարման համար հարուցված թիվ 00041914 կատարողական վարույթի շրջանակներում բռնագանձում է տարածվել Երնան քաղաքի Նորքի 11-րդ ն 13-րդ փողոցների միջն թիվ 7 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, այդուհանդերձ ոչ միայն չի կատարվել իր սեփականության իրավունքի պետական գրանցում, այլն այդ գույքի նկատմամբ գրանցվել է բողոք բերած անձի ու Էմիլ Սիմոնյանի ընդհանուր սեփականության իրավունքը: Այսինքն, թիվ ԵԿԴ/1340/02/09 քաղաքացիական գործով կայացված վճիռը կատարված չէ, հետնաբար 40.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ տոկոսներ պետք է հաշվարկել սկսած 03.03.2011 թվականից մինչն անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի գրանցման պահը:

Իր նկատմամբ բողոք բերած անձի պարտավորությունը կազմում է 4539574 ՀՀ դրամ` որպես պարտավորության գումարի մնացորդ, 20.048.831 ՀՀ դրամ՝ որպես տոկոսներ, 820.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս, ինչպես նան 623.000 ՀՀ դրամ՝ որպես հետագայում հաստատված նոր դրամական պահանջ, որը նույնպես փաստացի վճարվել է:

5

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Սնանկության 6դատարանի 10.092019 թվականի վճռով Նունուֆար Հովհաննիսյանի հարկադիր սնանկության դիմումը բավարարվել է՝ Քարօլին Բաղումեանը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 118-122).

2)21102019 թվականին Սնանկության դատարանում ստացվել է Կոմիտեի դիմումը՝ 6.778,24 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, 10.167,36 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի Ա 1.000.000 ՀՀ դրամի չափով պահանջները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում գրանցելու մասին, իսկ 30.10.2019 թվականին՝ Նունուֆար Հովհաննիսյանի դիմումը՝ 24.034.693 ՀՀ դրամի ու 300.000 ՀՀ դրամի չափով պահանջները գրանցելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 4, 5, 26, 26ա).

3) Սնանկության դատարանի 13.01.2020 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը՝ ըստ հետնյալ առաջնահերթության ն ապահովվածության. Կոմիտեի 100.000 ՀՀ դրամի չափով պահանջը (դատական ծախս), 6.778,24 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, 10.167,36 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ու «1000.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ»-ի (21012020 թվականի որոշմամբ վրիպակն ուղղվել է ն նշվել է «1.000.000 ՀՀ դրամ») չափով պահանջը գրանցվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում, Նունուֆար Հովհաննիսյանի 300.000 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում, իսկ 6.788.816,95 ՀՀ դրամի չափով պահանջը` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում (հատոր 2-րդ, գ.թ. 155-165, 174).

4) Դատարանի 27.03.2020 թվականի որոշման բովանդակության համաձայն՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2020 թվականի որոշմամբ -Քարօլին Բաղումեանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Սնանկության դատարանի 10.09.2019 թվականի վճիռը բեկանվել է ն գործն ուղարկվել է նոր քննության (հիմք' Դատարանի 27.03.2020 թվականի «Թիվ ՍնԴ/1166/04/9 սնանկության գործը վարույթ ընդունելու մասին» որոշում (հավելված 1-ին, գ.թ. 1)).

5) Դատարանի 27.03.2020 թվականի որոշմամբ սույն սնանկության գործն ընդունվել է վարույթ (հավելված 1-ին, գ.թ. 1).

6) պարտապանին սնանկ ճանաչելու հարցի նոր քննության արդյունքում Դատարանի 21.07.2020 թվականի վճռով Նունուֆար Հովհաննիսյանի հարկադիր սնանկության դիմումը բավարարվել է՝ Քարօլին Բաղումեանը ճանաչվել է սնանկ (հավելված 1-ին, գ.թ. 7-17).

7) 05.08.2021 թվականին Դատարանում ստացվել է Նունուֆար Հովհաննիսյանի դիմումը՝ 4.539.574 ՀՀ դրամի, դրա նկատմամբ հաշվարկված՝ 20.048.831 ՀՀ դրամի, 820.000 ՀՀ դրամի ն 300.000 ՀՀ դրամի չափով պահանջները գրանցելու մասին, իսկ 17.08.2021 թվականին՝ Կոմիտեի դիմումը՝ 33.005,27 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, 1000.000 ՀՀ դրամի չափով պահանջները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում գրանցելու մասին (հավելված 1-ին, գթ. 2123, 44-46).

