«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ», «ԱՐՑԱԽԲԱՆԿ», «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՎ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 մարտի 2011թ. ՍԴԴԿՈ/1 - 9 | «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ», «ԱՐՑԱԽԲԱՆԿ», «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՎ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղ. Երևան
18 մարտի 2011թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Պողոսյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Ա. Պետրոսյանի
Ուսումնասիրելով «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ», «Արցախբանկ», «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ների անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ», «Արցախբանկ», «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ները 02.03.2011թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 8-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ և 31-րդ հոդվածների պահանջներին։
2. Անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներից պարզվեց, որ անհատական դիմումը ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով, պետք է ընդունել քննության, քանի որ դիմողները պահպանել են ՀՀ սահմանադրական դատարան դիմելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված պայմանները, այն է
• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական
դատարանին,
• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա
սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի
իրականացվում,
• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Միաժամանակ, դատական կազմն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ դիմողների նկատմամբ իրավական հետևանքներ առաջացրել է 2009 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճիռը, իսկ մնացած դատական ակտերը ուղղված են նշյալ դատավճռի մեկնաբանմանը, ՀՀ Սահմանադրության գերակայության պահանջներից է բխում նման դիմումի ընդունումն ու վեճին ըստ էության լուծում տալը։
3. Անհատական դիմումը ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 7-րդ մասի առումով, ենթակա է մերժման, քանի որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում նշված որևէ նորմատիվ ակտի սահմանադրականությունը որոշելիս սահմանադրական դատարանն է իրավասու պարզել այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների սահմանադրականությունը։ Այսինքն վիճարկվող դրույթի հետ այլ դրույթների համակարգային փոխկապակցվածությունը որոշում է ՀՀ սահմանադրական դատարանը, ոչ թե դիմողները։
Հետևաբար, դատական կազմը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով, գտնում է, որ առկա է գործի քննությունը մերժելու հիմք դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառված չլինելու պատճառաբանությամբ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31, 32 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ», «Արցախբանկ», «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ների անհատական դիմումով գործի քննության ընդունումը ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի առումով, ընդունել քննության։
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
3. Նույն անհատական դիմումով գործի քննության ընդունումը ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 7-րդ մասի առումով, մերժել։
Նախագահող
Անդամներ
18 մարտի 2011 թվականի
ՍԴԴԿՈ/1-9
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 մարտի, 2011 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-9
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