8) Դատարանի 01.02.2022 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը ըստ հետնյա՝։ առաջնահերթության ն ապահովվածության. Կոմիտեի 100.000 ՀՀ դրամի չափով պահանջը (դատական ծախս) գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում, 33.005,27 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, 1.000.000 ՀՀ դրամի չափով պահանջները, ինչպես նան Նունուֆար Հովհաննիսյանի 25.408.405 ՀՀ դրամի չափով պահանջը՝

6

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում (հավելված 2-րդ, գթ. 83-98):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 78-րդ ու 79-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որը, սակայն, հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը դատական ակտի վերջնական ն պարտադիր լինելու սկզբունքի համատեքստում հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. արդյոք պարտապանին սնանկ ճանաչելու վճիռը բեկանվելու ու նոր քննության ուղարկվելու պայմաններում կարող են իրավաբանական հետնանքներ առաջացնել այն դատական ակտերը, որոնք կայացվել են բեկանված վճռի հիման վրա:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի ն անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է ցհամարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի ն ազատության նշանակությանը:

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները ն ազատությունները 0սահմանափակելիս օրենքները "պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը ն ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների ն ազատությունների կրողները ն հասցեատերերն ի վիճակի լինեն դրսնորելու համապատասխան վարքագիծ:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք: (...):

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:

7

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նան դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար (...):

Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) 18.03.2016 թվականին ընդունած «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկ»-ում(1) Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում որպես իրավունքի գերակայության գնահատման չափանիշ դիտարկվում է նան իրավական որոշակիությունը, որի դրսնորումներից է շտ յսմօառ սկզբունքը: Այս սկզբունքը ենթադրում է, որ պետք է հարգել վերջնական դատողությունները, եթե առկա չեն դրանք վերանայելու հիմնավոր պատճառներ (կետ 63):

Վենետիկի հանձնաժողովի «Իրավունքի գերակայության մասին զեկույցի» (ընդունված 2011 թվականի մարտի 25-26)շ(2) 46-րդ կետը սահմանում է, որ իրավական որոշակիությունը պահանջում է հարգել օտ յսաշռռ սկզբունքը, համաձայն որի՝ ներպետական դատարանների վերջնական դատական ակտերը չպետք է կասկածի տակ դրվեն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ Եվրոպական դատարան) նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվող՝ դատարանի առջն արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որով ամրագրված է, ի թիվս այնի, որ իրավունքի գերակայությունը պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մի մասն է: Իրավունքի գերակայության հիմնարար կողմերից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է, որով պահանջվում է, ու նց, որ երբ դատարանները որնէ հարցի վերաբերյալ կայացնում են վերջնական որոշում, այդ որոշումը չպետք է կասկածի տակ դրվի: Իրավական որոշակիությունը ենթադրում է օջ /սժ/ՇՕւռ սկզբունքի, այն է՝ վճիռները վերջնական լինելու սկզբունքի պահպանում (ե՛ս նան Ամիրխանյանն ըեդդեմ Հայաստանի թիվ 22343/08 գանգատով Եվրոպական դատարանի 03.12.2015 թվականի վճիռը, Իրինա Ֆեդոտովան ընդդեմ Ռուսաստանի թիվ 1752/02 գանգատով Եվրոպական դատարանի 19.012007 թվականի վճիռը, կետ 2. Նեդջեթ Շահինը ն Պերիհան Շահինե ըեդդեմ Թուրքիայի թիվ 13279/05 գանգատով Եվրոպական դատարանի 20.112011 թվականի վճիռը, կետ 57, էսոմճեռ Ցսօօտոռ խԽԱտտօո լոօ.-ն ու քսոմռեռ Ցսօշօտոռ Ք8սշսՒօջեն ընդդեմ Ռումիեիայի թիվ 1231/04 Եվրոպական դատարանի 25.09.2012 թվականի վճիռը, կետ 11):

Եվրոպական դատարանն իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում նշել է, որ մրցակցող դատական որոշումների առկայությունը կարող է առաջացնել իրավական անորոշության վիճակ, որը կարող է նվազեցնել հասարակության վստահությունը Օ։դատական համակարգի նկատմամբ, մինչդեռ այդ վստահությունը հստակորեն իրավունքի գերակայության վրա հիմնված պետության էական տարրերից մեկն է (տե՛ս օրինակ՝ Տ/ոօ 150990Ւ0165 4.Է.է.-ե ընդդեմ Հունաստանի թիվ 17257/13 գանգատով Եվրոպական դատարանի 23052019 թվականի վճիռը): Իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է, որ կողմը, հիմնվելով դատարանի կողմից նախորդ գործով բարձրացված հարցով արված գնահատականի վրա, որը բարձրացվում է նան տվյալ գործով, կարող է օրինական սպասում ունենա առ այն, որ դատարանը կհետնի իր նախորդ կարգավորմանը, եթե միայն չկան հիմնավոր հանգամանքներ այդ կարգավորումից շեղվելու

կ Էլեկտրոնային հղումը՝ հէէքՏ://Ո/ո.ԿՇՈ/Շ6.Շ06.|ոէ/Պ6ԵքՕՐՈՏ/մօՇսոՇՈՒՏ/մ6Թս էէ. ՅՏթշքժր |5-ԸԾԼ- ճ0(2016)007-5:

7 Էլեկտրոնային հղումը՝ հէէքՏ://Ո/րղ.ԿՇՈ1Շ6.ՇՕ6.ԼՈւ/Ո6ԵՒԾՐՈՈՏ/4ՕՇսող6ուՏ/մ618Ա1.8Տքթ»:7քժի |6-ՇՇԼ- ճ0(2011)003:64-6:

8

համար (տե՛ս Տ/916-ն ըեդդեմ Ռումինիայի գործով 16.072013 թվականի վճիռը, կետ 38, ԹՕ20Ա6 /4ՆՒռո-ն ընդդեմ Ռումինիայի գործով 16.12.2014 թվականի վճիռը, կետ 42):

Եվրոպական դատարանի իրավունքի որոշակիության վերաբերյալ ձնավորած կայուն նախադեպային պրակտիկայի համաձայն՝ իրավունքի որոշակիությունը դրսնորվում է տարբեր ձներով, մասնավորապես դրա տարրերից մեկն է դատական ակտերի վերջնականությունը ն սպարտադիրությունը, որը ենթադրում է դատարանի կողմից կայացված վերջնական դատական ակտը կասկածի տակ չդնելու պահանջը (տե'ս Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի թիվ 28342/95 գանգատով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, կետ 61):

Եվրոպական դատարանն արձանագրել է նան, որ դատական ակտերի

պարտադիրությունը ն վերջնականությունը ենթադրում է օտ յսմճճ սկզբունքի հարգում, որը, երաշխավորելով վճիռների վերջնականությունը, նպաստում է ներպետական դատավարության կողմերի կայունության ապահովումը (տես Գվուդմունդուր Անդրի Ավստաուսոն ընդդեմ Իսլանդիայի թիվ 26374/8 գանգատով եվրոպական դատարանի 01.12.2020 թվականի վճիռը, կետ 238):

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ իրավական որոշակիությունն իրավական անվտանգության կարնոր բաղադրիչ է, որով, ի թիվս այլնի, ապահովվում է նան վստահությունը հանրային իշխանության ն նրա հաստատությունների նկատմամբ (տե՛ս Սահմանադրական դատարանի 26.03.2021 «թվականի թիվ ՍԴՈՎՏՑ6 որոշումը): Միջազգային իրավունքում հայտնի սկզբունքը` «Դատարանը կրկին չի որոշի արդեն որոշված գործը» (-6Տ սմ /Շճէճ), ենթադրում է, որ դատական գործով ընդունված վերջնական որոշումը որպես իրավական որոշակիության արդյունք ենթակա է հարգանքի (տե'ս Սահմանադրական դատարանի 27.05.2008 թվականի թիվ ՍԴՈ-754 որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, արձանագրել է, որ իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի 0պարտադիրությունը։ Պարտադիրության հատկանիշն անմիջականորեն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի իրավակարգավորումից ն ենթադրում է, որ պետական ն տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք ն քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ն իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տե՛ս Անժելա ն Նունե Հարությունյաններն ընդդեմ Բեգլար Մկրտումյանի թիվ ԵԱԴԴ/0913/02//3 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները նե Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքը, արձանագրում է, որ իրավական որոշակիության սկզբունքի առանցքային տարրերից մեկը դատական ակտերի կայունության կամ Ր6Տ յսժՇճէձ սկզբունքն է, որի ցանկացած խախտում հանգեցնում է իրավական որոշակիության խաթարման ու ազդում իրավունքի գերակայության սկզբունքի վրա: Թտ յսժօճէՃ սկզբունքի հիմքում ընկած է իրավական կարգադրագրերի կայունության, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի անփոփոխելիության ն համընդհանուր պարտադիրության գաղափարը, որով, ի թիվս այլնի, ապահովվում է դատարանների հեղինակություն ու վստահությունը դատական իշխանության նկատմամբ: Իրավական պետության հայեցակարգից ն դրանից ածանցվող

9

իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքից բխում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի նկատմամբ վստահության, այլ կերպ ասած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ճշմարտացիության կանխավարկածը, ինչից էլ բխում է ներպետական դատարանների վերջնական դատողությունները հարգելու ու դրանք կասկածի տակ չդնելու կանոնը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նան փաստել, որ օրինական ուժը դատական ակտի իրավական որոշակիության արտահայտումն է: Այդպիսով դատական ակտը ձեռք է բերում օրենքի ուժ' սահմանելով խիստ որոշակի վարքագծի կանոններ ն դառնալով դրա հասցեատերերի համար պարտադիր: Բացի այդ, օրինական ուժի մեջ մտնելու պահից է դատական ակտն ստանում վերջնական բնույթ՝ կարգավորելով վիճելի իրավահարաբերությունները, դառնում պարտադիր ն ատպահովվում պետական հարկադրանքի ուժով: Հետնաբար, քանի դեռ դատական ակտը չի մտել օրինական ուժի մեջ ն չի ստացել վերջնական բնույթ, այն չի կարող առաջացնել որնէ իրավական հետնանքներ ու պարտադիր լինել դրա հասցեատերերի համար:

Մինչն 15.04.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո՝ մեկամսյա ժամկետում:

Մինչն 15.04.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո՝ եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին Ա հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո՝ յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը ն պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո՝ յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը ն պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որնէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատավորը առարկությունն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի Աե ժամանակի մասին կառավարչին, պարտապանին ն պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլով՝ նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածություն, ն որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:

Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը, հետնաբար նան պահանջների վերջնական ցուցակն

10

ինքնին, հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները, պարտադիր է սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների ծավալը որոշելու համար (տե՛ս «Դ.Ֆ. ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐ» ՍՊԸ-Ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանե ըեդդեմ «ԿՈՏԱՅՔ» գարեջրի գործարան ՍՊԸ-ի թիվ ԿԴԼԼ02/02/153 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով այն հարցին, թե պարտապանին սնանկ ճանաչելու վճիռը հետագայում, մասնավորապես` նոր կամ նոր երնան եկած հանգամանքների հիմքով բեկանվելու պայմաններում արդյո՞ք ինքնըստինքյան վերացված են համարվում սնանկության վարույթում կայացված այլ դատական ակտերը, մասնավորապես՝ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու որոշումը, արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից պարզ է դառնում, որ սնանկության վարույթը բաղկացած է մի քանի փուլերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրներն ու նպատակները, ն որոնք, որպես կանոն, եզրափակվում են համապատասխան դատական ակտի կայացմամբ: Այսպես, սնանկության վերաբերյալ դիմումի ընդունելության հարցի քննարկման արդյունքում դատարանը կայացնում է, օրինակ, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, որից հետո դատարանն իրականացնում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված գործողությունները՝ ուղղված սնանկության վարութի հետագա գործողությունների կատարման ապահովմանը: Սնանկ ճանաչելու հարցի լուծման փուլը կարող է ավարտվել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացմամբ: Առանձին փուլ է նան պարտատերերի պահանջների հաստատումը, որը նույնպես սնանկության վարույթի առանցքային փուլերից է, ն դրա հիման վրա է կատարվում պարտատերերի գրանցված պահանջների բավարարումը:

Վերլուծելով մինչն 15.04.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի իրավադրույթները, ՀՀ վճռաբեկ դատարանը կարնորել է այն հանգամանքը, որ պահանջների հաստատման փուլն սկսվում է միայն պարտապանին սնանկ ճանաչելուց հետո: Հետնաբար, եթե որնէ պատճառով (մասնավորապես՝ նոր կամ նոր երնան եկած հանգամանքի հիմքով) վերանում է սնանկ ճանաչելու հարցի քննության արդյունքում կայացված պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը, ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ դա ենթադրում է հետագա փուլերի, այդ թվում` պահանջների հաստատման փուլի շարունակման անտրամաբանությունը: Այսինքն՝ եթե պարտապանին սնանկ ճանաչելու վճիռն այլնս գոյություն չունի, պարտապանը սնանկ համարվել չի կարող, հետնաբար առարկայազուրկ են դառնում նան հետագա բոլոր փուլերը:

Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու վճռի վերացումը հանգեցնում է սնանկության հետագա փուլերի դադարմանը ն դրանց արդյունքում կայացված դատական ակտերի, այդ թվում՝ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման վերացման (տե՛ս ըստ Տիգրան Մարտիրոսյանի դիմումի' Սուրեն Սադոնին սնանկ ճանաչելու մասին թիվ ԵՇԴ/0133/04/14 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.08.2018 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սնանկության վարույթում պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու փուլի առանձնակի կարնորությունը պայմանավորված է սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների ծավալը որոշելու հանգամանքով, երբ յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը ն ապահովվածությունը քննության առնելու արդյունքում դատարանն

11

այդ կապակցությամբ իր վերջնական դատողություններն արտացոլում է որոշման մեջ ու հաստատում պահանջների վերջնական ցուցակը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացնելով սկսվում են սնանկության վարույթում նպատակային տարբեր ուղղվածություն ունեցող հետագա փուլերը, այդ թվում նան պահանջներ ներկայացնելը ն դրանք հաստատելը, որոնք եզրափակվում են պահանջների վերջնական ցուցակը հաստատելու վերաբերյալ որոշում կայացնելով: Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու վերաբերյալ որոշում կայացնելու նախադրյալը սնանկ ճանաչելու մասին վճռի առկայությունն է, հետնաբար այդ վճռի բեկանման դեպքում դրան հաջորդած դատավարական գործողությունները, ինչպիսին է նան պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը, այլնս վերանում է ն չի կարող առաջացնել որնէ իրավական հետնանք:

Սնանկության գործով պարտապանի դեմ պահանջները ներկայացվում Ա դատարանի կողմից գրանցվում են բացառապես պարտապանին սնանկ ճանաչելուց հետո, ինչից տրամաբանորեն բխում է, որ եթե առկա չէ պարտապանին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ, ապա «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերով պարտապանի հանդեպ որնէ պահանջ չի կարող գրանցման ենթարկվել: Ավելին՝ եթե անձին սնանկ ճանաչելու մասին վճիռը բեկանվում է, ապա պարտատերերի պահանջների ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը նս վերանում է, քանի որ սնանկ չճանաչված անձի նկատմամբ չեն կարող լինել «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գրանցված որնէ պահանջ:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Սնանկության դատարանի 10.09.2019 թվականի վճռով Նունուֆար Հովհաննիսյանի հարկադիր սնանկության դիմումը բավարարվել է՝ Քարօլին Բաղումեանը ճանաչվել է սնանկ:

2110.12019 թվականին Սնանկության դատարանում ստացվել է Կոմիտեի դիմումը՝ 6.778,24 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, 10.167,36 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ն 1.000.000 ՀՀ դրամի չափով պահանջները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում գրանցելու մասին, իսկ 30.10.2019 թվականին՝ Նունուֆար Հովհաննիսյանի դիմումը՝ 24.034.693 ՀՀ դրամի ու 300.000 ՀՀ դրամի չափով պահանջները գրանցելու մասին:

Սնանկության դատարանի 13.01.2020 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը՝ ըստ հետնյալ առաջնահերթության ն ապահովվածության. Կոմիտեի 100.000 ՀՀ դրամի չափով պահանջը (դատական ծախս, 6.778,24 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, 10.167,3:6 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ու «1Լ000.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ»-ի (21.01.2020 թվականի որոշմամբ վրիպակն ուղղվել է ն նշվել է «1.000.000 ՀՀ դրամ») չափով պահանջը գրանցվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում, Նունուֆար Հովհաննիսյանի 300.000 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում, իսկ 6.788.816,95 ՀՀ դրամի չափով պահանջը՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.012020 թվականի որոշմամբ Քարօլին Բաղումեանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Սնանկության դատարանի 10.09.2019 թվականի վճիռը բեկանվել է ն գործն ուղարկվել է նոր քննության:

12

Պարտապան Քարօլին Բաղումեանին սնանկ ճանաչելու հարցի նոր քննության արդյունքում Դատարանը 21072020 թվականի վճռով Նունուֆար Հովհաննիսյանի ներկայացրած հարկադիր սնանկության դիմումը բավարարել է:

05.08.2021 թվականին Դատարանում ստացվել է Նունուշար Հովհաննիսյանի դիմումը՝ 4539574 ՀՀ դրամի, դրա նկատմամբ հաշվարկված՝ 20.048.831 ՀՀ դրամի, 820.000 ՀՀ դրամի ն 300.000 ՀՀ դրամի չափով պահանջները գրանցելու մասին, իսկ 17.08.2021 թվականին՝ Կոմիտեի դիմումը՝ 33.005,27 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, 1000.000 ՀՀ դրամի չափով պահանջները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում գրանցելու մասին:

Քարօլին Բաղումեանը Նունուֆար Հովհաննիսյանի ն Կոմիտեի պահանջների դեմ առարկություն ներկայացրել է նան այն հիմքով, որ «(..) ինչպես ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, այեպես էլ Նունուֆար Հովհաննիսյանը դատարանի' պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին 13.01.2020 թվականի որոշման" օրինական ուժի մեջ մրած դատական ակտի առկայության պայմաններում կրկին նույն պահանջները ներկայացրել են դատարան, ավելին՝ պարտատերերի կողմից ներկայացվել են նախկինում ներկայացված պահանջներից տարբերվող, ավելի մեծ չափի պահանջներ, (...) ներկայացվել է արդեն իսկ հաստատված պահանջի բովանդակային տարրերի փոփոխությամբ, որի արդյունքում փոփոխվել են պահանջների չափերը, իսկ այդ չափով պահանջի հաստատումը խախտում է պարտապանի հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ ՀՀ սահմանադրությունում ամրագրված դրույթները»:

Դատարանը, 01.02.2022 թվականի որոշմամբ անդրադառնալով պարտապանի նշված փաստարկին, արձանագրել է, որ «(...) ՀՀ սնանկության դատարանի 13.01.2020 թվականի' «Պարտատերերի վերջեական ցուցակը հաստատելու մասինե» որոշումը չի կարող իրավական հետնանք առաջացնել ՀՀ վերաքենիչ քաղաքացիական դատարանի 24.01.2020 թվականի որոշմամբ -Քարօլին Բաղումեանին սեանկ ճանաչելու մասին ՀՀ սնանկության դատարանի 10.09.2019 թվականի վճիռը բեկանված լինելու հիմքով»: Արդյունքում Դատարանը պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատել է ըստ հետնյալ առաջնահերթության ն. ապահովվածության. Կոմիտեի 100.000 ՀՀ դրամի չափով պահանջը (դատական ծախս) գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում, 33.005,27 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, 1.000.000 ՀՀ դրամի չափով պահանջները, ինչպես նան Նունուֆար Հովհաննիսյանի 25.408.405 ՀՀ դրամի չափով պահանջը՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում:

Նշված հարցի կապակցությամբ վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը 06.05.2022 թվականի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(...) Դատարանի կողմից «Պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին» 13.01.2020 թվականի որոշումը կայացվելուց հետո' 24.01.2020 թվականին, բեկանվել է Դատարանի 10.09.2019 թվականի վճիռը, որով Պարտապանը ճանաչվել է սեաեկ: Հետնաբար' Դատարանի 13.01.2020 թվականի որոշումը նս համարվել է վերացված:

(..) եթե անձին սեանկ ճանաչելու մասին վճիոը բեկանվել ն գործն ուղարկվել է նոր քենության, որի արդյունքում նս մեկ անգամ կայացվել է պարտապանին սեանկ ճանաչելու մասին վճիռ, ապա այդ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հերո դատարանը պարտավոր է իրականացնել «Սեանկության մասինե» ՀՀ օրենքով պարտադիր համարվող բոլոր գործողությունները' անկախ երանից' գործի նախկին քենության ընթացքում դատարանը կատարել է եման գործողություններ, թե ոչ, քանի որ անձին սեաեկ ճանաչելու մասին վճռի

13

բեկանման պահից սեանկության գործի նախկին քենության ընթացքում կատարված բոլոր գործողություններն այլես չեն առաջացնում իրավական հետնանքներ: (...»:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով վերոշարադրյալ 5 պատճառաբանությունների .,իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սնանկության դատարանի 13012020 թվականի «Պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշման՝ իր իրավական նշանակությունը կորցրած լինելու մասին իրենց եզրակացության հիմքում ստորադաս դատարանները դրել են Սնանկության դատարանի 10.09.2019 թվականի վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից բեկանված լինելու փաստը:

Տվյալ դեպքում, ինչպես իրավացիորեն նշել է Վերաքննիչ դատարանը, եթե անձին սնանկ ճանաչելու մասին վճիռը բեկանվել ն գործն ուղարկվել է նոր քննության, որի արդյունքում նս մեկ անգամ կայացվել է պարտապանին սնանկ ճանաձչելու մասին վճիռ, ապա այդ վճռի օրինական ուժ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 մարտի, 2025 թ.
Գործի #:
ՍնԴ/1166/04/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել